Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈԽՐԱՄԱՆՙ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՍԵՂԱՆԻՆ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչպես նաեւ Ինգրիտ Բերգմանի անվան կարմիր վարդը

Թերեւս պատահական չէր, որ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը համընկավ Հայ մամուլի օրվա հետ: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 16-ինՙ ի հիշատակ 1794-ի հոկտեմբերի 16-ին Մադրասում տպագրված առաջին հայկականՙ «Ազդարար» պարբերականի, հենց այդ օրն է կառավարության որոշմամբՙ արդեն 13 տարի նշվում Հայ մամուլի տոնը: Եւ հենց այդ օրը, բայց 2017-ի, Ժնեւիՙ ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր Վիլլա ֆրոնտենեքս-Սալադին կոչվող վիլլայում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որը երկրորդն էր ապրիլյան պատերազմից հետո:

Օրվա համընկումը պատահական չէր երկու պատճառով. նախ, հայ մամուլը հերթական անգամ ապացուցեց ադրբեջանականից իր առավելությունը, քանի որ Ադրբեջանում նախագահների հանդիպման մասին լրատվություն կրկին անգամ գնում էր Հայաստանից, որովհետեւ Իլհամ Ալիեւի մամուլի քարտուղարը հավանաբար շատ էր տպավորվել շվեյցարական վիլլայով եւ մի տեղ հանգիստ նստած էր, գուցեՙ ննջած: Բացի այդ, հայ մամուլն իր տոնին ստացավ հրաշալի առիթՙ երեւակայելու, ինչը մեզ մոտ բավականին լավ է ստացվում, հաճախՙ ճարահատյալ, քանի որ, ինչպես Սարգսյան-Ալիեւ հանդիպումների ժամանակ է լինում, երբ ոչինչ չկա պատմելու, մնում է երեւակայությունը:

Թե ո՞վ նախագահներից առաջինը ժամանեց Ժնեւ, պարզ չէ, հայտնի է միայն, որ նախագահ Սարգսյանն առաջինն է ժամանել հանդիպման վայր ու վերջինն այն լքել: Բայց նախ, Շվեյցարիայի օդային տարածքում ՀՀ նախագահի ինքնաթիռն ուղեկցելու էին եկել Շվեյցարիայի 2 ռազմական օդանավերը: Սա, ըստ արարողակարգի, հարգանքի նշան է, բայց որպեսզի շատ չուրախանանք, ասեմ, որ Իլհամ Ալիեւին եւս ուղեկցող եղել էՙ Շվեյցարիայի օդային տարածքում:

Ժնեւի Կուանտրան միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանը հանդիպեց Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ին, որը լրիվ պատահաբար ճիշտ այդ օրը մեկնում էր Ժնեւովՙ Բրյուսել: Նախագահն ու Արամ կաթողիկոսը մի քանի րոպե հենց օդանավակայանում զրուցել են, մեկըՙ մյուսին գոտեպնդել, եւ միմյանց հաջողություն մաղթելով, բաժանվել. նախագահըՙ վիլլաՙ դժվարին բանակցությունների, Արամ Ա-նՙ Բրյուսել, անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու:

Վիլլա, ինչպես արդեն նշեցի, նախագահը հասնում է առաջինը: Ալիեւի ժամանելուն պես մեկնարկում են բազմակողմ բանակցություններըՙ երկու երկրների ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, ինչը տեւում է 15 րոպե: Դրանից հետո, միջնորդներն ու ԱԳ նախարարները նախագահներին թողնում են մենակ եւ մեկնարկում է Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպումը, ինչը տեւում է 1 ժամ: Վիլլայի բացօթյա հատվածում 1 ժամ զրուցելուց հետո միջնորդներն ու ԱԳ նախարարները նորից են միանում նախագահներին եւ 20 րոպե կրկին բազմակողմ հանդիպում է ընթանում: 20 րոպե անց էլ, նախագահներն ուզում են… ծխել: Բայց քանի որ Շվեյցարիայում փակ տարածքներում ծխել չի կարելի, անկախ նրանից նախագահ ես, թե բանկիր, նախագահները որոշում են հանդիպումը շարունակել բացօթյա տարածքում: Վիլլայի բակում էլ արագ մի սեղան են գտնումՙ դեղին տերեւներով աշնանային մի գեղեցիկ ծառի տակ, սեղանին արագ դնում են երկու մոխրաման, որ նախագահները հանկարծ ամեն մեկն իր կողմ չքաշի մոխրամանը, եւ Սարգսյանն ու Ալիեւը հարմար տեղավորվում են սեղանի շուրջ, Ալիեւըՙ դեղին տերեւներով ծառի տակ, Սարգսյաննՙ արեւի: Ու ծխում են, խոսում, հավանաբար առաջնագծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի երկու կողմերում էլ այլեւս զոհեր չլինեն, քանի որ նախագահները խոսելիս ժպտում են, անգամՙ ծիծաղում, չնայած դա կարող է երկար ժամանակ չծխելուց եւ ծխելու հնարավորություն ստանալուց լինի, ոչ թե զրույցի բովանդակությունից:

Այսպես նախագահները ծխում են 15 րոպե: Հետո մոտենում են միջնորդները, ազդարարում հանդիպման ավարտը, եւ շվեյցարական Վիլլա ֆրոնտենեքս-Սալադինն առաջինը լքում է Ալիեւը, ընդ որումՙ անմիջապես օդանավակայան մեկնելով, ապա Սարգսյանը, բայց ՀՀ նախագահը մեկնում է ոչ թե օդանավակայան, այլ Շվեյցարիայում (հենց Ժնեւում) ՀՀ դեսպանատուն: Այնտեղ էլ տեղի հայերին Սարգսյանը ներկայացնում է բանակցությունները, ասում, որ պայմանավորվել են առաջնագծում լարվածությունը թուլացնել, որպեսզի զոհեր չլինեն եւ, որ այդ հարցում Ադրբեջանի նախագահը եւս շահագրգռված է, եւ շեշտում, որ Հայաստանի համար, ինչ էլ ուզում է լինի, ԼՂ հիմնահարցի լուծումն այն է, երբ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում: Նախագահը նաեւ պարգեւատրում է շվեյցարահայեր Վարդան Սրմաքեշին եւ Ալբեր Պողոսյանինՙ պետական բարձր պարգեւներով:

Թե ի՞նչ է լինում Ալիեւի հետ, մնում է երեւակայությանը, ամեն դեպքում Սարգսյանին եւ միջնորդներին ցտեսություն ասելուց հետո Ադրբեջանի նախագահին այլեւս ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը չի տեսնում, որպեսզի եւ մենք, եւ ադրբեջանցիները իմանանք, թե ինչ է լինում նրա հետ, իսկ Ալիեւի մամուլի քարտուղարը, պարզվում է, երբեք էլ նրան չի ուղեկցում:

Հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են տարածում Մինսկի խմբի համանախագահներն ու ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Համանախագահները նախ գոհունակություն են հայտնում հանդիպման փաստի առիթով, շեշտում, որ այն անցավ կառուցողական մթնոլորտում, նշում, որ իրենք արդեն իսկ աշխատում են հաջորդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որն ամենայն հավանականությամբ կլինի ԱԳ նախարարների մակարդակով, եւ ընդգծում, որ նախագահները պայմանավորվել են առաջնագծում թուլացնել լարվածությունը, որպեսզի կողմերը զոհեր չունենան:

Ընդհանուր առմամբՙ Սարգսյան-Ալիեւ ժնեւյան հանդիպումը սա էր, եթե, իհարկե չերեւակայենք, իսկ երեւակայության դաշտ Ժնեւի աշնանային վիլլան տալիս է:

Ի դեպ, աշնան մասին: Հիշո՞ւմ եք 1978-ին էկրան բարձրացած Աշնան սոնատ ֆիլմըՙ հռչակավոր Ինգրիտ Բերգմանի դերակատարմամբ: Եթե չեք հիշում, ապա ասեմ, որ ֆիլմը պատմում է հայտնի դաշնակահարուհի Շարլոտ Անդերհաստի (Ինգրիտ Բերգման), նրա ամուսնուՙ ճարտարապետ Յուսեֆի եւ նրանց աղջիկներիՙ Եվայի եւ Ելենայի մասին: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են խզվում ընտանեկան կապերը եւ թե որքան մեծ ողբերգություն է դա: Հիշեցի այդ ֆիլմը, քանի որ Ժնեւի Վիլլա ֆրոնտենեքս-Սալադինի բակում աճում է կարմիր վարդի մի տեսակ, որն անվանված է հենց Ինգրիտ Բերգմանի պատվին:

Ես, իհարկե, չգիտեմ, թե Մինսկի խմբի համանախագահները որքանո՞վ են տեղյակ Ինգրիտ Բերգմանի կինոկարիերայից, բայց գիտեմ, որ երբ Սարգսյանն ու Ալիեւը դուրս են եկել ծխելու, նրանց սեղանի վրա, բացի երկու մոխրամանից, տեղադրված է եղել մի ծաղկեփունջ, որտեղ եղել է նաեւ Ինգրիտ Բերգման կոչվող կարմիր վարդը:

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՆՈՒՆ ՄԱՏՆԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԱԿ ՀՆԱԳՈՒՅՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ «ՊԱՅՔԱՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՈՒ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԱԲԱՐՈ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՀԵՔԻԱԹ. ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՀԵՔԻԱԹ. ԱՆՔԱԿՏԵԼԻ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական