Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800-ԱՄՅԱԿԻՆ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

«Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Երեւանի 2800 ամյակին: Միջոցառման նպատակն էր կարեւորել հազարամյակների պատմություն ունեցող մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի եւ քաղաքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը եւ գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանը եւ գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը : Նա համառոտ ներկայացրեց գիտատեխնիկական գրադարանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ պատասխանեց հարցերին:

Ելույթ ունեցավ Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը : Նա եւ իր աշխատակիցները ներկայացրեցին «Երեւանի տարեգրությունը»: «Երեւանի նշանավոր ընտանիքները հայ երգարվեստում» գրքերը, ինչպես նաեւ գիտական հոդվածների չորս ժողովածու: Ա.Սարգսյանը հանգամանալի ձեւով ներկայացրեց կատարված աշխատանքները եւ այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա ժամանակահատվածումՙ նվիրված Երեւան քաղաքին:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես եկավ Ա.Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով: Նա ներկայացրեց նաեւ իր հեղինակած «Երեւանի մեմորիալ հուշարձանները» եւ «Հուշագրելու արվեստը Երեւանում» գրքերը:

Էներգետիկայի բնագավառի անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանի զեկուցումը նվիրված էր Երեւանի էներգետիկայի պատմական անցյալին եւ զարգացման հեռանկարներին: Նշվեց էներգետիկայի անցած դժվարին ուղին եւ տրվեց զարգացման հնարավոր տարբերակներՙ շենքերի եւ շինությունների հնարավոր ջեռուցում, էներգախնայողություն եւ այլ հարցեր:

ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Վարդանյանի կողմից հանդիսավոր պայմաններում վերը նշված մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր:

Միջոցառմանը զուգահեռ գործում էր նաեւ գիտատեխնիկական գրադարանում առկա Երեւանին վերաբերող գրականության ցուցահանդես: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու տրամադրվող ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական