Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել ՌԴ առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին: Սոբչակն ասել է, որ ինքը 36 տարեկան է եւ մտադիր է օգտվել իր սահմանադրական իրավունքիցՙ մասնակցելով երկրի ղեկավարի ընտրություններինՙ որպես թեկնածու: Ես որոշել եմ օգտվել այդ իրավունքից, քանի որ դեմ եմ բոլոր նրանց, ովքեր սովորաբար օգտվում են այդ իրավունքից, ասել է Սոբչակը:
Ի դեպ, նախքան այս հայտարարությամբ հանդես գալը, օրեր առաջ Քսենիա Սոբչակը հանդիպել էր Վլադիմիր Պուտինին: