Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈԴՈՆԴՈ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի դեռ Հայաստանում տեղի ունեցած «սիրո հեղափոխությունից» հետո մենք դեռ փնտրտուքների մեջ ենք, թե ինչպե՞ս անենք, որ ավելի լավ ապրենք, լավ եւ երջանիկ, ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի խիստ ուշագրավ դատավարություն: Նյու Յորք նահանգի Սիրաքյուզ քաղաքում դատարանը որոշեց բավարարել Ռոդոնդո ամուսինների հայցն ընդդեմ… իրենց իսկ որդուՙ 30-ամյա Մայք Ռոդոնդոյի: Ծնողները դատի էին տվել իրենց որդուն, որն ի դեպ նրանց միակՙ ոչ միայն որդին է, այլեւ զավակը, քանի որ Մայքը հրաժարվում է տեղափոխվել ծնողների բնակարանից: Ընդ որում, ծնողները դատարանին հայտնել են, որ նրանք սկզբում խնդրել են իրենց որդուն տեղափոխվել, ապա ստիպել, վերջում էլՙ կաշառել: Մայքլին տվել են 1100 դոլար, որպեսզի նա հեռու ապրի ծնողներից, բայց 30-ամյա տղամարդը մերժել է պահանջը, վերցնելով, անշուշտ, 1100 դոլարը: Հարկ է նկատել, որ Մայքլը նորմալ տղամարդ է, չունի որեւէ հիվանդություն, հաշմանդամություն (եթե իհարկե հիվանդությունն ու հաշմանդամությունը արդարացնում են ծնողներիՙ երեխաներից հրաժարվելու ցանկությունը), եւ միեւնույն ժամանակ ունի սեփական բիզնեսըՙ ինտերնետ կայքերի բնագավառում: Ծնողները դատարանում գանգատվել են, որ իրենց որդին սեփական եկամուտները միայն իր կարիքների համար է վատնում եւ չի համալրում ընտանեկան բյուջեն, բայց եւ շեշտել են, որ իրենք պահանջում են Մայքլիցՙ հեռու ապրել ոչ թե այս պատճառով, այլ «քանի որ տղան արդեն 30 տարեկան է»:

Ինքըՙ Մայքլը, դատարանի վճիռն անվանել է «զարհուրելի» եւ հայտարարել, որ պատրաստվում է բողոքարկել այն: Դատավորն էլ վճիռը հրապարակելուց հետո խորհուրդ է տվել Մայքլինՙ փող ծախսել ոչ թե դատական ծախսերի վրա, այլ նոր բնակարան գտնելու նպատակով:

Թե ի՞նչ հետեւություն կանի այս ամենիցՙ Մայքլը եւ թեկուզ մեկ գիշերով նրան կընդունե՞ն արդյոք ծնողները, ես գոնե այս պահին չգիտեմ: Գիտեմ այն, որ Սերժ Սարգսյանը չէր հեռանում իշխանությունից, քանի որ ցանկանում էր թրծել հայ երիտասարդներին, իսկ հայ երիտասարդներն էլ Սերժին մերժեցինՙ ապացուցելով նրան, որ իրենք իրականում լավ էլ թրծված են: «Ելք» խմբակցությունից նոր պատգամավոր դարձած երիտասարդ Հայկ Կոնջորյանն, օրինակ, ասում է, թե այո, այսօրվա իշխանությունը երիտասարդ է եւ փորձ չունի, բայց փորձ չունի կաշառք վերցնելու, ապօրինություններ թույլ տալու…հարցերում: Գուցե եւ ճիշտ է ասում, շատ հնարավոր է, որ մեր երիտասարդական կառավարությունը (կառավարության միջին տարիքըՙ 43-ն է), իրոք էական փոփոխություններ բերի մեր կյանք, կրկնում եմՙ մեր կյանք, ոչ թե երկրում: Բայց նրանցից, նկատի ունեմ, բողոքի ցույցերին մասնակցածներից, քանի՞սն են պատրաստ առանց ծնողների քայլ անելու, ոչ թե հանուն երկրի, այլ ֆինանսապես կամ հոգեբանորեն: Իսկ քանի՞ ծնող է մեր երկրում հասկանում, որ իրենց 30-ամյա որդիները պետք է իրենցից հեռու ապրեն, թեկուզ եթե մինուճար են: Քանի՞ հայկական ընտանիք կա, որտեղ ընտանեկան ամրությունը չեն շփոթում մի տանը, հաճախ նաեւ մի սենյակի մեջ ապրելու հետ, երբ ամեն ինչ ոչ այնքան ամուր է, որքան կեղծավոր: Անշուշտ, Սերժ Սարգսյանը եթե մնար, ամենեւին էլ սա չէր թրծելու, բայց նոր իշխանությունը, երիտասարդ կառավարությունը սա թրծելո՞ւ է: Անկախության սերունդը վերջապես սովորելո՞ւ է ազատ ապրել, թե՞ դրա համար պետք է դատի տալ նոր սերնդին…Ի դեպ, լավ կլինի. ԱՄՆ-ում դատարանը նախադեպային վճիռ ունի արդեն, իսկ մեր երկրում դատարաններն այլեւս չեն ուղղորդվելու Բաղրամյան 26-ից, վարչապետ Փաշինյանն է ասել:

Երիտասարդությունը հրաշալի էՙ երբ կարողանում է ոչ թե իշխանություն փոխել, այլ կյանքը, իսկ մեր ծնողներն ազատ չեն ապրել, նրանց ծնողներն էլ, ու սա ամենեւին էլ քաղաքական հարց չէ:

Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական