Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԸՙ ԲԱՑ ԴԱՇՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՐԿՆԱՅԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, ՀՀ նախկին գյուղնախարարի խորհրդական

Արմավիրի մարզի տասնյակ համայնքներում օրեր առաջ արձանագրված տարերային աղետները գյուղաբնակները ողբերգություն էին որակում: Եթե առավել խիստ որակում կա, տողերիս հեղինակը դրան էլ է համամիտ: Երիտասարդ մարզպետի հետ հանդիպման եկած հողագործ բանջարաբույծներն ու այգեգործները նշում էին, որ կորցրել են մի քանի օրից հավաքվելիք ողջ բերքը, որոնցից ստացված եկամուտներով փակելու էին բանկերից վերցրած վարկերը, այլ բնույթի պարտքերը, հետ էին ստանալու իրենց կանանց գրավադրած ոսկեղենը: Ավաղ, հազիվ մի քանի րոպե շարունակված կարկուտն ու քամին այս մարդկանց հույսերն իչիք են դարձրել, իրենց տխուր վիճակի հանդեպ միակ լուծում տեսնելով ՀՀ կառավարության ֆինանսական օգնությունը, վարկերի մարման հետաձգումը: Մասնակիցները նաեւ նշում էին, որ համանման վիճակներ են արձանագրվել նախորդ տարիներին, փոխնեփոխ որոշակի հաջորդականությամբ, որոնց հետեւանքները դեռ չեն հասցրել հաղթահարել, տնտեսությունների վիճակը փոքր ինչ կարգավորել:

Լսում ու դիտում էի այս ամենն ու խորհրդածում մեզանում գյուղական տնտեսվարական միտք կոչվող երեւույթի շուրջ: Այն, կարելի է ասել, մեզանում չկա, կամ գրեթե չկա: Սկսեմ նրանից, որ երկրի գյուղատնտեսական քաղաքականությունն իրականացնող կառույցի ղեկավար, ՀՀ գյուղատնտեսության ներկայիս նախարար Արթուր Խաչատրյանը , ինչպես իր նախորդները, իլուր չգիտես ում եւ ինչ նպատակով Հայաստանը սակավահող ու սակավաջուր է հայտարարում: Թե ինչ չափորոշիչներ է նկատի առնվում, ոչինչ չի ասվում: Տարօրինակորեն որեւէ անգամ, որեւէ հարցազրույցի, հաղորդման, տպագիր հրապարակման, գիտական զեկույցի ընթացքում գեթ մեկ փաստ չի նշվում, թե ինչ է ակնարկվում այսօրինակ մոտեցմամբ: Անշուշտ, եթե բաց դաշտավարության պայմաններում վարունգ ու լոլիկ է մշակվում, երբ կիզիչ արեւի տակ ջերմաստիճանը 60-70-ի է հասնում, բույսն անվերջ ջուր է պահանջում: Վերջնական արդյունքում քառակուսի մետրի հաշվարկով 3-4 կգ բերք է ստացվում, երբ ջերմոցային պայմաններում այն 20-25 կգ է կազմում: Նույնն է ասենք խաղողի պարագայում, երբ վերջինս նաեւ խաղողաթաղ ու խաղողաբաց է պահանջում: Երբ Ավստրիայում հյուրնկալվելիս տեղի խաղողագործներին պատմում եմ այս մասին, նրանք նվազագույնը տարակուսում են, քանզի այգիները ջրելու հարց պարզապես չունեն, իսկ մնացածը համեստորեն անհասկանալի են համարում: Եվ այս շռայլություններն այն պարագայում, երբ մեր սպառած սնունդը հիմնականում ներկրվող է, սկած մսատեսակներից ու կաթի փոշուց, բուսական ու կենդանական յուղերից, շաքարավազի հումքից ու հատիկաընդեղեններից, անգամ սոխ ու սխտորից, Իսրայելից էլ ներկրվող ստեպղինից, որն իրավամբ կարելի է սակավահող անվանել: Իրոք գրեթե հողազուրկ այս երկիրը յուրաքանչյուր տարի 300-320 հազար տոննա ստեպղին է արտադրում, դրա 100 հազար տոննան Ռուսաստան արտահանում, երբ մեր գյուղոլորտը այս մշակաբույսի մեր բնակչության պահանջարկի նվազագույն մասն էլ չի բավարարում:

ՀՀ գյուղնախարարությունում այս տխուր վիճակի համար մեկ հիմնական, սակայն հիմնազուրկ պատասխան ունենՙ հողը մասնավորեցված է, իրենք ոչինչ անել չեն կարող, գյուղացուն ստիպելու իրավասություն չունեն: Վստահեցնում եմ, որ հողը մասնավորեցված է երկիր-մոլորակի չորս կողմերումՙ Եվրոպայում ու Ասիայում, ամերիկյան ու ավստրալական մայրցամաքներում, որտեղ պետությունները բարձր աստիճանների պարենապահովություն ու պարենանվտանգություն ունեն: Եվ դա հիմնականում այն գործունեության արդյունքում, որի պայմաններում բուսաբուծություն-անասնապահություն հարաբերակցությունը 40-60 տոկոս է, երբ ՀՀ ցուցանիշը երբեմն 70-30 տոկոսի է հասնում: Մեր անասնապահության ոլորտի արտադրանքն այնքան աննշան է, որ երկրում արտադրվող ողջ երշիկեղենը պատրաստվում է ներմուծված խոր սառեցման ենթարկված մսատեսակներից: Ներկրված կաթի փոշին հազարավոր տոննաներ է կազմում, նույնը կարագն ու ձեթը: Փոխարենն այլոց ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի պահանջներն ենք բավարարում, այսկերպ դառնում նրանց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդը: Սա ասվում ու նշվում է տարիներ շարունակ եւ ոչ մի արդարացված հիմնավորում, թե ինչու է պետք այդպես կառավարել գյուղատնտեսությունը, զուգահեռաբար ագրարային անվանվող համալսարան պահել, գյուղատնտեսական գիտությունների թեկնածուների ու դոկտորների կոչումներ պարգեւել:

Ամոթալի ու անպատվաբեր մի վիճակ է հաստատվել ՀՀ գյուղոլորտում, երբ 1 բնակչի հաշվով 2000 քառակուսի մետր վարելահող ունեցող Հայաստանը պարտադրված է որեւէ տեսակի մշակաբույս ներմուծել 1 բնակչի հաշվով հազիվ 350 քառակուսի մետր վարելահող ունեցողՙ ասենք Իսրայելից: Ասվածը տասնյակ թե հարյուրավոր օրինակներից ընդամենը մեկն է, որի որոշիչ գնահատականը կոչված է տալ ՀՀ նորոգ կառավարությունը: Այստեղ այն մոտեցումը, թե իշխանությունն ինչ-որ չափով կփոխհատուցի տարերային աղետների վնասները, ոչ գյուղաբնակին է բավարարում, ոչ այս օրերին ակնկալիքների տրված քաղաքաբնակին, ով դեղերի ու տրանսպորտի հոգսերի լուծումից բացի նաեւ այլ սպասելիքներ ունի, որոնք պակաս մտահոգիչ չեն, քան պարբերաբար կրկնվող բաց դաշտավարությանը պատուհասող տարերային որակվող աղետները, որոնք թերեւս ընդամենը երկնային նախազգուշացումներ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱՄՆ 50%-ՈՎ ԿՐՃԱՏՎԱԾ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱՄՆ 50%-ՈՎ ԿՐՃԱՏՎԱԾ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական