Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՎ… ԱՐԴԵՆ ՀՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ապրիլի 9-ին ունեցանք հանրապետության նոր նախագահ, ապրիլի 17-ին կունենանք նոր վարչապետ, մինչեւ ապրիլի ավարտը, թերեւս ավելի շուտ, կունենանք նոր կառավարություն, եւ Հայաստանը կթեւակոխի պետական կառավարման նոր փուլՙ ձեւով խորհրդարանական, իսկ բովանդակությամբ…

Խորհրդարանականՙ քանզի, ըստ ձեւի, պետական զույգ իշխանությունները «ծնունդ» են առնում խորհրդարանի արգանդից, որն իր հերթին, ենթադրաբար, «ծնվել» է քաղաքացիների ծոցից: Այսուհանդերձ, նոր նախագահ-նոր վարչապետ ֆոնին անհարիր է երեւում հին կամ հնացած խորհրդարան երեւույթը, որն ի կատար ածելով բարեփոխված Սահմանադրության «նորարարական» պահանջները, այսինքն հիմնադրելով նոր-նախագահական ու նոր-վարչապետական ինստիտուտները, բնական պիտի լիներ, որ հաջորդ երեք կամ հինգ ամիսներին իր վրայից թոթափեր հնության փոշին եւ համապետական-ժողովրդական նոր ընտրությունների միջոցով ինքնավերանորոգվեր:

Այս մտքերը ոմանց կարող են թվալ խիստ տեսական, անգամ անհեթեթ: Քանի որ մեր երկրում ամեն ինչ տեղի է ունենում միապետական նախագծով, եւ, հետեւաբար, նոր ընտրություններով դժվար թե էական փոփոխություններ արձանագրվեն գործող պետական կառավարման համակարգում: Այսինքն ներկա ընթացակարգով համաժողովրդական նոր ընտրությունները ոչինչ չեն կարող փոխել Հայաստանում, որի քաղաքացիները շարունակելու են զրկված մնալ պետական ղեկավարմանը մասնակցելու իրենց իրավունքից:

Իրերի այս կացության մեջ ամենատարօրինակն այն է, որ խորհրդարանի անդամներն իրենք էլ, ինչպես հասարակ քաղաքացիները, զրկված են մնում (սակայն ի տարբերություն ժողովրդիՙ հաճույքով) սահմանադրորեն իրենց վերապահված իրավունքներից: Բավական է հիշել վերջին օրինագծերից մեկըՙ վարչապետի առաջիկա ընտրություններում նրանք ստիպված են քվեարկել բաց, այսինքնՙ անվանական, այսինքն ստիպողաբար:

Ինքնաիրավազրկման այս պայմաններում ճշմարիտ եւ արդար պիտի լիներ կասկածի ենթարկելՙ ա) Հայաստանը խորհրդարանական հանրապետություն հորջորջելու հավակնությունները, բ) Ազգային ժողովի ներկա իրավազուրկ եւ կամազուրկ գոյության նպատակահարմարությունը, եւ գ) Նույնինքն գործող Ազգային ժողովի կազմությունն ու կազմը:

Մասնավորելով խոսքը այս վերջին կետի վրաՙ անմիջապես ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել կուսակցությունների եւ կուսակցականության գաղափարի վրա, որի դասական մեկնաբանությունը հրաշալի է ներկայացրել, ավելի քան 100 տարի առաջ, 1913 թ.ին, մեր ազգի մեծերից Վահան Թեքեյանը, որիՙ «Կուսակցութիւններու բարիքն ու չարիքը» վերնագրով հոդվածը արտատպում ենք մեր ներկա համարի 10-րդ էջում: Այդ հոդվածում թեեւ ուղղակի խոսք չկա կուսակցությունների խորհրդարանական ներկայության անհրաժեշտության մասին, սակայն ամեն տողից երեւում է, որ հեղինակը նկատի ունի առհասարակ նրանց խորհրդարանական գործունեությունըՙ թե՛ օսմանյան մեջլիսում, թե Հայոց ազգային ժողովում եւ թե առհասարակ եվրոպական խորհրդարաններում: Բաց աստի, խորհրդարանների դարավոր փորձը մեզ բազմաբազում օրինակներ է տալիս կուսակցությունների խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործունեության մասին, որը էությունն է կազմում իրեն հարգող, հետեւորդներ ու գաղափարախոսություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության:

Մեկնելով այստեղից եւ վերադառնալով մեր բուն նյութինՙ կրկին անգամ ուզում եմ շեշտել Հայաստանում իրական եւ իսկական կուսակցությունների, ոչ արհեստածին, ոչ փողածին, ոչ իշխանածին քաղաքական կազմակերպությունների, նրանց դաշինքների գոյության կարեւորությունը: Ու շեշտել եւս մեկ անգամ, որ միայն կուսակցությունների կայացման, նրանց զարգացման պայմանների ստեղծման դեպքում է հնարավոր խորհրդարանական կառավարման երկիր դարձնել Հայաստանը, հակակշռել գործադիր իշխանությունների գործունեությունը եւ, վերջապես, քաղաքացիներին մասնակից դարձնել երկրի կառավարման գործին:

Նոր նախագահ, նոր վարչապետ, բայց…

Պետք է մտածել նոր խորհրդարան ստեղծելու մասին: Սակայն բոլորովին նոր սկզբունքներով:

Նախորդ գրառումը

«ՇԱՆ ՏՂԱ»-Ն ԼԱՎ Է

Հաջորդ գրառումը

ՎԱՂԸ, ԿԱՄ ՎԱՂԸ ՉԷ ՄՅՈՒՍ ՕՐԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՂԸ, ԿԱՄ ՎԱՂԸ ՉԷ ՄՅՈՒՍ ՕՐԸ

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական