Հունաստանում, Ալբանիայում և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել
Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական «ոգևորությանը»: Ի պատասխան բազմաթիվ բողոքների առ այն, որ Հարավային Կորեայում իբրև թե «ադրբեջանական» ներկայացվող Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ, վերջինիս քաղաքապետն է արձագանքել: «Ես միանշանակ ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»։