Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԵՌՈ՜Ւ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ներողություն եմ խնդրում Հայաստանում ընթացող ժողովրդավարական սրընթաց գործընթացներից մի պահ ձեզ կտրելու համար: Եվրոպայից, մասնավորապես Գերմանիայից վատ լուրեր ունեմ: Բանն այն է, որ հիմնականում այդ երկրից հայերին արտաքսում են: Ու շատ հիմնավորված: Մեր հայրենակիցները փորձում են այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալ, գերմանացիներն էլ շատ հանգիստ ասում ենՙ հարգելիս, ձեր երկրում իրավիճակ է փոխվել, դրական փոփոխություններ են եղել, ժողովրդավարությունը ռեկորդային արագությամբ սուրում է, հետեւաբար դուք չեք կարող համարվել ճնշված, ինչն էլ նշանակում է, որ մենք չենք կարող ձեզ փախստականի կարգավիակ տալ, վերադարձեք ձեր երկիր: Ուշագրավ է, որ այս տեղեկությունը հաստատում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից, հստակեցնելովՙ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին, ուստի դրա հետեւանքով մեր հայրենակիցներիՙ Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները համարվում են անհիմն:

Հիմա, սպասվում է ազգային մեծ ներգաղթ: Գործող կառավարությունն, իհարկե կասի, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ամբողջ աշխարհում ծվարած հայերը վերջապես հավատացին հայրենի պետության վերածննդին ու թողնելով օվկիանոսների ու ծովերի ափերը վերադարձան հարազատ լեռների գագաթ, բայց շատ կարեւոր է հասկանալըՙ մասսայական ներգաղթը լինելու է ոչ թե որովհետեւ դրսի հայերին այսօրվա Հայաստանը ժողովրդավարության օթյակ է թվալու, այլ քանի որ դրսում նրանց մերժում են ընդունել: Տարբեր բաներ են, կարծում եմ:

Ու այս համատեքստումՙ զարմանալի չէ՞, թե ինչու են դրսում ապրող մեր հայրենակիցները սպասում, որ իրենց արտաքսեն: Ինչո՞ւ ինքնակամ չեն գալիս: Չէ, պարտադիր չէ, ոչ մեզ համար շատ փող, հագուստ եւ ուտելիք բերեն, ուղղակի իրենք ինչո՞ւ չեն գալիս: Չլինի՞ չեն հավատում, որ Հայաստանն այլեւս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ խոսք հարգող, տնտեսությունն ու պետական համակարգը կոռուպցիայից մաքրող երկիր է դառնում: Դե, եթե չեն գալիս ինքնակամ, ուրեմն չե՞ն հավատում: Հո Ֆեյսբուքում ստատուս գրել չէ, որ իրենք Հռենոսի ափին նստած վայելել լիակատար անդորրն ու զարմանան, թե այստեղ ինչու ենք այսքան անհանգիստ: Բա եթե Հայաստանում այնքան լավ է, որ նույնիսկ Ամստերդամում երեւում է ու չեք դիմանում ստատուս եք գրում, եկեք միասին վայելենք էլի՛…

Չէ, եղբայր, իրենք չեն գալու, ինքնակամ չեն գալու, Հայաստանը հեռվից սիրվող հայրենիք էՙ գենետիկորեն: Կարտաքսենՙ կգան: Չեն արտաքսիՙ կգրեն: Ստատուս: Ոչ հայերեն տառերով, ոչ հայերեն լեզվամտածողությամբ: Հայրենիքի մասին կգրեն: Իրենց կարոտն ու սերը կնկարագրեն: Այստեղ ապրողներիս հայրենասիրության դասեր կտան…Ես առաջարկում եմՙ ի պատասխան ժպտալ. Չէ՞ որ մեր հեռո՜ւ հայրենակիցներն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՌԵՔ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԾ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԵՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական