Ռուսական «Գիտություն եւ աշխարհ» (Science and World) անգլալեզու հանդեսում տպագրվել է Ալի Հասանովի «Խոջալուի ցեղասպանությունը. պատճառներ, հետեւանքներ եւ դրա միջազգային ճանաչումը» վերնագրյալ հոդվածը, որ ըստ «Ազերթաջի» հոկտեմբերի 25-ի գերմանական լրատվության, «գիտական» որակումն ունի: Նույն աղբյուրը ծանուցում է, թե հոդվածում հիմնավոր ներկայացված է ադրբեջանցիների հանդեպ Հայաստանի 200- ամյա էթնիկ մաքրազտման ցեղասպան քաղաքականությունը, իսկ Խոջալուն դիտարկում Խատինի, Հիրոսիմայի, Նագասակիի, Ռուանդայի, Սրեբրենիցայի եւ Հոլոքոսթի հետ նույն ողբերգական շարքում: Մտքովս չէր անցնի, թե Խոջալուի մասին, մեղմ ասած, որեւէ հավակնոտ շարադրանք մեր օրերում տեղ կգտներ ռուսական որեւէ հանդեսում, մանավանդՙ գիտական պիտակն ունեցող: Արծաթի փա՞յլն է այդքան է կուրացրել ռուս «գիտնականին», թե՞ սա անհամեմատելիիՙ Հոլոքոսթ ապրած ժողովրդին (ասել է, թե աշխարհին) նետված կեղտոտ ձեռնոց է: