Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հորդանանյան ընկերությունը զենք չի մատակարարել. ՀՀ ՊՆ-ը գործարքը խզում է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միակողմանիորեն խզում է գործարքը Հորդանանի «Jadara Equipment & Defense Systems Co» զենք արտադրող ընկերության հետ, որը 2021թ. օգոստոսի 6-ին կնքված պայմանագրի համաձայն զենք չի մատակարարել։ Առաքումները պետք է կատարվեին նույն տարում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ընկերությունից պահանջում է 23,2 մլն դրամի չափով տուգանք վճարել։