Բրիտանացի ճանաչված հայագետ Ռոբերտ Վիլիամ Թոմսոնը, որ արժեքավոր ուսումնասիրություններով, թարգմանություններով նշանակալի ներդրում ունի հայագիտության զարգացման մեջ, երեք օր առաջ կյանքի 84-րդ տարում կնքել է մահկանացուն: 1969 թվականին Հարվարդի համալսարանում Արվեստի եւ գիտության ֆակուլտետում հիմնադրված հայագիտության ամբիոնի ղեկավարն է եղել, որ պաշտոնավարել է մինչեւ 1992-ը, այնուհետեւ հրավիրվել Օքսֆորդի համալսարանՙ ղեկավարելու Գյուլբենկյան հայկական ուսմանց կենտրոնը: Գերմանահայկական ընկերակցության առցանց լրատվականից փոխանցում ենք լուրըՙ խոր ափսոսանքով: |