Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ… ԲԱՐԵԿԱՄԸ

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Քաղաքականության մեջ ամենամերժելի բաներից մեկն է, երբ այս կամ այն պետության ղեկավարը, ելնելով այսրոպեական շահերից, իրարամերժ գնահատականներ է հնչեցնում նույնիսկ անզեն աչքով տեսանելի համանման իրադարձությունների առթիվ: Հարավսլավիայի միասնական պետության կործանումից հետո ռուսական կողմնորոշում ունեցող Սլաբոդան Միլոշեւիչին բռնեցին, Կոսովոյում ազգությանբ ալբանացի քաղաքացիների ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով հանձնեցին Հաագայի միջազգային դատարանին: Չհասցրին դատելՙ մարդը բանտում, հավանաբար ոչ առանց բժիշկների օգնության, մահացավ: Իսկ նույն Կոսովոյում հազար տարուց ավելի ապրած շուրջ 600 հազար սերբերին իրենց բնապատմական հայրենիքում բնաջնջած կամ Սերբիա արտաքսած մոլագար-մարդասպան Հաշիմ Տաչիին առոք-փառոք հռչակեցին… Կոսովոյի Հանրապետության վարչապետ: Այն դեպքում, երբ ալբանացիները սերբական Կոսովոյում հայտնվել էին… Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Իոսիպ Բրոզ Տիտոյի բարի կամքով: 1946-ից հետո մի 50 հազար ալբանացի եկավ սերբական Կոսովո, կես դարում հասցրեց 2 միլիոնից ավելի դառնալ, իսկ երբ Արեւմուտքն այդ տարածաշրջանում խառնակություն սկսեց, ասացինՙ անկախանում ենք: Եվ համաշխարհային լիդերներից որեւէ մեկի մտքով չանցավ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով շնորհավորելով Հաշիմ Տաչիին, մարդկային խղճի եւ բանականության դեմ հանցանք է գործումՙ անտեսում է Կոսովոյի սերբական հող լինելու հանգամանքը: Մինչդեռ Կոսովո Պոլեն սերբերի համար նույնքան թանկ է, որքան Ավարայրըՙ հայերիս համար: Կոսովոյի ալբանացիների անկախությունը ճանաչելը նշանակում էր նաեւ հավանություն տալ ալբանացի գրոհայինների, այդ թվում Տաչիի հրամանով իրականացված սերբերի ցեղասպանությանը: Միլոշեւիչի հրամանով իրականացված ալբանացիների ցեղասպանությունը դատապարտում էին, իսկ Տաչիի հրամանով իրենց իսկ բնապատմական հողում բնաջնջված սերբերի ցողասպանությունըՙ անտեսում:

Ճիշտ այդպես Ուկրաինայում 2014 թվականի մայդանային հեղափոխության ժամանակ այդ երկրի ռուսազգի քաղաքացիներին բառացիորեն հոշոտելու պատրաստ ուկրաինացի ազգայնականներին արդեն չորս տարուց ավելի ամեն կերպ սատարող երկրների քաղաքական շրջանակները չեն դադարեցնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՙ իբրեւ թե Ղրիմը Ուկրաինայից խլելու հանդգնության համար: Մինչդեռ երեխային էլ պարզ է, որ Ուկրաինայի կազմում մնալու դեպքում ուկրաինական ազգայնականները Ղրիմիՙ բացարձակ մեծամասնությամբ ռուսազգի քաղաքացիների արյան հեղեղներն էին թափելու, ինչպես որ թափեցին ու դեռ պատրաստվում են թափել Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի ռուսազգի քաղաքացիների արյունը: Ենթադրել, թե ժամանակակից Ռուսաստանը երբեւէ դա թույլ կտաՙ շատ մեծ միամտություն կլիներ: Ռուսները երրորդ համաշխարհային պատերազմը կսկսենՙ այս հացում երբեք չեն նահանջի: Զուր չէր վերջերս Պուտինն ասումՙ ո՞ւմ է պետք այն երկրագունդը, որի վրա… Ռուսաստան չի լինելու…

Խնդիրը միայն Ուկրաինայում ապրող սեփական հայրենակիցների անվտանգությունը ապահովելու մեջ չէ: Խնդիրը Սեւաստոպոլի ռազմածովային բազայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեջ է: Որովհետեւ հենց որ Ղրիմն անցնի Ուկրաինայինՙ հաջորդ օրը Սեւաստոպոլից ռուսական ռազմական նավատորմը վռնդվելու է, որպեսզի այդ ռազմածովային բազան տրամադրվի ամերիկյան 6-րդ նավատորմին: Չհասկանալ, որ Ղրիմի Ռուսաստանի կազմում մնալը անվտանգության նկատառումներով կենսականորեն անհրաժեշտ է ռուսներինՙ քաղաքական տգիտություն է:

Ճիշտ այնպես, ինչպես Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կամ Մայր Հայաստանին նրա միանալու իրավունքը մերժելըՙ նույն քաղաքական հարթության խնդիր է: Ինչպես Ղրիմում 2014 թվականին, այնպես էլ Արցախում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց երկրամասի անկախությանը: Բայց Ղրիմի ու Արցախի հանրաքվեների արդյունքները չեն ճանաչվել գերիշխող երկրներիՙ Ուկրաինայի եւ Ադրբեջանի կողմից: Երկու երկրներն էլ նշված հանրաքվեներից հետո բացահայտ պատերազմ են հայտարարել մի դեպքում արցախահայությանը, մյուս դեպքումՙ Դոնբասի եւ Լուգանսկի ռուսալեզու քաղաքացիներին: Նույնը կանեին նաեւ Ղրիմի ռուսալեզու բնակիչների նկատմամբ, եթե Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելովՙ Մոսկվան բնաջնջումից չփրկեր Ղրիմի քաղաքացիներին: Ճիշտ այդպես Ադրբեջանի սպանդից Հայաստա՛նը փրկեց արցախահայությանը: Դրա համար էլ մինչեւ հիմա Բաքուն ոռնում է, թե իբր Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Որովհետեւ, իբր, Արցախն իրե՛նց հողն է: Ավելին, նույնիսկ… Երեւա՛նն է իրենցը… Կարսեցի տատս կասերՙ հո՜ղս գլխներիդ…

Ցավալի է, որ Ղրիմիում համանման խնդրի առաջ կանգնած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն քանի՜ անգամ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը, բա չե՜ք ասի, պատկանում է… Ադրբեջանին: Ղրիմի դեպքում պնդում է, թե հողի սեփականատերը այդ հողի վրա ապրող ղրիմցիներն են, որոնցՙ Ռուսաստանին միանալու կամքը, արտահայտված հանրաքվեի միջոցով, ոչ ոք իրավունք չունի հաշվի չառնել: Իսկ արցախահայության կամքը կարելի՞ է հաշվի չառնել: Թե՞ ղրիմցիների արյունը արցախցիների արյունից… կարմի՛ր է… Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինն այս տարրական ճշմարտությունը չի հասկանում:

Չեմ հավակնում այս աշխարհի հզորագույն պետություններից մեկի ղեկավարին միջազգային իրավունքի տարրական նորմերը սովորեցնող անկոչ ուսուցչի դերի: Նա, անկասկած, այդ նորմերն ինձնից շատ ավելի լավ գիտի: Պարզապես, այս պահին Մոսկվան Ադրբեջանն իր ազդեցության գոտում պահելու խնդի՛ր է լուծում: Դրա համար էլ տուրք է տալիս երկակի ստանդարտների, ինչի մեջ շատ հաճախ եւ բացարձակ մեծամասնությամբՙ տեղին մեղադրում է… Արեւմուտքին… Վերջերս Երեւան ժամանած Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը նման միակողմանիություն հանդես չբերեց: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե գերմանացիները մեզ համար ավելի անկեղծ բարեկամ են, քան ռուսները: Նրանցից յուրաքանչյուրը բազմիցս մեր արյունով առատորեն վճարել է հանուն… ի՛ր աշխարհաքաղաքական շահերի: Զգուշանանքՙ չկրկնվի…

Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՙ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՙ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական