Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՊՐԵԼՈՒ ՄԵՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդիվ խոստացել էի անդրադառնալ պետական պաշտոնյաների, բարձրաստիճան կամ ոչ, վարձատրության խնդրին: Թեեւ այս օրերի գլխավոր մտահոգությունը նախընտրականՙ շիզոֆրենիայի հասնող քարոզչական հակամարտությունը, ավելի շուտՙ դրա խաղաղ հանգուցալուծման կասկածելիությունն է, սակայն որոշեցի հարգել խոստումս, մանավանդ որ ընտրածս թեման կարեւոր է պետականաշինության տեսակետից, նկատի ունենալով նաեւ, որ Հայաստանում եկել են նոր իշխանավորներ…

Ի սկզբանե է մարդու ընչաքաղցությունը, դեռեւս Կայենի օրերից, որը եղբորըՙ Աբելին զրկեց կյանքից հենց այդ պատճառով: Քրիստոսն անգամ իր աշակերտներին հորդորում էր սեփական ոչինչ չունենալ, այլ ապրել երկնքի թռչունների նման, քանզի, անշուշտ, գիտեր մարդկային այդ թուլության մասին: Բայց նրա հորդորը չկարողացավ ներգործել քրիստոնյաների հաջորդ սերունդների վրա, երբ նրանք հետզհետե ձեռքբերեցին իշխանություն:

Բոլոր պետությունների ու բոլոր իշխանությունների համար կարեւորագույն խնդիր է եղել իշխանավորների սեփական ունեցվածքի, եկամուտների անհամաչափ կուտակման հարցը, ժամանակակից բառովՙ կոռուպցիայի խնդիրը, որը հաճախ պատճառ է դարձել հզոր կայսրությունների այլասերման, ընդհուպՙ քայքայման:

Նույնիսկ Սովետական կայսրությունը, իր առաջին ռոմանտիկներից եւ արյունարբու հիմնադիրներից հետո փորձել է «օրինական» միջոցներ գտնել բարձրաստիճան ու միջին կարգի չինովնիկների ընչաքաղցությունը զսպելու համարՙ նրանց տրամադրելով զանազան արտոնություններՙ առավել բարեկարգ եւ ընդարձակ բնակարաններ, դաչաներ, հատուկ եւ սովորական քաղաքացիների համար անմատչելի խանութներ, լավագույն առողջարաններ, արտասահմանյան ուղեւորություններ, արտահերթ տրվող ավտոմեքենաներ, կուտակած փողերը թանկարժեք քարերի վերածելու հնարավորություններ: Սակայն, ի վերջո, այդ բոլորը չկարողացան կանխել այդ հզորագույն պետության կազմաքանդումը, որի գլխավոր պատճառներից մեկը հենց կոռուպցիան էր, տնտեսական ու հասարակական փտախտը:

Գալով մեր ժամանակներին, Առաջին նախագահի օրերին, ի՞նչպես էր ապրում գիտահետազոտական ինստիտուտներից հանկարծակի իշխանության եկած ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների կաստան. աշխատավարձո՞վ, ո՛չ, հայրիկների ու տատիկների թողած ժառանգությա՞մբ, ամենեւին ո՛չ: Ի՞նչպես էին նրանք հարստություն կուտակում: Չմոռանա՛նք. այդ տարիներին Հայաստանում ընթանում էր ամենավայրենի, քանդի՛չ սեփականաշնորհման արշավը, այսպես կոչվածՙ վաուչերային կողոպուտը, որը, ի վերջո, կազմաքանդեց «մեր դեմ խաղ չկա» գոռացող ՀՀՇ-ին: Ոչինչ, թող քանդվեր: Ողբերգականը մյուսն էրՙ երկրի տնտեսության, պետությա՛ն քանդումը:

ՀՀՇ-ին հաջորդեց պատերազմի սերունդը, ճշմարիտ կամ կեղծ ազատամարտիկների, մեկ օրից մյուսը կալվածատեր ու սեփականատեր դարձած, հանկարծ «բիզնեսմենի» վերածված զինվորականների սերունդըՙ Երկրորդ նախագահի գլխավորությամբ: Ու թեեւ ճիշտ է, որ երկիրը միայն այդ ժամանակաշրջանում օժտվեց պետական ինստիտուցիոնալ կառույցներով, սակայն, ավաղ, ուրիշներին զրկելով հարստանալու մարմաջը կանգ չառավ երբեք: Ընդհակառակը:

Հաջորդ իշխանությունը, Երրորդ նախագահի մականի ներքո, թեեւ կարողացավ, հատկապես առաջին շրջանում, քաղաքացիականություն հաղորդել պետական այդ կառույցներին, սակայն նրան չհաջողվեց կամ նա չուզեց ձերբազատվել կոռուպցիոն կառավարման ոլորտում թրծված չինովնիկներից, եւ ի վերջո ստիպված եղավ ասպարեզ բերված կրթված ու մասնագիտացած երիտասարդ չինովնիկներին կոռուպցիոն գործարքներից զերծ պահել այսպես կոչված «ծրարային» վճարումներով, իսկ ավելի ուշՙ ամբողջ համակարգը պահել փողի իշխանությամբ:

Անգլերեն լեզվում կա շատ հատկանշական բառՙ power, որը նշանակում է ե՛ւ ուժ, ե՛ւ իշխանություն, ե՛ւ, փոխաբերական իմաստով, փող: Եվ փողի իշխանությունն ու ուժը տապալեցին Երրորդ նախագահի իշխանությունը, քանզի համատարած աղքատ երկրում փողային աճպարարությունը չէր կարող երկար գոյատեւել:

Հիմա հերթը այսպես կոչված հեղափոխականներինն է, որոնք իշխանության են եկել իսկապես գրավիչ, նույնիսկ անհրաժեշտ կարգախոսովՙ ընդդեմ կոռուպցիայի: Չեմ ուզում կասկածի ենթարկել նրանց անկեղծությունը, բայց չեմ էլ կարող չհարցնելՙ ձեր համեստ աշխատավարձի պայմաններում ինչպե՞ս եք դիմանալու սպասվող փորձություններին: Կաշառատուն, ինչպես ասում են, միշտ կգտնի իր կաշառարուին: Բացի այդՙ կաշառքը տարբեր կերպարանքներ ունի, այսպես կոչված անմեղ դրսեւորումներ: Օրինակ, նախորդ գիշեր հետեւում էի մի հարցազրույցի, որի ընթացքում լրագրողը զրուցակցին հարց էր տալիս, թե անձնական ի՞նչ միջոցներով է նախընտրական շտաբ վարձել «Նաիրի» կինոթատրոնի շենքում: «Մանկության ընկերս է տվել, շատ խորհրդանշական գումարով», ասաց խորհրդարանի երիտասարդ թեկնածուն: Այդ պահին հիշեցի լուսահոգիՙ սրատես ու սրախոս Կարեն Սերոբիչին, որ տեսնելով իրեն այցելած ՀՀՇ-ական մի ծանոթ գործչի հագի նոր բաճկոնըՙ հարց էր տվել. «Որտեղի՞ց քեզ այդ կոստյումը»: «Նվեր են տվել», եղել էր նրա պատասխանը: «Այ տղա, ասել էր Կարեն Սերոբիչը, մեր ժամանակ խոմ չէին ասումՙ կաշառք է, վեր կալ, ասում էինՙ նվեր է, մաղարիչ»:

Ժամանակին Վրաստանի «վարդյա հեղափոխության» լիդեր Միխայիլ Սաակաշվիլին նույն խնդիրը մասամբ լուծեց ամերիկացիներից իր եւ մյուս չինովնիկների, ինչպես նաեւ անվտանգության ու դատական համակարգի աշխատակիցների համար մեծագումարՙ շուրջ 3 մլրդ դոլար օգնություն ստանալով, որպես մի քանի տարվա աշխատավարձի ֆոնդ: Մենք, ավելի ճիշտՙ մեր նոր իշխանությունները չեն կարող նույնը անել, աշխարհաքաղաքական նկատառումներ կան: Իսկ ռուսնե՞րը. ռուսները փող տվողը չեն: Ուրեմն… Ի՞նչպես են ապրելու մեր չինովնիկները:

Բարեբախտաբար կա՛ն ձեւեր: Մանավանդ եվրոպական որոշ երկրների որոշ չափով հաջողված փորձը կա: Բայց դրանց մասինՙ մեկ ուրիշ անգամ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2018 Թ-Ի ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ Է

Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական