Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՉԱԿԻՆ ՁԱԽ ՈՒՆՔԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԵՎ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում հնդկական կինոյի սիրահարները շատ են: Հենց սիրահարները, ոչ թե նայողները: Միշտ են շատ եղել: Ավելին, հնդիկ դերասանները մեր երկրում, ննջասենյակներում ու հուշատետրերում պաստառ ունենալու մակարդակի պաշտված են: Մարդ գիտեմ, որ մինչեւ հիմա քնում է Միթհուն Չակրաբորտի հայացքի տակ, չնայած «Դիսկո պարողը» ֆիլմի Ջիմին արդեն շուրջ 70 տարեկան է:

Բայց այսօր Հայաստանում ամենահայտնի հնդիկ աստղերից մեկը Թինա Դաթան է: Իմիջիայլոց քչերը գիտեն, որ Իչակիի անունը Թինա Դաթա է: Վերջերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ Թինան վթարի է ենթարկվել, բայց Իչակին շարունակում է ամեն երեկո հայաստանցիների տներն այցելել, որոնք անկախ տարիքից, սեռից ու քաղաքական կամ այլ կողմնորոշումներիցՙ ուշադիր հետեւում են Իչակիին, լացելով նրա հետ, ժպտալով նրա հետ, սիրելով ու ատելով նրա հետ: Մաղթենք, որ Իչակին քիչ լացի ու հաճախ սիրի, որ հայաստանցիների մեծամասնությունն էլ նույնն անի, ու մի շատ կարեւոր հարցի պատասխանենք: Եթե Հայաստանում համապետական ընտրությունները տեղի ունենան հնդկական սերիալի ժամին, դրանց մարդ կմասնակցի՞, դե այսինքնՙ ընտրությունները կհամարվե՞ն կայացած: Ավելի հետաքրքրական հարց կա. եթե Հայաստանում մարդիկ գնում են ընտրությանՙ մտքում վերլուծելով Իչակիի փիլիսոփայական խոհը, ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Եւ վերջին հարցը, որին կարող եք չպատասխանել. Ժողովրդավարությունը Հայաստանում լա՞վ բան է, նկատի ունեմ հիմա, երբ մարդկանց մեծ մասին սեփական սառնարանի պարունակությունից շատ հետաքրքրում է Իչակիի հայացքի նշանակությունն ու աչքերի փայլը: Ու մարդիկ մեղք չունեն: Մեր կյանքն այնքան գորշ է, որ գույնզգույն որեւէ բան տեսնելիսՙ գամվում ենք, կապ չունի այդ գույները մեզ ո՞ւր են տանում, ինչի՞ց են զրկում, որտե՞ղ են նետում: Նետում, փակում, շղթայում: Մենք այնքան ենք սովոր շղթաներին, որ թռչելու փորձ անողներին խելագար ենք կոչում, անուղեղ, ոչ թե խենթ իմաստով: Հայացքներս երկնքին հառածՙ ազատության փոխարեն, փրկություն ենք տեսնում, վստահ, որ Երկիրը տանջվելու հասցեն է, իսկ Երկինքըՙ վայելքի: Հույսներս շռայլորեն վանել ենք մեզանից հեռու: Մեր հարցերի ու ծախսերի հոգացող ենք նշանակել բոլորին, բայց ոչ մեզ: Մենք այդքան ժամանակ չունենք, որ հասկանանք, թե ո՞ւր կորան ծովերը, միլիոն ու կես կյանքերն ու տները, ինչպե՞ս հաղթեցինք պատերազմում, բայց մի թուղթ չունենք, որ դա ապացուցի: Մենք այլ գործերով խառն էինք, երբ սկսեցին ընտրություն կեղծել ու հիմա չենք էլ հիշո՞ւմ, թե ո՞վ էր առաջինը, հիմնադիրը: Մեզանից շատերը դեռ զմայլված են դոշին փայլող ոսկե մեդալով, որը կախել է Տիգրան Մեծը ու չեն տեսնում, որ Հայաստանն այլեւս այնքան հող չունի, որքան հողատու: Մենք Մարաստան ենք տեսել, Հռոմին ենք հաղթելՙՙ մեկ-մեկ, ու հիմա Իչակի ենք նայում: Իչակին կապ չունի՞… Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանի բնակչության մեծ մասի ձայնով ձեւավորվելու է նոր իշխանությունը, իսկ Հայաստանի բնակչության մեծ մասը գիտի, որ երբ Իչակին ձախ ունքը բարձրացնում է վերեւ, ուրեմն լացելու է, երբ աջն է բարձրացնումՙ ուրեմն երգելու է:

Մերժելուց առաջ կարեւոր է հասկանալ ինչը, հակառակ դեպքում մերժելը կդառնա բնավորություն եւ մենք բոլորս կդառնանք Մերժվածները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՈՐ ՎԵՐՋ ՉՏՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԱՎ ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ԹՈՄՍՈՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԱՎ ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ԹՈՄՍՈՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական