Բունդեսթագը 2016- ի հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունըՙ Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Էօզդեմիրի ջանադիր աշխատանքի շնորհիվ նաեւ: Մեր ընթերցողներին ժամանակին իրազեկել ենք, որ չերքեզ եւ թուրք ծնողներից սերող քաղաքական գործիչը 2015- 16- ին սպառնալիքներ, վիրավորանքներ շատ էր ստանում թուրք համայնքի անդամներից: Նրանցից մեկը, որ թվիթթերում ժամանակին գրառել էր, թե «շուտով քաղաքական գործչին կթաղեն Բեռլինի շների գերեզմանոցում», երեկ ԳԴՀ- ի Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա երկրամասի Դուիսբուրգի առաջին ատյանի դատարանի որոշմամբ պատժվեցՙ 54-ամյա տղամարդը 1200 եվրո տուգանք պիտի վճարի Էօզդեմիրին վիրավորելու համար, երեկ հաղորդեց քաղաքային ռադիոն: