Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Բակո Սահակյանը մեկնել է ԱՄՆ: Նախագահ Թրամփն անշուշտ նրան չի ընդունելու, Արցախի նախագահին նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ չի ընդունի, փոխարենը Բակո Սահակյանը եղել է ԱՄՆ Կոնգրեսում: Ի դեպ, վերջին 16 տարվա ընթացքում սա Արցախի Հանրապետության նախագահի առաջին այցն է ԱՄՆ: Կասեիՙ պետական, կամ պաշտոնական, կամ աշխատանքային, կամ միջպետական հարաբերություններն ընդլայնելուն միտված, բայց, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետեւաբար պետք է սահմանափակվեմ միայն նշելով, որ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ, ուղղակի այցելել է:

Արցախի նախագահից առաջ ԱՄՆ-ում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Իմիջիայլոց, հայ պատգամավորների այցը կարելի է նույնիսկ աննախադեպ անվանել, քանի որ պատմության մեջ երբեք Հայաստանից այդքան մեծ թվով պատգամավոր Միացյալ Նահանգներ չէր մեկնել: Նույն Կոնգրեսում հանդիպումներից մեկի ժամանակ սենատոր Քըրքը պատմել է, որ երբ ինքը մի քանի տարի առաջ հայ-ադրբեջանական շփման գծում էր, հայ զինվորը փրկել է իր կյանքը: «Մենք կանգնած էինք առաջին գծի վրա ու հանկարծ հայ զինվորը բռնեց իմ օձիքից ու ինձ ներքեւ հրեց: Նույն պահին ադրբեջանցիները կրակեցին ու ես հասկացա, որ զինվորը փրկեց իմ կյանքը» , ասել է սենատոր Քըրքը:

Դժվարանում եմ ասելՙ Բաքվում լսե՞լ են արդյոք սենատոր Քըրքին, բայց հայ-ամերիկյան այս իրադարձություններից բարկացել են: Հետո, երբ բարկությունը անցել է, բոլորով հավաքվել են Իլհամ Ալիեւի մոտ եւ խորհրդակցություն անցկացրել: Ընդ որում, երբ նրան տեղեկացրել են, որ Բակո Սահակյանն էլ է Վաշինգտոնում, Ալիեւն ասել էՙ «Բակո Սահակյանն ո՞վ է» : Մարդիկ էլ, հանգիստ պատասխանել ենՙ Արցախի նախագահը , չէ, արդարության համար ասեմ, որ ասել ենՙ Ղարաբաղի նախագահը , բայց սա այն դեպքն է, երբ կարեւորը չէՙ Արցախըՙ Արցա՞խ է, թե՞ Ղարաբաղ: Մի խոսքով, հենց Ալիեւին էլ կարգադրել է բողոքի նոտա հղել ԱՄՆ, հղել են: Բաքվում ԱՄՆ դեսպանությունն էլ պատասխանել է, նախ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, շեշտելով այն, որ ԱՄՆ-ն, ինչպես եւ աշխարհի բոլոր պետությունները, այդ թվում Հայաստանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հետո դեսպանությունը շարունակել է. «ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին եւ ԼՂ հիմնահացրի կարգավորմանըՙ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա» :

Թե այս պատասխանից ի՞նչ է հասկացել Բաքուն, նորից կդժվարանամ ասել, գուցե հենց հիմա դեռ փորձում են հասկանալ: Բայց ասեմ, հետխորհրդային տարածքում առկա այլ հակամարտություններում, օրինակ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Ղրիմի (ներողություն եմ խնդրում ռազմավարական դաշնակցիցՙ Ղրիմը հակամարտություն անվանելու համար), ԱՄՆ-ն շեշտում է, որ դրանք պետք է լուծվեն բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի իրացմամբ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, փաստորեն միակն է հետխորհրդային ողջ տարածքում, որտեղ, ըստ ԱՄՆ-ի, լուծումը պետք է գտնել նաեւ ինքնորոշման իրավունքի իրացմամբ:

Բայց ավելի շուտ գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը կհաղթի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում, ապա եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, քան Բաքուն կհասկանա այս ճշմարտությունը ու կհաշտվի դրա հետ: Պատահական չէ, որ նույն այս օրերին Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսելՙ 25 հազար զինվորականի ներգրավմամբ: Ընդ որում, զորավարժություն անելու ցանկության, ժամկետի, զորքի եւ զենքի տեսակի ու քանակի մասին Բաքուն նախօրոք տեղյակ չի պահել ԵԱՀԿ-ին, ինչը անել պարտավոր էՙ համաձայն Վիեննայի 2011-ի փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1-րդ ենթակետի:

Ինչպես անել, որ էլ չխախտի՞, ստիպել, ասենք Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես գա հայտարարությամբ ու ասիՙ «Հարգելի պարոն Ալիեւ, Դուք 2011-ին Վիեննայում ստորագրել եք մի փաստաթուղթ, որն այսօր խախտում եք, ուստի կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ապօրինի զորավարժությունը: Առայժմ կոչ ենք անում» :

Բայց այսպես կլինի, եթե սենատոր Քըրքը հանկարծ ընտրվի ԱՄՆ նախագահ: Ցավոք նա նման ցանկություն չունի, չնայած… Եթե ընտրվի էլ կապ չունի, մի-նույն է, ԱՄՆ-ն, ինչպես եւ Հայաստանը, չի ճանաչում Արցախի անկախությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐԲԵՐ ԲԱՐՔԵՐ

Հաջորդ գրառումը

(Չ)ԵՐԱՆԻ ՖԻՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

(Չ)ԵՐԱՆԻ ՖԻՆՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական