Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՆՑՈՏԻՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՐՈՒՍՏ ԿՅԱՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԽԱՂԱՑՈՂԸ» ԳԻՐՔՆ ԱՐԴԵՆ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

07/09/2018
- 07 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքն հայերեն լեզվով արդեն հնարավորություն ունի կարդալու հայ հանրությունը: Գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է, իսկ թարգմանիչներըՙ Ալինա եւ Աննա Միրզոյանները :

«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին:

«Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ էր, հարցազրույցներ չէր տալիս, հանրության առաջ ելույթ չէր ունենում: Նա իր անձնական կյանքի պահպանումն ամեն ինչից վեր է դասել: Քըրքորյանի խորհրդատուներն ու գործընկերները կարծում էին, որ անգամ նրա մահից հետո պետք է պահպանել մեկուսացվածությունը, սակայն Ռեմփելին հաջողվել է բացառություններ գտնել»,- «Ազգի» հետ զրույցում նշեց գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:

Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար եւ գործարար աշխարհի հսկաներից, որը դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը եւ գործարքների անզուգական հանճարը: Թեեւ նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որեւէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդուՙ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր եւ ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

Գրքի շնորհանդեսները մեկնարկեցին մարզերումՙ առաջինը Գյումրիում, ապա Վանաձորում, մյուս կանգառը եղավ Կապանում:

«Մարզային շնորհանդեսների նպատակն է ոչ միայն գիրքը ներկայացնել տեղի բնակիչներին եւ պատմել, թե ով է եղել Քըրք Քըրքորյանը, այլեւ ակտիվացնել մարզաբնակների մշակութային առօրյան»,-նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչ Շավարշ Կարապետյանը :

Ի դեպ, «Խաղացողը» գրքի երեւանյան շնորհանդեսը «ՔըրքԱրշավի» շրջանակում տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ժամը 18:30, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅԱՍՄԻՆԱ ՌԵԶԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՅԴ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ ԲԱՌԸՙ ՀԱ՜Ց

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՅԴ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ ԲԱՌԸՙ ՀԱ՜Ց

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական