Երեկվանից համացանցի հայկական տիրույթում սկսվեց ակտիվ շրջանառվել Արցախի ՊԲ-ի երեք գեներալների պաշտոնանկության մասին լուրերը: Բարեբախտաբար, չհաստատվեցին այդ լուրերը: Սակայն տարօրինակ թվաց դրանց զուգադիպությունը մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի մի հայտարարության հետ, որից ընդամենը մի հատված մեջ կբերեմ, իսկ դատողություններն ինքներդ արեք, վստահ եմ` բարդ չի լինի.
«Փաշինյանը պաշտոնանկ է անում ղարաբաղյան կլանը, որից սնվում էին Բակո Սահակյանն ու նրա համակիրները: Նրանց լարվածությունն անպայման կաճի, դա հաստատ բան է»:
Հիմա այդ կեղծ լուրերն ակտիվ քննարկվում են Ադրբեջանում, այնտեղ ոչ միայն հրճվում, այլեւ պատերազմի վերսկսման կոչեր են անում: