Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԻՑ ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Վաստակաշատ գիտնականների նամակում (ԱԶԳ #43, 17-11-2017) Հերունու կեղծ գիտական «արդյունքների» հայտնվելը դպրոցական դասագրքերում համարվել է անընդունելի: Իմ այս նամակը, հուսով եմ այն կտպագրվի, ներկայացնում է կարեւոր պարզաբանումներ ԱԶԳ-ում (#2, 19-01-2018) այդ առիթով տպագրված անստորագիր խմբագրականին:

Խմբագրականում գրված է, որ Քարահունջի աստղադիտարանով «Հերունին ստեղծել է մի գեղեցիկ առասպել, որը կնպաստի զբոսաշրջիկությանը Հայաստանում, ապա ի՞նչ բացասական բան կա դրա մեջ»: Ուրեմն Հայաստանը այդչա՞փ դատարկ է, որ շահարկելով սուտը պետք է զբոսաշրջիկ գրավենք: Վստա՞հ ենք, որ զբոսաշրջիկները ուրախ կլինեն իրենց հիմարացնելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ նեղանալ մեր հարեւանների առասպելներին, որ Արցախը իրենց պատմական հողերն են:

Զբոսաշրջիկները այսօր տեղյակ են, որ գիտությունը զարգանում է ոչ թե առասպելներով, այլ նորագույն տեխնոլոգիաներով, անգամ հին հուշարձանները թվագրվում են, օրինակՙ իզոտոպային անալիզով:

Ինչ վերաբերում է խմբագրականում հիշատակված ԱՐԵՍԻԲՈ ռադիոանտենային, ապա այն նախագծվել է 1950-ական թվականներին, շահագործման է անցել 1963-ին, եւ այն կապել իբր 60-ական թվականներին Հերունու հայտնագործած սկզբունքների հետՙ նույնպես տարրական սուտ է: Իսկ Հերունու «անտենայով», ինչպես նշվել է, գիտական արդյունք ստացվել չէր կարող, քանի որ այն հակասում է գիտական սկզբունքներին:

Այս բոլորից հետո պետք է լսեն Հերունուն գովերգող հեղինակները:

Իր «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում Հերունին 3 լեզուներով բերում է տվյալներ իր աշխատությունների մասին: Մասնավորապես 312 էջում տպված էՙ «Ստացել է աշխարհում առաջին Ռադիոհոլոգրամը (0.5 մետրանոց անտենայի բացվածքում, ալիքների 8 մմ – տիրույթում: «Մետրոլոգիան ռադիոէլեկտրոնիկայում», 82 էջ, Մոսկվա, 1970»: Նույն կրկնված է 296 էջում…եւ այլ…

Իրականում, առաջին անգամ ԽՍՀՄ-ում, 500 [մմ] դիամետրով, 8 [մմ] ալիքային տիրույթում պարաբոլիկ անտենայի ռադիոհոլոգրամման չափվել է 1969թվ. եւ տպագրվել է (Մոսկվա – 1970թվ. ՀՖՏՌՉԳՀ, Հ. Ս. Հարությունյան, Ջ. Ս. Հարությունյան «Օպտիկան եվ ռադիոհոլոգրաֆիան անտենային չափումներում»): Մաս 2. 92 էջ. Մոսկվա – 1970թվ.:

Երկուսն էլ տպագրվել են նույն տեղում եւ Հերունու կողմից նշված 82 էջում տպագրված էՙ «Մեծ անտենաների պարամետրերի չափման հարցերը»…

Վերը նշված անտենայի ռադիոհոլոգրամմայի չափման արդյունքները եղբայրսՙ Ջոնիկ Հարությունյանը տարել է Մոսկվա եւ ներկայացրել իր գիտական ղեկավար Լ.Դ. Բախրախին, որի անմիջական մասնակցությամբ (ք. Մոսկվա Փ/ա Ա-7866 ասպիրանտուրայում սովորելու ժամանակ), տվյալները ռադիո տիրույթից տեղափոխվել են օպտիկական տիրույթ ու համապատասխան սարքավորման միջոցով օպտիկական տիրությում ստացվել են անտենայի ուղղվածության դիագրամմայի պատկերը: Ստացված արդյունքները Բախրախի կողմից արժանացել են բարձր գնահատականի եւ ներկայացվել են զեկուցմանՙ Ֆրանսիայում եւ տպագրվել ենՙ Франция, BESANCON – Juillet 1970, Application de L Holographe, Comptes rendus du Symposium International, L. D. Bakhrakh, A. P. Kurockin, J. S. Harutunian, «The application of methods of coherent optics and holography to design and measurement of the parameters of high-directional antennas.

Հետագայում, լինելով ՌՀԳՉԻ տնօրեն, Հերունին չարաշահելով այդ պաշտոնը, դարձել է Ջոնի կողմից կատարված գիտական աշխատանքների մեծ մասի համահեղինակ: Օրինակՙ անտենայի դիագրամմայի չափման նոր մեթոդի, ԳՕՍՏ 8.192-76, ԳՕՍՏ 8.309-78 եւ այլն: ԳՕՍՏ 8.309-78 տպագրված նոմոգրամաների հեղինակը ես եմ, որը առաջին անգամ տպագրվել էՙ Ինֆորմացիոն թերթիկ 79-76, ՈՒԴԿ 681.3.01, Սերիա 13-05. 15.06.1976թվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱԿԱՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Հաջորդ գրառումը

ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴՆ ԻՐԵՆ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ Է ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴՆ ԻՐԵՆ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ Է ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական