«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը համոզված է՝ եթե այս պայմաններում Ադրբեջանի հետ կնքվի, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիր», այն պարզապես չի գործելու:
«Այսքան զինված ուզերի կուտակման դեպքում որևէ մեկը կարծում է, թե նրանք խաղաղությա՞ն են պատրաստվում: Այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Պետք է սահմանների որոշման հարցում առաջինը մարդկանց անվտանգության հարցը ապահովվի»,- ասաց նա:
Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ ՀՀ առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։
Նա մեկ անգամ ևս վերահաստատում է. «Այոʹ, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է»: