Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միակողմանիորեն խզում է գործարքը Հորդանանի «Jadara Equipment & Defense Systems Co» զենք արտադրող ընկերության հետ, որը 2021թ. օգոստոսի 6-ին կնքված պայմանագրի համաձայն զենք չի մատակարարել։ Առաքումները պետք է կատարվեին նույն տարում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ընկերությունից պահանջում է 23,2 մլն դրամի չափով տուգանք վճարել։