Միջոցառում նվիրված գիտության համաշխարհային օրվան
2022թ. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված ակադեմիկոս Մ.Քոթանյանի ծննդյան 95-ամյակին եւ գիտության համաշխարհային օրվան: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ. Դավիթ Հարությունյանը:
Տեղի ունեցավ նաեւ «Կյանքի հավերժության խորհրդանիշը» գրքի շնորհանդեսը, որ նվիրված էր Մ. Քոթանյանի կյանքին եւ գործունեությանը:Այն մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԵՊՀ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:
Գիտական զեկուցումներով հանդես եկան ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները` Տաթեւիկ Փարսադանյանը, Տաթեւիկ Շահինյանը, Հովհաննես Ասատրյանը, Մերի Մուրադյանը, Արշակ Վարժապետյանը: Զեկուցումները նվիրված էին «Երկրի միջազգային վարկանիշի ձեւավորման միասնական հայեցակարգի տնտեսական գործոնները» թեմային:
«Հանքարդյունաբերությունը որպես կայուն տնտեսական զարգացման գրավական», «Գինեգործության եւ կոնյակագործության ճյուղերի զարգացման վրա արտահանման ազդեցության գնահատումը», «Ոռոգման համակարգի կառավարման խնդիրները եւ դրանց լուծման ուղիները», «Ֆիսկալ քաղաքականության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա Տրանսֆերային գնագոյացում» թեմաներով:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ