Չորեքշաբթի, Հուլիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ամեն ժողովուրդ, ամեն ազգ իր դիմագիծը չկորցնելու համար նախ եւ առաջ… պատկառա՛նք պետք է ունենա: Եթե չունիՙ պիտի հորինել այնպիսի մի արժեք, այնպիսի մարդ, գործիչ, որից… պատկառի: Համաշխարհային պատմությունը այդպիսի անուններ ունեցե՛լ է: Հնդկաստանի նման հսկայական երկրում ժամանակին այդպիսի անսահմանափակ ազդեցություն ուներ Մահաթմա Գանդին, ով 400 միլիոնից ավելի մարդ ոտքի հանեց ընդդեմ անգլիական գաղութարարների: Ընդսմինՙ խաղաղ, անզեն ընդվզման, ոչ-բռնի դիմադրության ճանապարհով: Գանդին ոտքով շրջում էր Հնդկաստանով մեկ եւ ամենուրեք քարոզում էր… հարստահարիչ անգլիացիներին խաղաղ ընդդիմանալու, անգլիական ապրանքները, օրինակՙ թեյը, խանութներից չգնելու իր գաղափարները: Այդ քարոզների հետեւանքով թեյի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող բրիտանական ընկերությունները նյութական ահռելի վնասներ էին կրում: Եվ նրանք հսկայական ազդեցություն գործեցին անգլիական իշխանությունների վրա, որպեսզի պաշտոնական Լոնդոնը ճանաչի Հնդկաստանի անկախությունը: Երկրի անկախությունը ճանաչելուց հետո այդ ընկերությունները շարունակեցին իրենց թեյի վաճառքը հնդկաստանյան հսկայական շուկայում: Այսինքն, կապիտալիստների ընչաքաղցությունը մեծ ծառայություն մատուցեց հնդիկ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: 19-րդ դարի Լատինական Ամերիկայում հազարավորներին իր շուրջը համախմբելու մոգական ազդեցություն ուներ անդրօվկիանոսյան գաղութարարների դեմ զինված պայքարի այնպիսի մի հմուտ կազմակերպիչ, ինչպիսին, ըստ պատմաբանների, իրականում մանր ավազակ ու խոշոր գող Սիմոն Բոլիվարն էր: Այժմ մի ամբողջ պետությունՙ Բոլիվիան, կրում է նրա անունը: Արցախյան շարժման ակունքներում անցյալ դարավերջին կանգնած էր այնպիսի մի փայլուն հռետոր, ինչպիսին Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նիկոլ Փաշինյանն էլ, վստահաբար, ինչ-ինչ դասեր է քաղել Մահաթմա Գանդիի, Սիմոն Բոլիվարի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, միգուցե նաեւ այլ գործիչների օրինակներից: Այսօր շատ տեղեկություններ կան, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Տեր-Պետրոսյանին առավել նվիրված անձանցից, նրա քաղաքական կամքի հլու-հնազանդ կատարողներից մեկը: Համենայն դեպս, այդպես էին երեւում իրադարձությունները 2008 թվականի փետրվարի հեռուստատեսային այն ռեպորտաժներից, որոնցում Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խրախուսում էր (իր այն ժամանակվա բառերով) ոստիկանական ուժերին փառավոր դիմադրություն ցույց տվող տղերքին: Մեքենաներ էին հրկիզվում, խանութներ էին թալանվում, Տեր-Պետրոսյանը վախկոտաբար լքել էր հարյուր-հազար ցուցարարներին եւ պատսպարվել էր իր առանձնատան ցանկապատից այն կողմ: Իսկ այն ժամանակ դեռ շատ երիտասարդ Նիկոլ Փաշինյանը… հրճվո՜ւմ էր այդ վակխանալիայից: Իհարկե, այն ժամանակ դեռ կրակոցները չէին հնչել, ամենաբիրտ միջամտությունները չէին եղել, դեռ մարդիկ չէին մահացել: Սակայն պարզ երեւում էր, որ ամեն ինչ գնում է դեպի արյունահեղություն…

Ի դեպ, ես իմ այդ տագնապն արտահայտել եմ մտավորականների 2008 թ. փետրվարի 28-ի հավաքում, արյունոտ իրադարձությունների հենց նախօրեին, երբ ասացի, թե այս ամբողջ հարայ-հրոցից, ցավոք, արյան հոտ եմ առնում… Ներկա էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, բազմաթիվ ուրիշներ…

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իսկապե՛ս սխալվում էր, երբ Նիկոլ Փաշինյանին հրապարակավ հանդիմանեց, թե նա դասեր չի քաղել մարտի 1-ի դեպքերից: Իրականումՙ քաղե՛լ էր, 2008 թվականի փետրվարի վերջի զանգվածային խժդժությունների կազմակերպման կամ հրահրաման մեջ ամենաակտիվ դերակատարություն ունեցող Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին այլեւս… չկա՛ր: Նա, բարեբախտաբար, այնքան էր հասունացել, որ վաղուց արդեն հեռացել էր Լեւոն ՏերՊետրոսյանից էլ, նրան երկրպագելու վատ սովորությունից էլ: Համենայն դեպս, 2018 թվականին ի՛նքն էր ամենուրեք հրահանգում ոչ թե զենքով, այլ դատարկ ձեռքերով ընդդիմանալ ժամանակի իշխանություններին: Եվ այսպես կոչված թավշյա նոր հեղափոխության հաղթանակի մեջ Նիկոլ Փաշինյանի անձնական ավանդը, անկասկած, վիթխարի էր: Նա մի մարդ է, որի մատի մի շարժումով հարյուր-հազարավորները պատրաստ էին նետվելու… հրի ու ջրի մեջ: Դա նրա համար ստեղծել է մի լուսապսակ, որը, վախենամ, ավելի շատ վնաս տա իրեն, քանՙ օգուտ: Քանզի յուրաքանչյուր մարդու, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանի այդ կարգի աստվածացումը, անկասկած, կռապաշտություն է: Որովհետեւ բոլոր կուռքերը վաղ թե ուշ… տապալվո՛ւմ են: Ինչքան կուռքերը մեծ են, այնքան նրանց տապալման դեպքում մարդկանց հոգիներին հասցված վերքերը… խո՛րն են լինում: Երբ ազգը կորցնում է պատկառանքըՙ նմանվում է ամբարտակը ճեղքած պղտոր հեղեղի: Փոքրերը դադարում են մեծերին լսել, ամեն տեսակ աղբ դուրս է գալիս ջրի երես, ամեն արժող-չարժող պահանջում է սրա կամ նրա, ընդհուպՙ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը…Հարցն այն չէՙ կաթողիկոսն արժանավո՞ր մարդ է, թե՞ անարժան: Նախ, ո՞վ է մեզնից յուրաքանչյուրին իրավունք վերապահել դատողություններ անելու կաթողիկոսի արժանավոր կամ անարաժան լինելու մասին: Դա բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրագույն հոգեւոր Խորհրդի կազմում ընդգրկվածների քննարկելիք ու լուծելիք հարցն է, ոչ թե ամեն մի պատահական Կորյուն աբեղայի: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ աբեղան եւ նրա շուրջը համախմբված մի քանի տասնյակ աղմակարարները հենց Հայաստանում լայնորեն ծավալված եւ մեր ազգային եկեղեցին քանդել-կործանելու չարամիտ դիտավորություն ունեցող աղանդավորական բազմաթիվ կառույցներից որեւէ մեկի դրածոները չեն:

Երկրորդՙ վաղու՜ց արդեն համառ ասեկոսեներ կան, որ 20 տարի առաջ ներկա կաթողիկոսի թեկնածությունն առաջ մղողներից մեկը եղել է Վազգեն Սպարապետը: Այնպես որՙ Սպարապետի անունով առերեւույթ երդվողնե՛րը գոնե պիտի բերանները շաղ չտան, թե իբր Հանրապետական կուսակցության հետ պիտի հրաժարական ներկայացնի նաեւ… Հանրապետակա՛ն կաթողիկոսը: Ինչ ասես տեսել էինք, բայց որ կաթողիկոսին նու՛յնպես դիտարկեն կուսակցական պրիզմայի միջովՙ չափից ավելի մեծ անհեթեթություն է: Ճակատագրի հեգնանքն է, երբ այդ ամենը կոչվում է… թավշյա հեղափոխություն…

Եթե Նիկոլ Փաշինյանը իր վիթխարի հեղինակությունը չօգտագործի այդ հեղափոխության ծավալման կործանարար միտումների դեմն առնելու համար, չի խուսափի պատմության լուսանցքում հայտնվելու տխուր հեռանկարից…

Նախորդ գրառումը

ԵԱՏՄ-Ն ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է

Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ԹԵ՞ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Լրահոս

Եթե ՍԴ-ն վերաբաշխի մանդատները, ԲՀԿ-ի 5 մանդատի հաշվին ՔՊ-ից կպակասի 3, «Ուժեղ Հայաստան»-ից կամ «Հայաստան»-ից՝ 1 մանդատ. Օրբելյան

01/07/2026

Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ,...

Եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների  վերաբաշխման որոշում. Օրբելյան

01/07/2026

Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի...

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր

01/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր,...

Կարելի է  ասել՝ չենք ունեցել ԿԸՀ. Հովհաննես Խուդոյան

01/07/2026

Սահմանադրական դատարանում 5 օր տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում և հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է  դրսևորել։ Մենք...

Փաշինյանն իրեն շրջապատել է ոչ կոմպետենտներով՝ իր «սրբազնությունն» անվերապահ ընդունելի դարձնելու համար. Հակոբ Բադալյան

01/07/2026

Դատախազության հիմնադրման առիթով միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին, ովքեր ունեն փող, իշխանություն, կապեր:...

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. Փաշինյան

01/07/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական