Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԾՆՎԵԼ Է 1808-ԻՆ ԵՎ ՄԻ ՔԻՉ ՀԻՎԱՆԴ Է

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարոն Մարգարյանը հիվանդացել է: Գուցե մրսել էՙ այս շոգին, ամեն դեպքում մեր հինավուրց մայրաքաղաքի հինավուրց փոխքաղաքապետ Կամո Արեյանը վարեց ավագանու վերջին նիստը եւ հարցին, թե ո՞ւր է Տարոն Մարգարյանը, ասաց, որ որոշ առողջական խնդիրներ ունի: Մինչդեռ քաղաքապետը միայն առողջական խնդիրներ չէ, որ ունի: Վերջին օրերին, հատկապես FAKT TV-հրապարակած տեսաֆիլմից հետո, քաղաքապետ Մարգարյանի հրաժարականը պահանջողներն ավելի շատացան ու նրանց ձայնն առավել վճռական հնչեց: Իսկ FAKT TV-ի ֆիլմը բացահայտում էր Տարոն Մարգարյանի գրեթե ողջ ունեցվածքը, ինչու գրեթե ողջ, քանի որ իրեն առաջին հակակոռուպցիոն հեռուստաալիք անվանող TV-ին խոստացել է, որ առաջին ֆիլմին հետեւելու է երկրորդը, գուցե նաեւ երրորդը, չորրորդը, նայած, թե Տարոն Մարգարյանը որքան է դիզել: Դատելով միայն առաջին ֆիլմիցՙ բավականին շատ: Եթե մի կողմ դնենք քաղաքապետի եւ նրա մոր անուններով գրանցված մի շարք դղյակները, որոնցից մեկն, ի դեպ, շտապ վաճառվում է… 1,5 միլիոն ամերիկյան դոլարով, ապա միայն այն փաստը, որ ամսական 575 հազար դրամ աշխատավարձ ստացող Տարոն Մարգարյանը կրում է 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողության եւ կոկորդիլոսի կաշվից ու ոսկեպատ սլաքներով շվեյցարական Zenit բրենդային ժամացույց, ապա պարզ է դառնում, որ քաղաքապետ Մարգարյանը պետք է ծնված լիներ 1808-ին, որպեսզի մաքուր աշխատավարձով կարողանար ունենար այն ամենն, ինչը հիմա ունի: Ի պատիվ քաղաքապետի ասեմ, որ Մարգարյանն իր ունեցվածքի զգալի մասը օրենքով սահմանված կարգով հայտարարագրել է, բայց եթե Երեւանի քաղաքապետի եռահարկ դղյակն ու հարակից երկհարկանի հյուրատունը (օրինակ սրանք), նախկին իշխանության մոտ որեւէ տեսակի հարցեր չեն առաջացրել, ապա «նոր Հայաստանում» Մարգարյանի մասին այս տեղեկություններն արդեն ԱԱԾ-ում են:

Ուրեմն հենց այս իրադարձությունների ֆոնին Տարոն Մարգարյանը առողջական խնդիրներ ունեցավ ու ներկա չգտնվեց ավագանու նիստինՙ այն վարելու իրավունքը վստահելով Կամո Արեյանին: Սակայն, հարկ է նկատել, որ առողջական խնդիրները չխոչընդոտեցին քաղաքապետին, որպեսզի նա ավագանու նիստի հաջորդ օրըՙ չորեքշաբթի, հանդիպի Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետին, որը պարզվում է Երեւանում է, քանի որ մեր մայրաքաղաքում հունիսի 26-28-ը «Սանկտ Պետերբուրգի օրեր էին»: Ուշագրավ է, որ այդ հանդիպումից նույնիսկ քաղաքապետարանի կայքում որեւէ լուսանկար չկա, այսինքն միայն գրավոր տեքստն է վկայում, որ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան հանդիպել են: Չի բացառվում, որ քաղաքապետարանի լուսանկարիչը հատուկ հրահանգ է ստացել չլուսանկարել քաղաքապետին, որպեսզի նրան շատ սիրող երեւանցիները հանկարծ իրենց սիրելի քաղաքապետին հիվանդ վիճակում չտեսնեն: Ասեմ նաեւ, որ Տարոն Մարգարյան-Աննա Միտյանինա հանդիպմանը հաջորդել է Երեւան-Սանկտ Պետերբուրգ կլոր սեղանը, որին Տարոն Մարգարյանը չի մասնակցել, արդարության համար ասեմ, որ Աննա Միտյանինան եւս:

Այս նույն ընթացքում լուրեր տարածվեցին, որ Մարգարյանը հրաժարական է տվել: Ավելի կոնկրետՙ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենք հստակ տեղեկություն ունեն Մարգարյանի հրաժարականի մասին: Սակայն քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտարարեց, որ քաղաքապետը հրաժարական չի ներկայացրել, ավելինՙ հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ, իսկ այդ հանդիպումից, ինչպես արդեն ասացի, որեւէ լուսանկար չկա, սա այն պարագայում, որ Տարոն Մարգարյանը սիրում է լուսանկարվել իր հյուրերի հետ, օրինակՙ սկանդալային բալերինա Անաստասիա Վոլոչկովայի հետ:

Ի դեպ, արվեստի մասին: Ինչպես հայտնի է, Տարոն Մարգարյանը ոչ միայն 7 թիվն է սիրումՙ հատկապես իրեն պատկանող անթիվ-անհամար մեքենաների վրաՙ որպես պետհամարանիշ, եւ Երեւանն ու երեւանցիներին, ոչ միայն շվեյցարական ժամացույցներ է սիրում ու առանձնահատուկ թուլություն ունի կոկորդիլոսի կաշվի հանդեպ, այլեւ խենթանում է ջազի համար: Սակայն վերջին օրերին երեւանյան որեւէ սրճարանում երեկոյան ժամերին քաղաքապետին ոչ ոք չի տեսելՙ ջազ լսելիս: Իսկ սա արդեն հաստատ ապացուցում է, որ Տարոն Մարգարյանը խնդիրներ ունի եւ ոչ միայն առողջական, եթե իհարկե նա այս ողջ ընթացքում չէր ձեւացնում, թե իսկապես սիրում է ջազը… կամ Երեւանը:

Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԶԱՐՄԱՑԱԱԾ, ՎԱԽԵՑԱԱԾ ԵՎ ԵՐՋԱՆԿԱՑԱԱԾ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԱՐՄԱՑԱԱԾ, ՎԱԽԵՑԱԱԾ ԵՎ ԵՐՋԱՆԿԱՑԱԱԾ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական