Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀԸ ԱՇԽԱՐՀՈՎ, ԻՍԿ ՄԵՆՔ…

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Հայաստանում սկսված նախընտրական շրջանն իր վրա է բեւեռել հայկական ողջ հանրության եւ ԶԼՄ-ների ուշադրությունը, ինչը, կարծես թե, բնական է, հաշվի առնելով մեր երկրում «հետհեղափոխական» փոփոխությունների ու նոր քաղաքական ուժիՙ իշխանությունում միահեծան հաստատվելու հնարավորությունը: Սակայն մյուս կողմից էլ երեւի` սա գնահատենք որպես զուտ հայկական երեւույթ, երբ մեզ թվում է, որ երկրագունդը պտտվում է մեր շուրջը եւ մենք, եփվելով մեր կաթսայում, անհաղորդ ենք, թե ինչ է կատարվում աշխարհում:

Մեր այս անտեղյակությունը կամ զուտ հայկական մեծամտությունը` թե բա «կարեւորը մենք ենք ու Ավստրիան», հասնում է, կարելի է ասել, զավեշտալի, իսկ երբեմն` ողբերգական մակարդակի, քանի որ, տեղյակ չլինելով աշխարհում կատարվող փոփոխություններին, մեզանից անկախ հայտնվում ենք այդ նոր մարտահրավերների կիզակետում ու պատրաստ չլինելով այս ամենին` դառնում դրա զոհը: Սա հատկապես երեւում է մեր ԶԼՄ-ներից, որոնք միջազգային գործընթացներին շատ քիչ են ուշադրություն դարձնում, փոխարենը` կարեւորելով ներհայաստանյան գործընթացները:

Արդյունքում հայտնվում ենք աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների հետեւանքով ձեւավորվող ռիսկային գոտում ու սկսում տանուլ տալ մեր ավանդական թշնամիներին, որոնց մասին սիրում ենք ասել, որ նրանք «ոչխար» են: Եվ այդքանը: Սակայն, նույնիսկ «ոչխարներն» են կրթություն ստանում ու կարողանում մաս կազմել տարածաշրջանային կամ համաշխարհային գործընթացներին` օգտագործելով իրենց բոլոր հնարավորություններն այդ պրոցեսներում առավելություն ստանալու համար:

Մենք ի վիճակի չենք գնահատել մեր ռազմավարական ու աշխարհաքաղաքական հնարավորությունները, հասկանալ դրանց ռիսկերն ու թույլ կողմերը` փորձելու դրանք հօգուտ մեզ օգտագործել: Անցած 27 տարիների ընթացքում Հայաստանը մի քանի անգամ դարձել է համաշխարհային հետաքրքրությունների կիզակետ, սակայն չի հասկացել ու չի կարողացել այն օգտագործել` հայտնվելով նույնիսկ տարածաշրջանային առումով լուսանցքում:

Լուսանցքային այս մտածելակերպը, ցավով պետք է նշենք, դարձել է գերակա մեր հասարակության ու հատկապես իրենց քաղաքական էլիտա հորջորջող խմբի մոտ, ինչը հնարավորություն չի տալիս տեսնելու այն հնարավորությունները, որոնք ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, բացվում են նաեւ մեզ համար: Քաղաքական կարճատեսությունը, ցավոք, դարձել է մի երեւույթ, որով տառապում են բոլոր քաղաքական եւ կիսաքաղաքական ուժերը, ինչը հատկապես նկատելի է նախընտրական շրջան կոչվող այս ժամանակահատվածում, երբ իրականՙ զարգացմանը ուղղված քաղաքական ծրագրեր առաջ քաշելու փոխարեն կուսակցություններն ու դաշինքները նախընտրում են իրար վրա ցեխ շպրտել:

Հայաստանի հանդեպ քաղաքական հետաքրքրությունը հատկապես ակտիվ էր ՀՀ-ի անկախացումից անմիջապես հետո: Հիշենք, որ այդ շրջանում ՀՀ-ն համարվում էր տարածաշրջանի միակ ժողովրդավար պետությունը` դեմոկրատիայի կղզյակ, ու Արեւմուտքը հենց Հայաստանն էր դիտարկում տարածաշրջանային իր ռազմավարությունների քաղաքականության համար:

Սակայն ներհայաստանյան զարգացումները, ՀՅԴ-ի արգելափակումը, մի շարք քաղաքական ուժերի դեմ բռնաճնշումն ու վերջապես` ընտրությունների զանգվածային կեղծումը, այդ թվում ՌԱԿ-ի նկատմամբ, ՀՀ-ի վրայից վերջնականապես ջնջեցին ժողովրդավար պետության իմիջը: ԱՄՆ Կոնգրեսում եւ ԵՄ այլ կառույցներում հայամետ դիրքորոշումները պայմանավորված էին հենց այդ` ժողովրդավար իմիջով, իսկ դրա ոչնչացումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը հայտնվեց Ադրբեջանի հետ նույն հարթության վրա:

1994թ. Արցախյան ազատամարտի ավարտն ու հայկական ուժերի փաստացի հաղթանակն անակնկալ էր ոչ միայն արտաքին ուժերի, այլեւ` շատերի համար: Արցախյան ազատամարտի ողջ շրջանում թե՛ Արեւմտյան, թե՛ ռուսական եւ թե հայրենի շատ «մասնագետներ» գրում էին, որ հայերը շանս չունեն հաղթելու այդ պատերազմում: Ըստ այդ, այսպես կոչված մասնագետների` Ադրբեջանը թե՛ ռազմական, թե՛ մարդկային ռեսուրսի իր առավելությունը կօգտագործի հաղթանակի հասնելու համար:

Արցախյան հաղթանակը աշխարհին ստիպեց այլ հայացքով նայել Հայաստանին` ռազմական հզորություն ու կամք ունեցող պետության, որը կարող է ինքնուրույն լուծել իր առաջ ծառացած մարտահրավերները: Հայաստանը կոչում էին նոր Իսրայել, որը միայնակ կարող է ջախջախել իրենից մի քանի անգամ հզոր թշնամուն:

Սակայն ռազմական այդ հաղթանակը, որը ռազմաքաղաքական առավելություն էր տալիս Հայաստանին տարածաշրջանում, չհասկացվեց ու չգնահատվեց Հայաստանի իշխանությունների կողմից: Այդ հաղթանակի ազդեցությունն այնքան մեծ էր, որ 1996թ.-ին Ռուսաստանի իշխանությունները ՀՀ-ին մոտ մեկ միլիարդ դոլարի զենք նվիրեցին:

Եվ վերջապես Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, միջազգային հանրության ընկալումներում ամբողջությամբ փոխեց ՀՀ-ի իմիջը: Տեղի ունեցած իշխանափոխությունը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ ղեկավարությունը գնահատեց որպես ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարեւորագուն գործընթաց: Նույնիսկ Ռուսաստանը համակերպվեց այս իրողության հետ` հայտարարելով, թե պատրաստ է աշխատել ՀՀ որեւէ իշխանության հետ:

Սակայն, հայկական, արդեն վատ ավանդույթ դարձած սկզբունքով, մենք օր-օրի մսխում ենք նաեւ այս առավելությունը: ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումները ոչ մի կերպ չեն նպաստում այս «թավշյա» առավելության ամրապնդմանը: Համաշխարհային հանրության համար մեր պետությունը «հետեւողականորեն» վերածվում է անկայունության եւ անորոշության գորշ գոտու` անհասկանալի ապագայով:

Հայաստանը տարածաշրջանային իր աշխարհագրությամբ, ռազմական ու ռազմաքաղաքական իր առանձնահատկությունով, աշխարհառազմավարական կենտրոնների հետ աշխատելու իր ընդունակությամբ, մարդկային բարձր ինտելեկտի առավելությամբ, հզոր Սփյուռքի առկայությամբ, քաղաքակրթական, մշակութային ու կրոնական իր առանձնահատկությամբ միշտ էլ հետաքրքրել է աշխարհին: Վերջապես եթե այս ամենին միանում է նաեւ ժողովրադավարություն կառուցելու ընդունակությունը, ապա Հայաստանը դառնում է Հարավային Կովկասի եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքի այն ուրույն պետությունը, որը ցանկության ու մտավոր ներուժի գրագետ օգտագործման դեպքում դառնում է հետաքրքրական բոլոր իրական աշխարհաքաղաքական կենտրոնների համար ու դադարում է լինել լուսանցքային պետություն:

Այս ամենըՙ ցանկություն ու կամք դրսեւորելու դեպքում, իսկ, եթե դուք դժբախտություն ունեք հետեւելու ՀՀ-ում ընթացող ներքաղաքական-նախընտրական գործընթացներին, հասկանում եք, որ վերեւում գրվածը ընդամենը բարի կամեցողության ժանրից է: Մենք ինչպես որ ժամանակին չենք հասկացել մեր առավելությունները, այնպես էլ այսօր շարունակում ենք խարխափել մթության մեջ…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԴՈՒ ԱՆԿԱԽ ԵՍ»

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական