Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

666

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չեմ հիշում, թե ով է ասել, բայց մի տեղ կարդացել եմ, որ Աստծուն հավատացող կաթողիկոսից ավելի լավ բան միայն մշտապես աղոթող քահանան է: Եթե կաթողիկոսը հավատում է Աստծուն, քահանան մշտապես կաղոթի, չնայած, եթե քահանան մշտապես աղոթի, կաթողիկոսը կսկսի հավատալ Աստծուն: Ինչեւէ, սեր` միմյանց եւ հավատ` առ Աստված եմ մաղթում մեր եկեղեցուն եւ հոգեւոր հայրերին, որոնց մի փոքր մասը այս օրերին ամենեւին էլ չի աղոթում: Ինչպես ասում են քաղաքական գործիչները` «երկրում իրավիճակ է փոխվել», դե այսինքն, եթե առաջ դատավորը սպասում էր Բաղրամյան 26-ի հրահանգներին, ապա հիմա ստիպված պետք է բացի քրեական օրենսգիրքն ու դատական օրենսդրությունը, կամ եթե առաջ քահանան, թեկուզ մեկ քահանա, աղոթում էր եւ միայն Աստծուն պատմում իր ներքին տագնապների ու ցավերի մասին, ապա հիմա կարող է բողոքի ակցիա կազմակերպել ու պահանջել… Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը:

Մի քանի քահանաներ հենց դա էլ անում են. ստեղծվել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որն իրեն կոչում է ազգային-եկեղեցական եւ մարդիկ պահանջում են Գարեգին Երկրորդ Հայրապետի հրաժարականը, առանց բացատրելու, մանրամասնելու, թե ինչպե՞ս է կաթողիկոսը հրաժարական տալիս, ի՞նչ ընթացակարգով… Ավելին, շարժման ներկայացուցիչները նշում են, որ իրենք, չնայած պահանջում են նոր հայրապետ, բայց թեկնածու չունեն: «Աստված կորոշի», ասում են: Այսի՞նք, իսկ Աստված, օրինակ, ուզո՞ւմ է, որ Գարեգին Երկրորդը հրաժարական տա, ինքը նույնպե՞ս «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման ներկայացուցիչ է եւ աներեւույթ կանգնած է բողոքի ակցիաների անցկացման վայրում: Լավ, այս շարժման ներկայացուցիչ քահանաները անձնապես կապ ունե՞ն Աստծու հետ, եթե չունեն, ապա ինչպե՞ս պետք է Աստված հայտնի նրանց իր ոոշումը, թե ով պետք է լինի նոր հայրապետը, եթե Գարեգին Բ-ն հրաժարվի կաթողիկոսական գահից:

Բայց ինչի՞ համար են պահանջում կաթողիկոսի հրաժարականը, թե այսինքն ի՞նչ է արել Գարեգին Բ-ն, կամ նրա գահակալության օրոք Հայ առաքելական եկեղեցին: Բողոքավորներից օրինակ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը հայտնել է. «Վերջին շրջանում Սարդարապատում մեր վարչապետը սեր ու հարգանք էր ստանում, բայց Հայրապետը խղճուկ կարգավիճակում էր, լքված, որեւէ մեկը ժողովրդից չմոտեցավ, որ օրհնություն խնդրեր: Մեծ ցավ էր, իմ մեջ Աստված դրեց այն ուժը, որ դուրս գանք ու պահանջենք հայրապետից խաղաղորեն թողնել ու հեռանալ»:

Թողնենք Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին տանջող մեծ ցավը, բայց կարելի՞ է իմանալ, թե բացի ուժից Աստված էլ ի՞նչ է դրել աբեղայի ներսում, որ նա պահանջում է Հայրապետից խաղաղորեն հեռանալ: Ասենք խանդ դրե՞լ է, այլոց հետ Հայրապետին համեմատելու գայթակղություն դրե՞լ է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է աբեղա Առաքելյանը համեմատում ՀՀ վարչապետին, որը ժողովրդի կամոք դարձավ վարչապետ եւ Հայրապետին, ով Աստծո կամոք դարձավ հայրապետ:

Բացի այս` հրաժարականի պահանջի կետերից մեկում կարդում եմ` Հայ առաքելական եկեղեցին տարօրինակ «եղբայրության» մեջ է գտնվել պետական իշխանության հետ: Լավ, ենթադրենք իշխանություն-եկեղեցի «եղբայրությունը» տարօրինակ է, իսկ եկեղեցի-ընդդիմություն «քույրությունը» տարօրինակ չէ՞ր լինի: Չէ, ես հասկանում եմ, որ մարդիկ պահանջում են, որ եկեղեցին եղբայրանա ժողովրդի հետ, բայց եկեղեցին պե՞տք է եղբայրանա ժողովրդի հետ, ասենք որտե՞ղ եք տեսել հովիվ, որն իր հոտից ինչ-որ մեկի եղբայրն է… Այնուամենայնիվ 3471 մարդ նման հովիվ տեսել է. հենց այդքան մարդ մասնակցել է Ֆեյսբուքում` «Կո՞ղմ եք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացվի հայ առաքելական եկեղեցուց» հարցմանը եւ պատասխանել է` «այո»: Ֆեյսբուքում, Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացմանըՙ 3471 հոգի…

Ի դեպ, թվերի մասին: «Պահանջում ենք Գարեգին Երկրորդի հրաժարականը» կարգախոսով առաջին ցույցը տեղի ունեցավ հունիսի 6-ին, հիշեք այս թիվը: Հունիսը տարվա 6-րդ ամիսն է, այս թիվն էլ հիշեք, եւ գիտե՞ք, թե ժամը քանիսին էր մեկնարկել բողոքի ակցիան այդ օրը` երեկոյան ճիշտ 6-ին: 6. 6. 6… Չէ, ես գերբնական բաներ չեմ փնտրում այնտեղ, որտեղ այն չկա, իսկ գերբնական բաներ ոչ հայոց հին եկեղեցում կա, ոչ նոր կառավարությունում: Միայն տեղեկացնեմ, որ հինգշաբթի Մայր Աթոռը բողոքական, ներողությունՙ բողոքավոր քահանաներին հրավիրել է Ս. Էջմիածին` Ամենայն հայոց Հայրապետի հետ հանդիպման եւ քննարկման: Բողոքավորներն էլ գնացել են ու ներկայացրել իրենց պահանջները, Մայր Աթոռն էլՙ իր առարկությունները կամ արդարացումները… Սեղանի շուրջ ոչ ոք չի աղոթել, Աստված գիտի, թե ինչու:

Նախորդ գրառումը

ԹՇՆԱՄԻՆ ԵՐԲԵՄՆ ՔՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական