Թարգմ. Հ.Ծ.
«Փառաբանելով հայկական համայնքի արվեստն ու մշակույթը սկսած 4-րդ դարից քրիստոնեությունն ընդունելուց մինչեւ 17-րդ դար նրանց առաջնային դերը միջազգային առեւտրի ճանապարհներում, այս ցուցահանդեսը շեշտադրում է մասնավորապես, թե ինչպես հայերը ազգային որոշակի ինքնություն կարողացան մշակել ու զարգացնել իրենց հայրենիքում եւ թե ինչպես կարողացան պահպանել եւ անհրաժեշտության դեպքում վերափոխել-հարմարեցնել իրենց ավանդույթները աշխարհով մեկ սփռվելով:
Ոսկեզօծ ճոխ մասնատուփեր, նկարազարդ ձեռագրեր, հազվագյուտ մանածագործվածքներ, պատարագամատուցման իրեր, խաչքարեր, եկեղեցիների մանրաքանդակներ եւ տպագիր գրքեր բնորոշում են Հայաստանի բնակչության ինքնատիպ պատկերը իր բնօրրանումՙ Արարատ լեռան ստորոտում եւ այլ հայկական վայրերումՙ սկսած Միջերկրականի ափերին Կիլիկիայի թագավորությունից մինչեւ Նոր Ջուղաՙ Սեֆեւիների Պարսկաստանում: Ցուցադրված նմուշների կեսից ավելին բերված են Հայաստանի Հանրապետությունից», նշում է «Ապոլլո» պարբերականը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում բացված «Armenia!» ցուցահանդեսի առթիվ: