Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ օրերով քնում են վարորդական խցիկներում՝ առանց լողանալու, առանց հիգիենայի նորմալ պայմանների հնարավորության

19/11/2022
- Հրապարակախոսություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանը 44–օրյա պատերազմը և մեր պարտությունը հռչակեց որպես բարեբախտություն և հնարավորություն։ Ասեց՝ վերջապես հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լեզու գտնել, ճանապարհները բացել, խաղաղ ու լավ ապրել։

Դա, իհարկե, բլեֆ էր և հակապետական քարոզ, քանզի Թուրքիան ու Ադրբեջանն այնպիսի գին են պահանջում լավ ու խաղաղ ապրելու համար, որ այն վճարելուց հետո Արցախն ու Հայաստանը պարզապես չեն լինի։

Ուշագրավն այն է, որ բաց ճանապարհները որպես գլխավոր ռազմավարություն հռչակած փաշինյանական իշխանության օրոք գործնականում փակվում են եղած բաց ճանապարհները և բեռների տեղափոխումը կանգ է առնում։

Գորիս–Կապան 21–կիլոմետրանոց հատվածը Ադրբեջանին հանձնելուց հետո չունենք համարժեք որակի ու հարմարության ճանապարհ, ինչն ազդել է Հայաստան–Իրան բեռնափոխադրումների վրա։

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ մեր մյուս բաց սահմանին, ապա այս ուղղությամբ վերջին շրջանում լրջագույն խնդիրներ են առաջացել։ Ավելի քան 2 շաբաթ հայ վարորդների բեռնատարներին թույլ չեն տալիս տեղաշարժվել։ Թբիլիսիի մատույցներում կիլոմետրերով ավտոշարասյուն է «բանտարկվել»։ Այսինքն՝ խնդիրներ կան ոչ միայն Վերին Լարսի անցակետում, այլ նաև բուն Վրաստանի տարածքում։

Հայ բիզնեսմեններն այս ամենի արդյունքում հսկայական վնասներ են ստանում։ «Բանտարկված» ավտոշարասյան միջավայրում ստեղծվել է նաև հումանիտար ճգնաժամ։ Մարդիկ օրերով քնում են վարորդական խցիկներում՝ առանց լողանալու, առանց հիգիենայի նորմալ պայմանների հնարավորության։

Նիկոլական իշխանությունը, որն, իբր, սիրում էր բոլորին, անտերության է մատնել ՀՀ քաղաքացիներին։ Գոնե մեկ չինովնիկ չի այցելել Վրաստանում գտնվող մեր հայրենակիցներին ու չի փորձել որևէ օգնություն առաջարկել։

Ինձ հետ զրույցում բեռնատարի վարորդները պնդում էին, որ իրենց որևէ բացատրություն չի տրվում, իսկ Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չկա ու իրենք անտերության են մատնվել։

Փաստորեն, ՀՀ կառավարությունը չի կարողանում կամ չի ցանկանում Վրաստանի իշխանությունների հետ նորմալ բանակցել ու լուծում տալ խնդրին։ Սա՛ է «բաց սահմանների» քարոզով մարդկանց կերակրող իշխանության իրական դեմքը։

Նախորդ գրառումը

Երևան քաղաքը նոր դատախազ ունի

Հաջորդ գրառումը

Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը. Կորնթոսի քաղաքապետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը. Կորնթոսի քաղաքապետ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական