Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նորարարական քաղաք Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մուհամմեդ Ալ Քասիմիին:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱՄԷ-ից գործարարների հատուկ խումբ կայցելի Հայաստանՙ կոնկրետ ծրագրեր մշակելու եւ իրագործելու նպատակով: Որոշվել է նաեւ Շարժան եւ Հայաստանի որեւէ քաղաք քույր քաղաքներ հռչակել:
Նախագահ Սարգսյանի հրավերով 2019 թ. ընթացքում դոկտոր Ալ Քասիմին կայցելի Հայաստան: