Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՈՎ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻՙ «ԸՆԴԱՄԵՆԸ» 2,5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Երկվագոն շարժակազմը սկսելու է գործել մարտի 4-ից

Փետրվարի 27-ին առաջին ստուգիչ չվերթն է կատարել Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նորՙ ԷՊ2Դ ժամանակակից էլեկտրագնացքը: Վերջինս ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն գնել է ռուսաստանյան արտադրող ընկերությունից, եւ այն մի քանի ամիս փորձարկվում էր Հայաստանի պայմաններում:

Ըստ շահագործող ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությանՙ նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմովՙ առանց բաժանիչ կանգառների, ժամը 10-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 17-ին մոտ վերադառնալով մայրաքաղաք: Միաժամանակ կշարունակեն գործել հին շարժակազմերով չվերթները: Նոր գնացքով ուղեւորությունը կտեւի մոտ երկու ժամ, ինչն, անշուշտ, հաճելի նորություն կլինի եւ հարմարՙ ուղեւորի համար:

Թվում էՙ այստեղ վերջապես մեզ էլ մարդու տեղ դրեցին ու գոնե էլեկտրագնացքով 20-րդ դարից տեղափոխվում ենք 21-րդ դար: Բայց նախ, նշված չվացուցակի պարագայում փոքր է թվում այս գնացքից Գյումրու ուղեւորի օգտվելու հավանականությունը, որը սովորաբար մայրաքաղաք է գնում այնտեղ տվյալ օրն ունեցած որեւէ գործը հոգալու ու վերադառնալու, մինչդեռ այստեղից երեկոյան շարժվելն ու տեղ հասնելն իմաստ չունի: Ժամը 10-ին շարժվելը հարմար է Երեւանից եկող ու վերադարձող ուղեւորներին, որոնց թիվը, կարծում ենք, անհամեմատ փոքր է: Եթե մեր այս դատողությունը ճիշտ է, ուրեմն չվացուցակը ժամերի առումով սխալ է կազմված: Իհարկե, լավագույն լուծում կարող էր լինել երկու նման գնացքների առկայությամբ մոտավորապես նույն ժամին մեկը Երեւանից, մյուսը Գյումրիից մեկնելը, բայց այդ դեպքում նրանք առանց կանգառի շարժվելով մի տեղ պիտի հանդիպեին, ինչի հնարավորությունը մեր երկաթուղին երեւի չունի:

Մյուսը ուղեվարձի խնդիրն է: Ժամանակին տարբեր պատասխանատուներ այս էլեկտրագնացքի ապագա ուղեվարձի չափի մասին խուսափողական պատասխաններ էին տալիս, երեւի դեռ չէին կողմնորոշվել: Բայց ասում էին, որ հին էլեկտրագնացքների տոմսի գնից (Գյումրի-Երեւանՙ 1000 դրամ) շատ չի տարբերվի: Այսօր արդեն կողմնորոշվել են. ըստ փետրվարի 28-ին ընկերության պաշտոնական կայքի տեղեկացման, գնացքն աշխատելու է 2500 դրամ ուղեվարձով: Բարով աշխատի…

Նախորդ գրառումը

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼՍԱՐԱՆՙ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ LARES ԱՐԲԱՆՅԱԿՈՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ LARES ԱՐԲԱՆՅԱԿՈՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Լրահոս

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

01/07/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը շարունակել է Իսրայելի կառավարության՝  Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ հարցազրույց տալով News.am-ին։ Արմեն Այվազյանն առանձնացրել է...

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

01/07/2026

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ...

GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին

01/07/2026

Բրիտանական հեղինակավոր GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին: Մեր իրավաբանական թիմի...

Եթե ՍԴ-ն վերաբաշխի մանդատները, ԲՀԿ-ի 5 մանդատի հաշվին ՔՊ-ից կպակասի 3, «Ուժեղ Հայաստան»-ից կամ «Հայաստան»-ից՝ 1 մանդատ. Օրբելյան

01/07/2026

Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ,...

Եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների  վերաբաշխման որոշում. Օրբելյան

01/07/2026

Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի...

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր

01/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական