Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ապօրինի հարստացածների դեմ նոր իշխանությունների սկսած պայքարը չի կարող ժողովրդի բացարձակ մեծամասնության պաշտպանությանը չարժանանալ: Այս փոքրիկ ու աղքատ երկրում կարճ ժամանակում այնքան շատ մարդ առասպելական արագությամբ հարստացավ, որ գրեթե ոչ ոք չի հավատում, թե նրանց մեջ կան նաեւ… ազնիվ աշխատանքով, իրենց տաղանդով ու արդար վաստակով նյութական մեծ բարեկեցության հասած քաղաքացիներ: Անկասկածՙ այդպիսիք նո՛ւյնպես կան, պարզապես, կրկնում եմ, շատ քչերն են այդպիսի ազնիվ հարստացածների գոյությանը հավատում: Ամերիկացիները նույնիսկ թեւավոր խոսք ունենՙ նա իր առաջին միլիոնը շա՜տ վաղուց է գողացել: Այսինքն, իրենք էլ գտնում են, որ նույնիսկ Ամերիկայում առաջին միլիոնը միշտ անազնիվ ճանապարհով է դիզվում, առանց գողության հնարավոր չէ միլիոնատեր դառնալ: Ուր մնաց, թե Հայաստանում, որտեղ ոչ միայն միլիոնատերեր, այլեւ դոլարային միլիարդատերե՛ր կան: Եվ եթե, կրկին ընդգծում եմ, ներկա իշխանությունը ապօրինի հարստացածների դեմ պայքարը իր գերակայություններից է համարում, ապա դա չի կարող ուրախությամբ չընդունվել ժողովրդի ամենալայն զանգվածների կողմից:

Միակ մտավախությունն այն է, որ այդ պայքարի կենտրոնում հայտնվել է այնպիսի մի պետական կառույց, ինչպիսին Ազգային Անվտանգության Ծառայությունն է: Ավա՜ղ, որքան էլ որեւէ կասկած չունենանք այդ կառույցի ներկայիս ղեկավարության ու աշխատակիցների նկատմամբՙ չենք կարող չնկատել, որ ԱԱԾ-ն հասարակական գիտակցության մեջ ծնում է երբեմնի խորհրդային ԿԱԳԵԲԵԻ հետ կապված սահմռկեցուցիչ հիշողություններ, առաջացնում վախի զգացում, տեղիք տալիս անցանկալի զուգահեռների: Որովհետեւ խորհրդային ԿԱԳԵԲԵ-ն ոչ այնքան իրական թշնամիների դե՛մ էր պայքարում, որքանՙ սեփական ազնիվ քաղաքացիների, հիմնականում զբաղվում էր միլիոնավոր անմեղ մարդկանց վրա ցեխ շպրտելով, նրանց ժողովրդի թշնամի հայտարարելու համար չեղած հիմքեր նախապատրաստելով… Խոշտանգումներով ցուցմունք էին կորզում, եւ դա լիուլի բավարար էր դիտվում ոչ միայն մարդուն երկարատեւ բանտարկելու, այլեւ մահապատժի դատապարտելու համար: Այնպես որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեկամաբար խորհուրդ կտայի աստիճանաբար երկրորդ պլան մղել ապօրությունների, հատկապես ապօրինի հարստացածների դեմ պայքարում ԱԱԾ-ի դերակատարությունը: Մանավանդ, երբ այդ դերակատարությունը այսօր ամեն կերպ… ընդգծվո՛ւմ է: Արդյո՞ք ոչՙ ա՛յն թաքուն դիտավորությամբ, որ կրկին վախ ներշնչվի հասարակությանը, թե տեսեք-տեսեքՙ ում ուզենանքՙ կբռնենք, ո՛ւմ վերաբերյալ ասեսՙ քրեական գործ կհարուցենք: Կտանենք-կբերենք, ներվեր կքայքայենք, կպահանջենք ապացուցել, որ մարդը…ապօրինի չի հարստացել: Որովհետեւ, բա չեք ասի, օրենքի առաջ բոլորը հավասար են: Լավ, եթե հավասար են, ապա ինչո՞ւ անհիմն կերպով մարդուն մեղադրանք ներկայացնողներից որեւէ մեկը (եթե այդպիսիք կան, իհարկե) որեւէ կերպ չի պատժվել: Հասարակական լսարանին այդպիսի թեկուզեւ մեկ դեպք հայտնի չէ: Չգիտեմ, գոնե ձեւականորեն անհիմն մեղադրվածից ներողություն խնդրո՞ւմ են, թե՞ ընդամենը բաց են թողնում, բայց արդենՙ ներքուստ կոտրված: Ճիշտ այնպես, ինչպես ստալինյան բռնությունների դժնդակ տարիներին մարդուն ձերբակալում էին, դեմ էին տալիս հենց իրենց կողմից սարքված մատնագրերը (ռուսերն դրանց դանոս են ասում), թե այս կամ այն չարագործ մտադրությունն ես ունեցել: Ու պահանջում էին հիմնավորել, որ դու, պատկերավոր ասածՙ ուղտ չես…Այսինքն, մարդուց պահանջում էին ապացույցներ բերել իր հավատարմահպատակության, խորհրդային իշխանությանը, ժողովուրդների հայր մե՜ծ Ստալինին նվիրվածության մասին… Իսկ դա կարող էր լինել միանգամայն անմեղ մարդկանց դեմ նոր զրպարտչագրեր ստորագրելու տեսքով… Դա մի դժոխք էր, որի միջով անցան հարյուր-միլիոնավոր խորհրդային քաղաքացիներ, ահա ինչո՛ւ է ստալինյան ժամանակների նույնիսկ հիշողությունը դող առաջացնում անխտիր բոլոր երբեմնի խորհրդային քաղաքացիների հոգիներում:

Ես ծնվել եմ ստալինյան լայնածավալ բռնություններից առնվազն 10 տարի հետո, սակայն նույնիսկ ի՛մ երակներին 1937-ի սարսափները գենետիկորեն փոխանցվե՛լ են: Ահա ինչո՛ւ եմ պնդում, որ ապօրինի հարստացածների դեմ պայքարի գործառույթը ավելի ու ավելի վերապահվի ոչ-այնքան Ազգային Անվտանգության Ծառայությանը, որքանՙ մյուս իրավապահ մարմիններին, հատկապես դատախազությանը: Ո՛չ թե այն բանի համար, որ նրանք ավելի վստահելի են, այլ այն պարզ պատճառով, որ մարդիկ հոգեբանորեն ավելի պատրաստ են ընդունելու ամեն տեսակ ապօրինությունների մասին մյուս իրավապահների, քանՙ ԱԱԾ-ի ներկայացրած մեղադրանքները: Որովհետեւ երբ մեղադրանքը բխում է ԱԱԾ-ից, ակամայից կասկած է առաջանում, թե արդյո՞ք այդ ամենը, եւ անգամ խուզարկությունների ժամանակ կատարված նկարահանումների կադրերը… ճի՛շտ են, մանիպուլյացիա չեն… Որովհետեւ ոչ մի տարակույս լինել չի կարող, որ երբեմնի ԿԱԳԵԲԵ-ի այժմյան ժառանգորդներըՙ ԱԱԾ աշխատակիցները, չեն կարող ամեն կարգի մանիպուլյացիաների անգերազանցելի վարպետներ… չլինել…

Մենք այնքա՜ն երկար ենք ապրել ԿԱԳԵԲԵ-ական խաբեությունների ազդեցության տակ, որ այժմ երազում ենք բացարձակապես ոչ մի տարակույս չունենալ շարքային քաղաքացիներիս վերապահված ազատ շնչելու հնարավորության վերաբերմամբ…

Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ՈՒ… ՀԱՄԵՍՏ ՆԱԽԱՃԱՇԸ

Հաջորդ գրառումը

ՉՈՐԱՑԱԾ ՀԱՍՄԻԿԻ ՎԱՏ ԲՈՒՅՐԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉՈՐԱՑԱԾ ՀԱՍՄԻԿԻ ՎԱՏ ԲՈՒՅՐԵՐԸ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական