Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲՈՒԼԿԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՅՈՐԴԻՆ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պատմության մեջ առաջին անգամ բրնձակեր ճապոնացիները ցորենի հացին ծանոթացել են 16-րդ դարումՙ պորտուգալացի միսիոներների շնորհիվ: Ճապոնիայիՙ աշխարհից ամբողջական մեկուսացման պատճառով հետագա դարերում ցորենի մշակույթը մնացել է անծանոթ մինչեւ 19-րդ դարի կեսը: Հաջորդ հարյուրամյակին ճապոնացիները սկսել են ավելի բացվել աշխարհի առաջ եւ փորձել տարբեր մշակույթներ, այդ թվումՙ սնունդի մշակույթը:

Առաջին աշխարհամարտից հետո Ճապոնիայի ամենից ազդեցիկ անձանցից մեկըՙ մեծահարուստ Օկուրա Կիհատիրոն, որը եղել է «Օկուրա-գումի» խոշոր ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչը եւ Տոկիոյի տնտեսագիտական համալսարանի հիմնադիրը, հատուկ եկել է Հարբինՙ լսած լինելով այնտեղ հաստատված ռուսաստանցի մի հմուտ հացթուխի մասին, որի թխած հացաբուլկեղենի համբավը հասել է մինչեւ Ճապոնիա: Կիհատիրոն նրան շահավետ պայմաններով առաջարկել է տեղափոխվել Ճապոնիա, եւ հացթուխը համաձայնվել է: Այստեղ էլ նրան վիճակվեց ստեղծել այսօր Ճապոնիայում լայն տարածում գտած մի հացաբուլկեղեն…

Հացթուխի անունն էր Հովհաննես (Իվան) Սագոյան Ղեւենյան : Նրա մասին շատ բան հայտնի չէ: Ծնվել է 1888-ին, Կարինում (Էրզրում): Բուն ազգանունը թերեւս եղել է Սաղոյան: Հավանաբար վաղ տարիքից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ դարձել է Ռոմանովների տան անձնական հացթուխը: Հայտնի է, որ ռուսական թագավորական ընտանիքը շատ է սիրել Սագոյանի ստեղծած հացաբուլկեղենի տեսականին, որը նա ստեղծել է ֆրանսիական եւ վիեննական հացագործության հիման վրա: 1917-ի հեղափոխությունից հետո Սագոյան Ղեւենյանը տարագրվել է Չինաստան եւ հաստատվելով Հարբինումՙ դարձել է «Նոր Հարբին» հյուրանոցի հացթուխը:

Ընդունելով Ճապոնիայում աշխատելու հրավերըՙ Սագոյանը հաստատվել է Տոկիոյի Մեգուրո արվարձանում, աշխատել Տոկիոյի «Իմպերիալ» հյուրանոցում, նաեւ բացել իր անունով «Մսյե Իվան» հացի փուռ: Ճապոնիայում Սագոյանը երկու տեսակ խմորի համակցումից ստեղծել է մելոնպան (ֆրանսերեն բառացիՙ սեխահաց) կամ սանրայզպան (անգլերեն-ֆրանսերենՙ արեւածագի հաց) անունով կանտալուպ սեխի տեսք ունեցող հացաբուլկին: Այն անմիջապես ընդունվել է սննդի եւ հատկապես հացեղենի հարցում պահպանողական ճապոնացիների կողմից ու մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելումՙ դառնալով ազգային բրենդ: Մելոնպանը մեծ տարածում ունի նաեւ Թայվանում, Չինաստանում եւ Լատինական Ամերիկայում: Այն պատրաստվում է սովորական թթխմորով քաղցր խմորից, որը պատում են կարագով ու ձվով խմորի բարակ շերտով: Սովորաբար մելոնպանը սեխի համ չունի, սակայն վերջերս որոշ արտադրողներ բուլկիի մեջ սեխ են ավելացնում: Կան այս հացաբուլկեղենի տարատեսակներՙ շոկոլադով, կարամելով, թխենու օշարակով, երբեմնՙ հարած սերուցքով կամ կրեմով:

Կարեւոր է նաեւ, որ Հովհաննես Սագոյանն աճեցրել է ճապոնացի հացթուխների մի քանի սերունդ, նրա ամենահայտնի աշակերտը եղել է Ֆուկուդա Մոտոյոշին, որը համարվում է Ճապոնիայում տարածված «հյուրանոցային» կոչվող հացի ստեղծողը:

Սագոյանն ամուսնացած է եղել ճապոնուհի Ցուրուկո (Ցուրու) Սագոյանի (1888-1962) հետ եւ ունեցել երեք դուստր, որոնք չունենալով Ճապոնիայի քաղաքացիությունՙ եղել են հայրենազուրկ (ըստ ճապոնական օրենքիՙ ճապոնացիների եւ օտարազգիների ամուսնությունից ծնվածները չեն կարող լինել Ճապոնիայի քաղաքացի): Սագոյանի դուստրերը թեեւ հայերենին չեն տիրապետել, սակայն իրենց հայ են համարել եւ հաճախել են Տոկիոյի Սուրբ Նիկոլայ (Նիկորաի-դո) Հարության ուղղափառ եկեղեցի: 1925-ին Ճապոնիա այցելած Էջմիածնի միաբան Ռուբեն արքեպիսկոպոս Մանասյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե-ին գրած եւ Հայաստանի ազգային արխիվում պահվող իր ուղեւորության զեկուցագրում նշել է հետեւյալը. «Տոկիոյում ոմն էրզրումցի Յովհաննէս Ղեւենեան, որը երկար տարիներ ապրում է Ջափոնիայում, ունէր Ջափոնուհի կին եւ երեք աղջիկ, որոնք դեռ մկրտւած չէին: Կինըՙ Ցուրուկօ Միակոզաւան եւ Քիմիկօ, Եւգենիա եւ Լիլի աղջիկները մկրտւեցին իմ ձեռքովՙ ընդունելով Հայադաւանութիւն, իսկ Յովհաննէս Ղեւենեանը եւ Ցուրուկօ Միակոզաւան պսակւեցին Հայոց եկեղեցու ծէսով» :

Սագոյաններին է նկատի ունեցել 1932-ին Բոստոնի «Հայրենիք» օրաթերթին նամակ հղած Յ. Խ. սկզբնատառերով բոստոնցի հայըՙ գրելով. «Թոքիօ (Ճափոն) ունիմ բարեկամ մը, որ ամուսնացած է ճափոնացի աղջկան մը հետ, որմէ ունի երեք դուստրեր, մինՙ 12, միւսըՙ 15 եւ երրորդըՙ 18 տարեկան: Բարեկամս ցանկութիւն կը յայտնէ գալ հաստատուիլ կամ ատեն մը բնակիլ Ամերիկա, որպէսզի հնարաւորութիւն ստեղծէ ամերիկեան կրթութիւն տալու իր դուստրերուն»: Ղեւենյանի այդ ցանկությունը, սակայն, չի իրականացել:

Սագոյանի դուստրերից Լիլին տեսքով նման է եղել հայուհու: Մինչեւ 1941-ը նա թղթակցել է Բոսթոնի անգլերեն «Հայրենիք» շաբաթաթերթին, իսկ 1943-1945 թթ. աշխատել է «Ռադիո Տոկիոյում» որպես մեքենագրուհի: Երբեմն էլ վարել է «Զրո ժամ» քարոզչական անգլալեզու հաղորդումը, որը սփռվել է Խաղաղ օվկիանոսի գոտում գտնվող հակահիտլերյան խմբավորման համար: Այսպիսով, Լիլին դարձել է «Տոկիոյի վարդեր» անվանված անգլալեզու ռադիոհաղորդավարուհիների խմբի անդամ, Իվա Իկուկո Տոգուրի դ Աքուինոյի, Ֆումի Սաիսոյի, Ռութ Հայակավայի եւ այլոց հետ միասին: Ի դեպ, Լիլի Ղեւենյանը որպես վկա հարցաքննվել է ամերիկաճապոնուհի ռադիոհաղորդավար Իվա Իկուկո Տոգուրի դ,Աքուինոյի հայտնի դատավարության ժամանակ (վերջինս ամերիկացիների կողմից մեղադրվել է Երկրորդ աշխարհամարտի, այսպես կոչված, Առանցքի ուժերի հետ համագործակցության մեջ):

Իվան Սագոյանը վախճանվել է 1952-ին, Տոկիոյում: Թաղված է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատանը, դուստրերը հոր տապանաքարը գրել են տվել անգլերեն:

Ի դեպ, երգչուհի Գոհար Գասպարյանը վկայել է, որ 1957-ին Ճապոնիա կատարած իր ուղեւորությունից հետո նամակ է ստացել Մացույամա քաղաքում իր հետ ծանոթացած մի ճապոնուհուց, որը ստորագրված է եղել հայատառՙ Սաքանյան ազգանվամբ («Թե ինչ առեղծված է դա, չեմ կարողանում պարզել», ասել է երգչուհին): Անշուշտ, խոսքը վերոհիշյալ Սագոյան ընտանիքի աղջիկներից մեկի մասին է:

Այսօր ճապոնացիները երախտագիտությամբ են հիշում իրենց ազգային բուլկի պարգեւած հայ հացթուխին, նրա անունը հիշվում է տարբեր հոդվածներում եւ հանրամատչելի գրականության մեջ (օրինակ, Իդա Յուկիկոյի «Հաճախակի օգտագործվող բաների ծագումն իմանալովՙ սկսում ենք ճանաչել աշխարհը» գրքի առաջինՙ «Հաց» հատորում, 2000, էջ 20-21):

Իսկ Հովհաննես Սագոյան Ղեւենյանի հիմնած «Մսյե Իվան» հացի փուռը գործում է մինչ օրս: Այնտեղ կազմակերպվում են վարպետության դասեր հացթուխների համարՙ երկյուղածորեն պահպանելով հացաբուլկեղենի թխման ավանդույթները եւ հայ հացթուխի տեխնոլոգիան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՌՆԱՐԴ ԼՅՈՒԻՍ. «ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

Հաջորդ գրառումը

ՇՔԵՂ ԱՐՁԱՆ ԵՎ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՒՆ. ԴՐԱՆՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆՆ ԵՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՇՔԵՂ ԱՐՁԱՆ ԵՎ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՒՆ. ԴՐԱՆՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆՆ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական