ՀՀ նախագահը ռուսական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ շուտով, ավելի կոնկրետՙ նոյեմբերի 14-ին, Հայաստանում գործող «Ներդրողների ակումբը» կհայտարարի մեր երկրում 1 միլիարդի հասնող ներդրումների մասին: Նախագահը, ցավոք, հստակ չի պարզաբանել, այդ 1 միլիարդի ներդրումներն արդեն արվե՞լ են, թե՞ նոյեմբերի 14-ից հետո նոր սկսեն արվել: Մինչդեռ սա շատ կարեւոր է, որովհետեւ, եթե արդեն արվել են, ուրեմն ապրի Կարեն Կարապետյանը, եթե նոր պետք է արվեն, ուրեմն ապրի հաջորդ ու շատ ուժեղ վարչապետը: