Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՎՇՅԱ ԹԱԼԱՆ

07/09/2018
- 07 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չորեքշաբթի արել է վերջին ժամանակների ամենակարեւոր հայտարարությունը: Ամփոփելով իր աշխատաքի 100 օրըՙ պարոն Սանասարյանն ասել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո էլ են գողացել: Չէ, այլ հարց է, որ մենք մինչեւ թավշյա հեղափոխությունն էլ գիտեինք, որ որեւէ հեղափոխությունից հետո որեւէ երկրում գողությունը չի դադարում, հակառակ պարագայում «Մի՛ գողացիրը» 10 պատվիրաններից մեկը լինելու պատվին չէր արժանանա, բայց որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո դրա առաջամարտիկներից մեկն է հայտարարում, որ իրենց օրոք էլ գողանում են, մեղմ ասած հետաքրքրական է: Ճիշտ է, պարոն Սանասարյանը չի շեշտել, որ թավշյա հեղափոխությունից հետո գողանում են նոր իշխանության ներկայացուցիչները. շատ հնարավոր է, որ ղեկավարության տարբեր օղակներում դեռ մնացել են հներից, որոնք էլ հենց թալանը շարունակողներն են, բայց կարեւորն այն է, որ նոր իշխանությունը կա՛մ թույլ է տալիս, որ գողանան, կա՛մ լիազորում է թալանը, կա՛մ էլ փորձում է ՀՀ հպարտ քաղաքացիներին վերջապես դուրս բերել հետհեղափոխական էյֆորիայիցՙ ցույց տալով, որ աշխարհի ոչ մի երկրում գողության դեմ պայքարը վերջնական հաղթանակով չի ավարտվում: Խնդիրը գողերին բացահայտելու ու բռնելու կամքն է (այդ թվումՙ քաղաքական), ոչ թե նրանց իսպառ վերացնելու դոնկիխոտությունը:

Ամեն դեպքումՙ Սանասարյանի հայտարարությունը խոստովանություն է: Հայկ Մարությանինըՙ նույնպես: Ճիշտ է, Երեւանի քաղաքապետի ամենակարգին թեկնածուն հետո պարզաբանեցՙ ասելով, որ ինքը, երբ ասել է, թե մեր դեմ խաղ չկա, իրականում նկատի չի ունեցել, որ մեր դեմ խաղ չկա եւ երբ ասել է, որ մենք սպիտակ ուժեր են, իսկ մյուսներըՙ սեւ, նկատի չի ունեցել, որ մենք սպիտակ ենք, մյուսներըՙ սեւ: Ճիշտ է, «Իմ քայլը» դաշինքի կարգին համակիրները, որոնքՙ մեծ թվի պատճառով ժողովուրդ են կոչվում, որեւէ հանցավոր բան չգտան Հայկ Մարությանի հայտարարություններում, ավելինՙ ասացին, թե կարգին թեկնածուն դեռ մի բան էլ քիչ է ասել, բայց վարչապետ Փաշինյանն այս առիթով ասաց, թե Հայաստանում տեղի է ունեցել սիրո հեղափոխություն եւ իրենց բոլոր հայտարարությունները պետք է տեղավորվեն սիրո գաղափարախոսության մեջ, իսկ Հայկ Մարությանի հայտարարությունն իսկապես տեղ-տեղ ոչ ճիշտ էր ձեւակերպված:

Դրանից հետո կարգին ընտրողները լռեցին: Հիմա, եթե Սանասարյանը խոստովանում է, որ իրենց օրոք շարունակում են թալանել, ապա Մարությանը մեր դեմ խաղ չկա ասելով փաստորեն բացատրում է, թե ինչու: Բանն այն է, որ մեր դեմ խաղ չկա ասում էինՙ ոչ թավշյա Հայաստանում, հենց այդ պատճառով էլ թալանում էին կամ գող տեսնելիսՙ աչքերը փակում: Ես չեմ պնդում, որ «Իմ քայլը» դաշինքը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դարձել են ՀՀԿ, բայց ես պնդում եմ, որ այդ ճանապարհին են: Այս հարցում շատ կարեւոր են առաջիկա ընտրությունները, ինչպես երեւանյան, այնպես էլ համապետական: Եթեՙ նախ մայրաքաղաքի ավագանիում, ապա հանրապետության խորհրդարանում Քաղաքացիական պայմանագիրը դարձավ բացարձակ մեծամասնություն, ինչը շատ հավանական է, ապա հաջորդ օրը վարչապետ Փաշինյանին լրագրողները հարցնելու են, թե գիտե՞ք, որ Ձեր օրոք ոչ միայն ներգաղթ չի լինում, այլեւ արտագաղթը շարունակվում է, ու նա պատասխանելու էՙ «Իյա, իրո՞ք»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁՄՌԱՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ՑՈՒՐՏ ԼԻՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ … ՀԱՍՆԵԼՈՒ ԱՊԱԳԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ ... ՀԱՍՆԵԼՈՒ ԱՊԱԳԱՅԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական