Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում հանդիպման ժամանակ, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին, ասել է.«Ուզում եմ մի կարեւոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում: Կարծում եմՙ հնարավոր ամեն բան պետք է անենքՙ խնդրի լուծման արդար եւ խաղաղ միջավայր ստեղծելու համար: Դա հեշտ չի լինելու: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ: Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»: