Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՇԱՆ ՏՂԱ»-Ն ԼԱՎ Է

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Դուք` չգիտեմ, բայց ես կողմնակից եմ, որ բոլոր նրանք, ովքեր, գրքից բացի, այլ բան կգողանան, բացի պատժվելուց, ավելի ճիշտՙ նախքան պարտադիր պատժվելը, նաեւ պիտակավորվեն: Ենթադրենք` քաղաքացի Ղեւոնդը խանութից ոսպ է գողացել, պետք է ինչ-որ կերպ կոչվի` բռնվելուն եւ պատժվելուն զուգահեռ: Կամ` պաշտոնյա Շմավոնը բյուջեից փող է գողացել. պետք է բռնվելուց եւ պարտադիր պատժվելուց առաջ ինչ-որ կերպ կոչվի, բայց այնպես, որ բոլորն իմանան, որ քաղաքացի Ղեւոնդը եւ Շմավոնը այսինչ բանն են:

ԱԺ փոխնախագահ Շարմազանովը , օրինակ, ժամանակին առաջարկում էր հստակ պիտակՙ «շան տղա» (այս մասին «Ազգը» գրել է իր նախորդ համարներից մեկում): Ճիշտ է, պարոն Շարմազանովն ասել է, որ նա, ով կգողանա մեր բանակից, «շան տղա» է, քանի որ «շանտղություն» է անում, այսինքն` շատ հնարավոր է, որ Շարմազանովը «շանտղություն» է կոչում կոնկրետ այդտեղից գողությունը, բայց ամեն դեպքում մոտեցումը ճիշտ էՙ գողին պետք է ասել, որ` դու այ էսինչն ես, ընդ որում` որքան բարձր պաշտոնյա է նա, այնքան ավելի զիլ պետք է լինի պիտակը: Իր հերթին ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Մովսես Հակոբյանն օրերս հայտարարեց. «Նա, ով զինվորի հացն ուտում է, անբարոյական է»: Անկեղծ ասած, եթե պետք է ընտրել, թե գողին ավելի լավ էՙ անբարոյակա՞ն կոչել, թե՞ շան տղա, ես հակված եմ երկրորդ տարբերակին, քանի ոչ բոլոր գողերն են ծանոթ անբարոյական բառին, մինչդեռ շանտղայությունը բոլոր գողերին է հայտնի:

Այս համատեքստում «շան տղա»-ն լավ է: Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր մտադրվել էին բարձր մակարդակի գողություն անել, իմանալով, որ իրենց բոլորը որպես «շան տղա» են ճանաչելու, գոնե երկար կմտածենՙ նախքան այդ քայլին դիմելը, եւ գուցե չդիմեն: Այսինքն` մեր երկրում կա բարձրաստիճան գողերի մի տեսակ, որին պատիժը չի սարսափեցնում, բայց կսարսափեցնի պիտակը, կպավ-կպավ: Ու կկպնի: Որին գողություն անելիս տեսնենք, գոչելու ենքՙ «շան տղա», ու անկախ նրանից` պատկան մարմինները կզբաղվեն նրանով, թե՞ ոչ, նա միշտ ճանաչվելու է որպես «շան տղա»: Երբ հանկարծ վիրավորվի, ինչը քիչ է հավանական, կամ բարկանա, ինչը շատ է հավանական, կասենք, որ մենք չենք ասել, Շարմազանովն է ասել, որ այդ գողությունը կոչվում է «շանտղություն», եւ ուրեմն նման գողն էլ «շան տղա» է:

Մյուս կողմից` գողությանն ու գողին պատժելու համար կարելի է մաքուր ֆիզիկական պատիժ կիրառել, օրենքով: Մանավանդ մեր անհոգի ժամանակներում, երբ հոգեկան ցավը ոչ բոլորի համար է զգայուն: Կարելի է օրինակ հայտարարել, կամ օրենք ընդունել, որ այսուհետ նա, ով բյուջեից կգողանա, «պետք է բռնել եւ ձեռքերը քոքից կտրել», ինչպես շա՜տ ժողովրդավարական երկիր Սաուդյան Արաբիայում են անում: Էլի լավ է, բայց «շան տղա»-ն, այդուհանդերձ, ավելի լավ է: Բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր բյուջեից գողություն են անում, ոչ թե վախենում են թեւերը քոքից կտրվելուց, այլ իրենք կարող են ցանկացածի թեւերը եւ ոչ միայն թեւերը քոքից կտրել: Հետեւաբար` «թեւերը քոքից կտրել» սպառնալիքը նրանց համար մի տեսակ «ասնավանի» չիՙ գողություն չանելու, չի կարող զսպել նրանց: Նրանք գողություն են անում, քանի որ վստահ են, որ իրենց ոչ ոք չի կարող բռնել, եթե անգամ բոլորը գիտեն իրենց գործունեության մութ առանձնահատկությունների մասին, իսկ եթե ոչ ոք չի կարող բռնել, ուրեմն թեւերն էլ չեն կարող քոքից կտրել, քանի որ դրա համար, նախ եւ առաջ, բռնել է պետք, ընդ որումՙ մի քանի հոգով միաժամանակ, որ հանկարծ չփախչի:

Ուրեմն` բերեք մոռանանք «թեւերը քոքից պոկելու» առաջարկությունը եւ հիշենք ու պահանջենք ուժի մեջ թողնել «շան տղա» պիտակը: Ավելին` ընդհանրացնել այն` այսուհետ բոլոր պետական գողերին կոչել «շան տղա», նրանց արածն էլՙ «շանտղություն» …

Հետո, իհարկե, կարելի է եւ թեւերը քոքից կտրել. «շան տղու» պարագայում դա չի կարող համարվել մարդու իրավունքների խախտում կամ առաձնահատուկ դաժան պատիժ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԽՏԸ ՈՐ ՄԷՅ ՄԸ ՄՏԱՒ…

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՎ… ԱՐԴԵՆ ՀՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՎ... ԱՐԴԵՆ ՀՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական