Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-Ի «ՍԻՐԻԱԿԱՆ» ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

07/09/2018
- 07 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ .Ք.

ՄԱԿ-ը կկարողանա Սիրիայի վերականգնման աշխատանքներին մասնակցել միայն այն բանից հետո, երբ երկրում տեղի կունենա իշխանափոխություն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի քարտուղարության գաղտնի կարգադրագրում: Այդ փաստաթղթի գոյության մասին հայտնի է դարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: Նախարարը ՄԱԿ-ից պահանջել է բացատրություն տալ, թե ինչու նման հարցերը ներքին գաղտնի կարգադրությունների առարկա են դառնում ի շրջանցումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, եւ արեւմուտքցի գործընկերներին մեղադրել է համաշխարհային կազմակերպությունը իրենց նպատակներին ծառայեցնելու մեջ: ՄԱԿ-ը ժխտում էր նման կարգադրագրի գոյությունը:

«Սիրիայում ՄԱԿ-ի աջակցության պարամետրերն ու սկզբունքները» վերնագրված երկու էջանոց փաստաթուղթը կազմվել է 2017 թ. հոկտեմբերին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալներով, տվյալ փաստաթղթի հեղինակը ամերիկացի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի գծով նախկին օգնական Ջեֆրի Ֆելդմանն է, որն իր պաշտոնը թողել է այս տարվա գարնանը: Կարգադրագրի էությունը կարելի է հանգեցնել երեք կետի:

ՄԱԿ-ը առաջ չի քաշի գաղթական փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձման գաղափար, բայց կօժանդակի վերադարձողներին:

Համապարփակ եւ իսկական քաղաքական իշխանափոխությունից հետո միայն ՄԱԿ-ը պատրաստ կլինի օժանդակել վերակառուցմանը:

ՄԱԿ-ի օգնությունը չպետք է հատկացվի այն կողմերին, որոնք մեղավոր են պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված ոճիրների մեջ:

Փաստաթղթի գոյության մասին Սերգեյ Լավրովը առաջին անգամ պատմեց օգոստոսի 20-ին Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ համատեղ բանակցությունների ժամանակ: Նրա խոսքերով, ռուսաստանցի դիվանագետները ՄԱԿ-ի քարտուղարության այդ կարգադրագրի գոյության մասին իմացել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, երբ հետաքրքրվել էին, թե ինչպես է նախատեսվում համակարգել Պալմիրայի վերականգնման գործողությունները:

«Այն բացատրությունից, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող զբաղվել, մենք հասկացանք, որ կարգադրություն է ստացվել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանից», լրագրողներին պատմեց Սերգեյ Լավրովը գաղտնի կարգադրագիրը հիշատակելիս: Նրա խոսքերով, Մոսկվան պարզաբանումների համար դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Մի քանի օր անց գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՏԱՍՍ գործակալությանը հայտարարեց, թե գաղտնի կարգադրագիր չի եղել: ՅՈՒՆԵՍԿՕ-ում եւս ՀԼԸ գործակալության թղթակցին հայտարարեցին, թե որեւէ բան չգիտեն նման փաստաթղթի գոյության մասին: Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ Սիրիայի վերաբերյալ տվյալ կազմակերպության վերջին նորությունը թվագրված է 2017 թ. հոկտեմբերի 5-ով: Այն ժամանակ խոսվում էր Պալմիրայում առյուծի քանդակի վերականգնման մասին:

Ինչպես նշեց Սերգեյ Լավրովը, կարգադրագիրը տարածված է եղել ՄԱԿ-ի ամբողջ համակարգում: Դա հաստատել է նաեւ Դամասկոսում ՄԱԿ-ի կառույցներից մեկին մոտիկ կանգնած մի աղբյուր: «Այդ փաստաթուղթը հայտնի է ՄԱԿ-ի կառույցներում, եւ հենց դրա վրա ենք մենք հիմնվում մեր աշխատանքում», ասել է աղբյուրը: Նրա խոսքերովՙ փաստաթուղթը մի քանի անգամ փոփոխվել է, եւ նեկայումս մի շարք երկրներ խոսում են Սիրիայում ՄԱԿ-ի կառույցների շրջանակների վերանայման անհրաժեշտության մասին:

Լավրովի խոսքերով, Սիրիայում վերակառուցմանը նպաստելու պատրաստ նվիրատուների կազմը շարունակ փոփոխվում է: Զարգացման ծրագրի հիմնական նվիրատուներն են Ճապոնիան, Նորվեգիան, Գերմանիան: Մասնակցում են նաեւ Ռուսաստանը, Շվեդիան, Դանիան եւ Շվեյցարիան: Ամեն տարի Սիրիայում ծախսվում է մոտ 60 մլն դոլար: Երկրի վերականգնման ընդհանուր ծախսերը գնահատվում են 200-400 մլրդ դոլար: Ոչ մի երկիր միայնակ գլուխ չի հանի դրանից:

Հատկանշական է, որ Սիրիայի վերականգնման վերաբերյալ ՄԱԿ-ի, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները միանման են: Սերգեյ Լավրովի ելույթից բառացիորեն մի քանի օր առաջ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի վաշինգտոնյան այցի կապակցությամբ Պետդեպարտամենտը հրապարակեց հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական լուծման բացակայության պայմաններում վերականգնմանն առնչվող ամեն տեսակ որոշումները վաղաժամ են»:

Երկու շաբաթ անցՙ օգոստոսի 31-ին, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գծով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում կազմակերպված մամլո ասուլիսում հայտարարեց. «ՄԱԿ-ի փողերը Սիրիա կգան միայն այդ երկրում վստահ քաղաքական գործընթացի ձեռնարկման դեպքում»:

Մինչդեռ Մոսկվայում գտնում են, որ այդ փողերը Սիրիային հարկավոր են արդեն հիմա: Ընթացիկ տարվա ամռանը Ռուսաստանը արդեն նախաձեռնեց սիրիացի գաղթականների հայրենադարձությունը: Ռուսաստանցի դիվանագետներին վրդովմունք է պատճառում այն, որ Արեւմուտքը եւ արաբական երկրները հրաժարվում են փող հատկացնել պաշտոնական Դամասկոսի վերահսկողությանը ենթակա տարածքների վերականգնմանը: Միեւնույն ժամանակ նրանք փողեր են ներդնում սիրիական ընդդիմության գրաված տարածքներում: Սերգեյ Լավրովի կարծիք

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅԴ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ ԲԱՌԸՙ ՀԱ՜Ց

Հաջորդ գրառումը

ԹՌԻՉՔ ՍՊԻՏԱԿԻ ՎՐԱՅՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՌԻՉՔ ՍՊԻՏԱԿԻ ՎՐԱՅՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական