Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պատմությունը ձեւավորում է երկրի ընդհանուր զարգացման պատմության անբաժանելի եւ կարեւոր մասը: Այդ պատմության արձանագրումը, մեր կարծիքով, հետապնդում է երկու հիմնական նպատակ. Առաջինը, որ այն տվյալ երկրի (ազգի) պատմությունն է սոցիալ տնտեսական բնագավառում, քանի որ նույնիսկ այսօրվա իրադարձությունները ընդամենը մեկ օր հետո դառնում են պատմություն եւ, որի վերաբերյալ ներկայում ապրողները պետք է (պարտավոր են) այդ տվյալները փոխանցել հաջորդ սերունդներին: Երկրորդՙ նպատակի իմաստն այն է, որ ճանաչելով կամ իմանալով անցած ժամանակահատվածում իրականացված սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ այդ ընթացքում թույլ տված վրիպումները կամ բացթողումներըՙ լայն հնարավորություն է ընձեռվում հետագայում դրանք չկրկնելու կամ խուսափելու նախորդ սխալներից:

Հայաստանի Երրորդ հանրապետության ավելի քան քառորդդարյա պատմությունը թույլ է տալիս զարգացման «ֆիլտրով» իմաստավորել այդ ժամանակահատվածը: Այս տեսանկյունց պետք է նկատել, որ ՀՀ տնտեսագիտական միտքը այս խնդրով գրեթե չի զբաղվել: Ներկայումս զգացվում է այդ բացը լրացնելու եւ անցած ավելի քան երկուսուկես տասնամյակի սոցիալ-տնտեսական անցուդարձը քննախույզ տնտեսագիտական վերլուծության եւ իմաստավորման ենթարկելու համար:

Հայտնի է, որ Հայաստանի հիմնական հարստությունը մարդկային կապիտալն է: Թեեւ ներկայումս մեր հանրապետությունում չի հաշվարկվում ազգային հարստության մեծությունը, սակայն կարծում ենք, որ այն առաջիկայում կհաշվարկեն եւ ավելի կոնկրետ մենք կունենանք ազգային հարստության եւ նրա բաղկացուցիչների վերաբերյալ պատկերը: Նկատենք, որ ազգային հարստության ցուցանիշը սոսկ թվաբանական մեծություն չէ, այլ կրում է որոշակի գաղափարախոսական հենք այն առումով, թե տվյալ երկրի սահմաններում ինչպիսի արժեքային համակարգ է գործում եւ դրա մեծությունը ձեւավորող բաղադրիչներից յուրաքանչյուրը արժեքային հիերարխիայում ինչպիսի տեղ է զբաղեցնում: Այդ ամենով հանդերձ զարգացած երկրների ազգային հարստության հաշվարկման մեթոդաբանության եւ ստացված կոնկրետ մեծություններին ծանոթանալուց հետո կարող ենք նշել, որ այդ երկրներում ազգային հարստության զգալի բաժինը կազմում է մարդկային կապիտալը: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի ազգային հարստության 84%-ը կազմում է մարդկային կապիտալը (համեմատության համար նշենք, որ այդ երկրի բնական պաշարների կշիռը կազմում է 0.67%): ԵՄ երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 40-75%-ի սահմաններում, իսկ Կանադայումՙ 94% (նկատենք, որ Կանադայում է գտնվում խմելու ջրի աշխարհի պաշարների զգալի մասը):

Այլ հիմնահարցերի հետ միասին վերը նշված երկու կարեւորագույն հիմնախնդիրների լուծումների որոնմանն է ուղղված Գ. Ղարիբյանի, Ա. Խառատյանի եւ Ռ. Իսահակյանի աշխատությունը*: Այն բաղկացած է 4 գլուխներից, ինչպես նաեւ վերջաբանից եւ օգտագործված գրականության ցանկից:

Առաջին` «Մարդկային կապիտալը եւ նրա զարգացման հիմնական դրսեւորումները նախախորհրդային եւ Խորհրդային Հայաստանում» գլխում քննարկման առարկա են դարձել մարդկային կապիտալի էությունը եւ հետազոտման մեթոդաբանությունը, նախախորհրդային Հայաստանում եւ Խորհրդային Հայաստանում մարդկային կապիտալին վերաբերող հիմնահարցերը, ինչպես նաեւ կապիտալի նախասկզբնական կուտակման հայաստանյան դժվարությունները, կոռուպցիոն բնույթը եւ ծանր հետեւանքները:

Երկրորդ գլխում կարեւորվել են ԽՍՀՄ կազմաքանդման եւ Հայաստանում շուկայական տնտեսության կայացման, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական խորը ճգնաժամին վերաբերող հարցերը:

Աշխատության երրորդՙ «Հարստության եւ եկամուտների բեւեռացված բաշխումը եւ Հայաստանի բնակչության զանգվածային աղքատացումը» գլխում կարեւորվել են Հայաստանի անցումային տնտեսությունում բաշխման հարաբերությունները, տնային տնտեսությունների եկամուտների եւ ծախսերի բեւեռացումը, բնակչության զանգվածային աղքատացումը եւ դրա դրսեւորման ձեւերը:

Գրախոսվող աշխատանքի չորրորդՙ «ՀՀ մարդկային կապիտալի կորուստները եւ դրանց կանխման հիմնախնդիրները» գլխում քննարկման առարկա են դարձել մարդկային կապիտալի քանակական կորուստները եւ հաղթահարման հիմնախնդիրները, մարդկային կապիտալի որակական կորուստները եւ կրթության զարգացման հիմնախնդիրները, գործազրկությունըՙ որպես մարդկային կապիտալի որակական կորուստ, եւ դրա կանխման ուղիները:

Աշխատության «Վերջաբանի փոխարեն» բաժնում կարդում ենք. «ՀՀ սոցիալ- տնտեսական եւ ժողովրդագրական մի շարք խնդիրների լուծման, այդ թվումՙ բանակում զինվորների համապատասխան թվաքանակի ապահովման համար ՀՀ գերակա խնդիրներից է աշխատանքային միգրացիայի եւ այլ ձեւերով մոտավոր հաշվարկներով տարեկան 30-35 հազար աշխատունակ բնակչության, հիմնականում երիտասարդներիՙ պոտենցիալ զինվորների, արտագաղթի կանխումը: Ինչպես ցույց է տալիս կյանքը, դա հեշտ լուծվող խնդիր չի: Բայց պետական իշխանությունները, մտավորականությունն այսօր պետք է անեն ամեն ինչ, որ արտագաղթը կանխվի» : Ամբողջությամբ կարելի է համաձայնվել հեղինակների այս տեսակետի հետ եւ կարծում ենք այն պետք է դառնա վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության անկյունաքարերից մեկը:

Պետք է նշենք նաեւ, որ պետական բազմաթիվ պարգեւատրումներ եւ կոչումներ ունեցող ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գ.Ա.Ղարիբյանի գլխավորությամբ ստեղծված աշխատությունը, որն աչքի է ընկնում մեր իրականության գիտական, ճշմարտացի եւ սրտացավ վերաբերմունքով եւ շարադրանքով, փաստերի եւ իրադարձությունների հետազոտական ներկայացմամբ եւ ամփոփմամբ, վիճակագրական հարուստ նյութերի օգտագործմամբ եւ վերլուծությամբ, կիրառական նշանակության եւ կարեւորության եզրահանգումներով եւ առաջարկություններով կարող է հիմք հանդիսանող ՀՀ սոցիալ-տնտեսական քաղաքականության ծրագրերի եւ միջոցառումների մշակման եւ կիրառման գործում, եւ հատկապես սոցիալական-տնտեսական ժողովրդագրական, մարդկային կապիտալի վերարտադրության արդյունավետ ուղիների մշակման, ինչպես նաեւ հուսալի ազգային անվտանգության ապահովման մյուս ուղիների կատարելագործման եւ բարելավման գործում:

Այս ամենը վկայում է, որ մեր ձեռքին է արժեքավոր, գիտակիրառական աշխատություն, ինչն արժանի է ամենաբարձր մասնագիտական գնահատականի:

*) Գ. Ղարիբյան, Ա. Խառատյան, Ռ. Իսահակյան, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումները եւ մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները անկախության տարիներին», Եր., ԵՊՀ հրատ., 2017, 340 էջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԼԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԳՅՈՒԼԵՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց,որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։ Նիկոլի...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական