Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ. ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇԵՄԻՆ

23/02/2018
- 23 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Իսկական կինոստեղծագործությունը չի սահմանափակվում միայն կապույտ էկրանին երեւացող պատկերներով, այլեւ հիմնվում է հեղինակի ընդունակության վրաՙ տեսական վերլուծության եւ տեքստի միջոցով ներկայացնելու իր յուրօրինակ հայացքը, որը նա ձեռք է բերել ֆիլմ ստեղծելու իր փորձառությամբ: Այս գնահատականն են տվել ինը չեխաբնակ կինոգործիչներՙ դասախոսներ, ուսանողներ, ներկա եւ ապագա կինոռեժիսորներ համաշխարհային կինոյի մեծանուն վարպետ Արտավազդ Փելեշյանի արվեստինՙ Պրահայում հրատարակվելով «Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը» չեխերեն գիրքը:

Պրահայի Երաժշտական արվեստների ակադեմիայի հրատարակությունը իրականացվել է դասախոս, ռեժիսոր Մարտին Չիհակի գլխավորությամբ (հեղինակների թվում ենՙ Անդրան Աբրահամյանը , Դարյա Չեռնյակը , Ալեքսանդր Կաշչեեւը , Յակուբ Կուդլաչը , Անդրեա Սլովակովան , Իլյա Տոմաշեւիչը , Օնդրեյ Վավրեչկան ):

Այս խումբը հոդվածները գրել է ոչ միայն դիտելով փելեշյանական ֆիլմերը, կարդալով նրա աշխատությունները, այլեւ հիմնվելով 2015 թվականի հոկտեմբերին Պրահայում եւ Յիհլավայում Արտավազդ Փելեշյանի հետ կազմակերպված հանդիպումների ու վարպետության դասերի ընթացքում հնչած մեկնաբանությունների վրա, երբ յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ վարպետի շուրթերից լսելու իրեն հուզող հարցերի պատասխանները:

Դա է նաեւ պատճառը, որ հեղինակներից յուրաքանչյուրը փելեշյանական կինոարվեստին մոտեցել է իր սեփական ընկալումներով, տվել իր գնահատականը, իր մեկնաբանությունը: Նրանք դիստանցիոն (տարածական) մոնտաժի գաղափարը փորձել են ցույց տալ «Մենք» եւ «Տարվա եղանակները» ֆիլմերի օրինակներով:

Գրքում չեխերենով տպագրվել է նաեւ Արտավազդ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժ կամ դիստանցիայի թեորիան» հոդվածը, որն առաջին անգամ տպագրվել էր 1974 թվականինՙ Յան Բերնարդի չեխերեն թարգմանությամբ:

Փելեշյանը իրապես հարստացրեց մոնտաժի գաղափարն իր տեսությամբ: Եվ ինչպես գրքում նշում է առաջին հոդվածագիրը, չեխահայ կինոռեժիսոր Անդրան Աբրահամյանըՙ «Սկզբում ֆիլմերն էին ավելի խելոք, քան դրանց հեղինակը, իսկ վերջում հեղինակն իր ֆիլմերից ավելի խելոք դարձավ»: Մեկ այլ հեղինակՙ Իլյա Տոմաշեւիչը Փելեշյանի մոնտաժի սկզբունքը համեմատում է բասկետբոլ խաղի կանոնների հետ: «Տեսնել ֆիլմը» հոդվածում Յակուբ Կուդլաչը անդրադառնում է Փելեշյանի ֆիլմերի երաժշտական լեզվին, համարելով, որ դիստանցիոն մոնտաժը դա երաժշտական ձեւի ներդրումն է կինոլեզվի մեջ:

Գիրքը լեցուն է նաեւ տարբեր գրաֆիկական սխեմաներով, լուսանկարներով ու ֆիլմերից արտատպված պատկերներով: Այն իրոք շատ հետաքրքրական գիտական աշխատանք է կինոմոնտաժի եւ Փելեշյանի տեսության մասին, որ կարելի է թարգմանել նաեւ հայերենՙ հայ ուսանողության համար: Հատկապես, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայերենով նման գրականություն չկա:

2016-2017 թվականները նշանավորվեցին նաեւ Արտավազդ Փելեշյանի երկու այլ մենագրություններով, մեկը «Դրոշմման ժամանակը» ռուսերեն երկհատորյակը, որում տեղ գտան մեծ արվեստագետի հոդվածները, մամուլի ասուլիսների, վարպետության դասերի ու ստեղծագործական հանդիպումների մասին հոդվածները, կինոյի ու չիրականացված նախագծերի մասին ակնարկները:

Ըստ էության այս երկու հատորներում ամբողջացվել է Փելեշյանի կինորավեստի մասին մինչեւ հիմա հրապարակված հոդվածները, մեկնաբանություններն ու զրույցները: Բոլորին է հայտնի, որ Փելեշյանը հարցազրույցներ չի տալիս , նույնիսկ ամենամտերիմ մարդկանց: Բայց դրա փոխարեն կարող է ժամերով զրուցել եւ պատմել կինոյի մասին իր պատկերացումների ու համոզմունքների մասին, պատասխանել ամենասուր հարցերին: Երկրորդ գրքում հրապարակվել է նաեւ նրա «Ողջամիտ մարդ» (HOMO SAPIENS) կինոսցենարը, որ գրվել է դեռեւս 1979 թվականին, եւ որը մինչեւ օրս նա չի կարողացել նկարահանել ֆինանսների բացակայության պատճառով:

Փելեշյան մտածողի վերջին տարիների ստեղծագործական մտքի արգասիքը դարձավ նրա «Իմ տիեզերքը եւ դաշտի միասնական տեսությունը» տեսական մենագրությունը, որը մեր կարծիքով նրա կյանքի լավագույն գործն է, կարելի է ասել դարակազմիկ ստեղծագործություն, որին ցավոք մեր գրաքննադատությունը գրեթե չանդրադարձավ:

Փելեշյան մտածող-կինոգործիչն այս գրքում հանգում է մեծ ընդհանրացումների, համարելով, որ տիեզերքը ոչ թե իբրեւ մեկ մաս պետք է դիտարկելՙ մեկ պտտման կենտրոնով, այլ իրականում այն կազմված է երկու տարբեր մասերից եւ ունի պտտման երկու կենտրոն: Տիեզերքը կազմավորվել է միանգամից երկու տարբեր կետերում, որոնք միմյանցից բավականին հեռու են:

Այս գիրքը ընթերցողին խորհելու շատ առիթներ է տալիս կյանքի ու աշխարհի կառուցվածքի, մարդկային հարաբերությունների ու տիեզերքի մասին:

Ինչպես Փելեշյանն է ընդհանրացնում. «Ողջ Տիեզերքը կազմված է տեսանելի եւ անտեսանելի գերհասարակ մասնիկներից: Հետեւաբար, Տիեզերքը բացարձակ է: Նրանում ժամանակը ծնել է տարածությունը: Տարածությունը ծնել է գրավիտացիան (ձգողականությունը): Իսկ գրավիտացիան ծնել է աստղերը, մոլորակները եւ այլ նյութական մարմիններ: Ահա ինչպիսին է Իմ Տիեզերքը»: Նա չի թաքցնում, որ իր բոլոր եզրահանգումներին հասել է կինոլեզվի միջոցով:

Այսօր, երբ վարպետը բոլորում է իր 80-ամյակը, նա դեռ լի է ավյունով ու ստեղծագործական նոր ծրագրերով: Պատրաստվում է հրատարակել հուշերի գիրքն ու Երվանդ Քոչարի մասին ֆիլմ նկարահանել: Մաղթում ենք նրան առողջություն եւ ձեռնարկած բոլոր ծրագրերի իրականցում:

Նախորդ գրառումը

ՔՈՈՒԹՍԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ» ԱՄՆ-Ը ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՆՑ ՀԻՄԱ ԱԼԻԵՎԻՆ ԴՐԴՈՒՄ ՆՈՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՃԱՐԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական