Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈԿՈՖԵՎՙ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՐԹԱ ԱՐԳԵՐԻԽ, ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ

30/03/2018
- 30 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բարձրակարգ երաժշտության մասին ազդարարող KlassikAkzente լրատուն ծանուցում է մարտի 23- ին լույս տեսած Սերգեյ Պրոկոֆեւի (1891- 1953) արժեքավոր ալբոմի մասին: Համաշխարհային ճանաչում ունեցող, վերնագրում ներկայացված երկու երաժիշտ կատարողներն իրար ճանաչում են 30 տարի, ԱՄՆ- ում, Եվրոպայում նրանց բեմական համագործակցությունը համերգային շքեղ երեկոներ է նվիրել երաժշտասերներին, իսկ հիմա համատեղ ձայնագրությամբ հարստացնում են ունկնդրի ձայնադարանը, իրազեկ ենք դառնում «Կլասիկ ակցենտը» կայքէջից, որ մանրամասնում է, թե Բաբայանի հետ համատեղ դաշնամուր նվագելն, Արգերիխի ասելով, նման է «ալքիմիայիՙ բացահայտման»: Իսկ Բաբայանի համար Արգերիխի հետ նվագելըՙ «աստվածային էակի հետ զրույցի»:

Երաժշտագիտակ հիշյալ հարթակը Մարթա Արգերիխին ներկայացնում է իբրեւ «բոլոր ժամանակերի վիթխարի դաշնակահարուհիներից» մեկի եւ բարձր գնահատում Պրոկոֆեւի ստեղծագործությունները 2 դաշնամուրի համար վերադաշնավորած Սերգեյ Բաբայանի մասնագիտական ներուժը: «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի, «Համլետ», «Եվգենի Օնեգին» բեմադրությունների, «Պիկովայա դամա» չհրապարակված ֆիլմի համար գրված երաժշտության (կա տեղեկություն, որ ֆիլմն այրվել է «Մոսֆիլմի» հրդեհի ժամանակ), «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայի հայտնի ստեղծագործությունները նորացված տեղ են գտել այս սկավառակում: Բաբայանն իր աշխատանքը նվիրել է արվեստակից Մարթա Արգերիխին: «Այս նախագիծը կայացավ Պրոկոֆեւի, Մարթայի, «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի հանդեպ իմ սիրո շնորհիվ», խոստովանել է Սերգեյ Բաբայանը : «Դոյչե գրամաֆոնի» (Deutsche Grammophon (DG) հրատարակած ձայնասկավառակը նորովի է մեկնաբանում երաժշտության լեզվով հետաքրքրական պատմություններ ներկայացնելու մեծ վարպետ Պրոկոֆեւիՙ մեզ ծանոթ ժառանգությունըՙ երկու երաժիշտների գունեղ, վիրտուոզ, դինամիկ, զգայուն, վառ արտահայտչականությամբ հարուստ կատարման շնորհիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

РОССИЯ МОЯ РОДИНА. ՀՈ ԴԵՄ ՉԵ՞Ք

Հաջորդ գրառումը

«ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՀԱՆՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻՆ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՀԱՆՈՒՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական