Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԸՙ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԿԱՐՈ ԱԹԱՅԱՆ, Մոսկվա

40 տարուց ավելի է, ինչ բնակվում եմ Մոսկվայում, եւ որպես Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի սեփական թղթակցի իմ գործունեության տարիներին (1977-1994 թթ.) մի քանի անգամ ցավալի ու տխուր առաքելություն ինձ վիճակվեց մոսկվաբնակ մեր մեծ ու նշանավոր հայրենակիցներից մի քանիսի աճյունների, մոսկովյան սգո հանդիսություններից հետո, քաղաքամայր Երեւանում հողին հանձնելու համար, ուղեկցել մինչեւ մոսկովյան օդանավակայաններ:

Առաջինըՙ Արամ Խաչատրյանն էր (1978 թ.), հաջորդըՙ Վիլյամ Սարոյանի աճյունասափորըՙ ԱՄՆ-ից, որը Մոսկվայով հասավ Երեւան (1981 թ.): Հիշում եմ, մի ամբողջ օր ու կես Միացյալ Նահանգներից սափորը ուղեկցողների հետ նստեցինք Վնուկովո օդանավակայանումՙ անբարենպաստ եղանակի պատճառով:

Հետոՙ Առնո Բաբաջանյանի անժամանակ մահը (1983 թ.): Եվ վերջապեսՙ մի քանի ամիս առաջ կյանքից հեռացած մոտ 100-ամյա իմ մեծ ու լավ բարեկամՙ նկարիչ-քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը, սակայն այս անգամ ոչ որպես թղթակցի, այլ ընդամենըՙ մարդու, որը երկար տարիներ շփվել է նրա հետ, բազմաթիվ անգամ եղել նրա արվեստանոցում, նրա հետ ունեցել ամուր ընկերական կապեր: Առնո Բաբաջանյանի ու Նիկողայոս Նիկողոսյանի հետ իմ շփումների ու հանդիպումների մասին ես հետագայում կպատմեմ մեր թերթի ընթերցողներին:

Սակայն ինչո՞ւ եմ ընդգծում միայն վերը նշված մեր մեծերի մասին… Չէ՞ որ աչքիս առաջ կյանքից հեռացան շատ ու շատ նշանավոր մոսկվաբնակ մեր հայրենակիցներՙ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, որի մասին նույնպես շատ հիշողություններ ունեմ, Միքայել Թարիվերդիեւը, Եվգենի Սիմոնովը, ակադեմիկոսներՙ Նիկոլայ Ենիկոլոպովը, Մարատ Ենոքյանը, իմ լավ բարեկամՙ Լեւոն Բադալյանը… Որ մեկին թվարկես… Մոսկվան կամաց-կամաց կարծես դատարկվեց ինձ համար:

Իսկ պատասխանելով վերոհիշյալ հարցին, կասեմ…- որովհետեւ ե՛ւ Արամ Խաչատրյանի, ե՛ւ Վիլյամ Սարոյանի, ե՛ւ Առնո Բաբաջանյանի ու Նիկողայոս Նիկողոսյանի հարազատների ցանկությամբ նրանց աճյունները տեղափոխվեցին Երեւան եւ հողին հանձնվեցին մեր մեծագույն զավակների Պանթեոնում: Իսկ մյուսներն իրենց վերջին հանգրվանը գտան մոսկովյան սառը եւ անհյուրընկալ հողում…

Ամենամյա երեւանյան իմ այցելությունների ժամանակ երկար տարիներ, մոտ 15 տարի չէի հասցնում այցելել Պանթեոն… Սակայն այս անգամ, անցած սեպտեմբերի վերջերին, իմ նույնպես մոսկվաբնակ ընկերոջ հետ, որը նույնպես այդ օրերին գտնվում էր Երեւանում, որոշեցինք մտնել Կոմիտասի անվան այգին եւ ծաղիկներ դնել վերջերս այստեղ հուղարկավորված իմ մեծ բարեկամիՙ Նիկողայոս Նիկողոսյանի թարմ շիրիմին:

– Եվ ահա, մոտենում ենք Պանթեոնի պարսպապատված տարածքին… Դեռեւս հեռվից, համեմատաբար ցածր ու միջին բարձրության բոլոր տապանաքարերի ու կիսանդրիների կենտրոնում, համարյա մոնումենտի նման մի հսկա հուշարձան է երեւում…

– Տեսնես ո՞ւմ պատվին է այն կառուցված, այն էլ Պանթեոնի ուղիղ կենտրոնումՙ ընդարձակ հրապարակի վրա, դեռեւս չմոտեցած գերեզմաններին, հարցնում եմ ընկերոջս…

– Դե երեւի Արամ Խաչատրյանը կլինի, կամՙ Առնո Բաբաջանյանը,- անվստահ տոնով պատասխանում է զրուցակիցս… Ու մենք առաջին հերթին մոտենում ենք այդ հուշարձանին… Եվ կարդումՙ «Մարգարյան Անդրանիկ Նահապետի (1951-2007 թթ.), քաղաքական ու պետական գործիչ, Հայկական հանրապետության վարչապետ (2000-2007 թթ.)»:

– Ամեն ինչ պարզ է,- հուսախաբ տոնով ասում է ընկերս,- սա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրն էր, որի կառուցած այս մոնումենտը կարծես իշխում է այստեղ իրենց վերջին հանգրվանը գտած մեր ժողովրդի մեծագույն զավակների շիրիմների վրա…

Քանի որ 1993 թվականից մինչեւ 2008 թվականը ես ոչ մի անգամ չէի այցելել Երեւան եւ այնքան էլ քաջատեղյակ չէի Հայաստանի ներքին քաղաքական ու տնտեսական իրադարձություններին, ընկերոջս հարցնում եմ, թե ինչով է աչքի ընկել այս մեծարգո պաշտոնյան, արժանանալով նման պատվի… Կարեն Դեմիրճյանի գործունեության մասին լավ գիտեի, քանի որ 1969-ից մինչեւ 1977 թվականը ես աշխատում էի Երեւանում եւ որպես «Լրաբերի» թղթակից մասնակցել եմ նրա օրոք բացված Արփա-Սեւան թունելի շինարարության ավարտին, նա սկսեց ու ավարտին հասցրեց Երեւանի Մետրոյի շինարարությունը, Մարզա-համերգային հրաշալի պալատը, մեծ թվով բնակելի թաղամասեր ու փողոցներ…

Նրանից առաջ, Անտոն Քոչինյանի օրոք կառուցվեց «Ծիծեռնակաբերդը», «Հրազդան» մարզադաշտը, սկսվեց Արփա-Սեւանի շինարարությունը… Եվ այլն, եւ այլն…

– Իսկ ի՞նչ արժեքներ է թողել իր հետեւից Անդրանիկ Մարգարյանը… կրկնում եմ հարցսՙ ուղղված ընկերոջս, քանի որ նա այդ տարիներին իր աշխատանքային գործունեությամբ ավելի սերտորեն էր կապված մայր Հայաստանի հետ:

– Դե… ասում են լավ հայրենասեր է եղել, արդյունաբերական որոշ աճ է գրանցվել հանրապետությունում,- մի տեսակ դժվարությամբ բառեր ընտրելով, պատասխանում է զրուցակիցս…

– Ու վե՞րջ…,- տարակուսած դիմում եմ նրան…

– Ինչո՞ւ վերջ… նրա որդինՙ Տարոն Մարգարյանը Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներից մեկը, երկար տարիներ եղել է Երեւանի քաղաքապետը, թեւ ու թիկունք եղել Սերժ Սարգսյանի ռեժիմին… Դա քի՞չ է…

– Իհարկե քիչ չէ… Սակայն ասում ես Անդրանիկ Մարգարյանը լավ հայրենասեր է եղել… Իսկ կարո՞ղ ես ինձ ապացուցել, որ այս համեստ ու չափավոր տապանաքարերի ու կիսանդրիների տակ հանգրվան գտած հանգուցյալներից որեւէ մեկը ավելի մեծ հայրենասեր չէր, քան այդ հարգարժան բարձրագույն պաշտոնյան… Ահա, խնդրեմ, թեկուզՙ Կարեն Դեմիրճյանը, կամ Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Գոհար Գասպարյանը… Էլ չեմ ասում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի եւ մեր ազգի շատ ու շատ մյուս մեծ զավակների մասին, որոնց անուններով ու ստեղծագործություններով է ողջ աշխարհը ճանաչում հայ ժողովրդին… Եվ եթե նրանց հարազատներից որեւէ մեկը չի եղել քաղաքագլուխ ու կորցնելով իրականության եւ չափի զգացողությունները, անտեսելով զսպվածության ու համեստության նորմերը, թքած ունենալով հասարակական կարծիքի վրա, նման մոնումենտ է տեղադրում առանց այդ էլ տարածքային առումով սահմանափակ Պանթեոնում, դա դեռ չի նշանակում, որ բարձրաստիճան պաշտոնյան ավելի մեծ հայրենասեր էր, քան նրա հուշարձանի կողքին ծվարած մեր մյուս հանգուցյալները…

Եվ ընդհանրապես, ո՞վ է որոշում Պանթեոնում հուղարկավորվող մեծանուն մարդկանց արժանիքները, թողած ավանդն ու ժառանգության մեծությունը… Կա՞, արդյոք, մի պետական կամ մասնագիտական մարմին, որը առաջնորդվում է որոշակի նորմերով ու չափանիշներով, կապված շիրիմների վրա տեղադրվող տապանաքարերի կամ կիսանդրիների ու հուշարձանների չափի ու ձեւի, մեծության ու բարձրության հետ… Թե՞ մի մարդ է այդ ամենը տնօրինում եւ խելքին փչած որեւէ գաղափար դարձնում իրական… Եթե դա այդպես է, ուրեմն հարցս էլ դառնում է հռետորական…

Սակայն խոսքով ընկած, մենք ընկերոջս հետ կարծես շեղվեցինք Պանթեոն այցելելու մեր բուն նպատակից… Փնտրեցինք եւ գերեզմանատան մի անկյունում վերջապես գտանք մեծանուն քանդակագործ-նկարիչ Նիկողոս Նիկողոսյանի թարմ աճյունն ու ծաղիկներ դրեցինք նրա վրա… Այնուհետեւ սկսեցինք որոնել Առնո Բաբաջանյանի շիրիմը, ու այդպես էլ չգտանք: Հետո միայն պարզեցինք, որ մեր ազգի մեծագույն երգահաններից մեկի աճյունը իր արժանի տեղը չի գտել այս Պանթեոնում, մինչդեռ այնտեղ հանդիպեցինք մեզ անծանոթ մի երգչուհու շիրիմի` Վարդուհի Վարդանյան…

– Դե իսկ հետեւությունները արեք ինքներդ…

Նախորդ գրառումը

ԱՆՇՐՋԱՆՑԵԼԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ

Հաջորդ գրառումը

ԶԻԼՃՅԱՆՆԵՐԻ 400-ԱՄՅԱ ՁԱՅՆԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԵՌԵՎՍ ԶՐՆԳՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԻԼՃՅԱՆՆԵՐԻ 400-ԱՄՅԱ ՁԱՅՆԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԵՌԵՎՍ ԶՐՆԳՈՒՄ Է

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական