Հայաստանում արեւային էներգիայի օգտագործումը օրեցօր ավելանում է: Օրերս ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի տարածաշրջանում շահագործման հանձնվեց «Արտանիշ-1» եւ «Արտանիշ-2» արեւային էլեկտրակայանները: Նրանցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է մոտ 1000 ԿՎտ: Միաժամանակ աշխատելու դեպքում տարեկան կարող ենք արտադրել մոտ երեք միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում կծախսվի մոտ 900 տոննա վառելիք: Կխնայենք նաեւ բնապահպանական տեսակետից:
Կարծում ճիշտ կլիներ մտածել նաեւ այս բնագավառի համար ինժեներական եւ միջին մասնագիտական կադրեր պատրաստելու մասին,որի անհրաժեշտությունը զգացվում է: