Օրերս սրտի կաթվածից մահացել է Արցախյան ազատամարտի հերոս Արայիկ Խանդոյանը (1971-2018), ով առավելապես հայտնի էր որպես «Միայնակ գայլ»: Այդ անվամբ նրան կնքել են պատերազմի տարիներին, մարտական ընկերներըՙ բացառիկ արիության համար: Խանդոյանը 17 տարեկան հասակում կամավորագրվել է Արցախյան շարժմանն ու անցել փառավոր մարտական ուղի: Հանդիսանում է հայ ազատագրական պայքարի վերջին շրջափուլի խորհրդանիշերից մեկը: