Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱԶԳԱՅԻ՛Ն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անկախության առաջին տարիներից մինչեւ հիմա, այսպես կամ այնպես շարունակվում է հասարակական բացասական վերաբերմունքը ազգային անվտանգության մարմիններիՙ մերօրյա անվանումովՙ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նկատմամբ: Սովետական KGB-ի թողած հիշողությունները, կայսրության կազմաքանդումից հետո մամուլում ու գրքերում բացահայտված բազմաթիվ վկայություններն ու փաստերը, նաեւՙ ամերիկյան եւ ընդհանրապես արեւմտյան քարոզչական մեքենայի թողարկած ֆիլմերն ու մյուս նյութերը իներցիոն ուժով շարունակում են տիրապետել ժողովրդական պատկերացումների վրա: Ոչ միայն ժողովրդական, այլեւ, տարօրինա՜կ, պետական մոտեցումների վրա:

Մեր պետական մարմիններին ցարդ չի հաջողվել հասարակությանը համոզել եւ առաջին հերթին ի՛նքնահամոզվել, որ որեւէ երկրի, այս պարագայումՙ Հայաստանի անկախ պետականության գոյության ու պաշտպանության կարեւորագույն կռվաններից մեկը գաղտնի ծառայությունն է, հետախուզությունը եւ հակահետախուզությունը, ԱԱԾ-ն: Յուրաքանչյուր պետության ողնաշարն է դա, որի պրոֆեսիոնալիզմից, նվիրումից ու հայրենասիրությունից է կախված, ինչպես ազգային բանակից, մեր պետության գոյությունը, պետականության տեւականությունը:

Եթե երկրի անկախության առաջին տարիներին ինչ-որ տեղ հասկանալի էին միամտությունից եւ անփորձությունից բխած պետական անզգույշ մոտեցումները, ապա այժմ, անկախության 27-րդ տարում, անթույլատրելի է որեւէ սխալ, որեւէ սայթաքում, որեւէ անհոգություն այդ ասպարեզում:

Հիշում եմ, 1992-ին թե՞ 1993-ին, բազմափորձ KGB-ականի ինձ պատմածը մի հավաքի մասին, որը տեղի է ունեցել ԱԱԾ կենտրոնակայանի դահլիճում: Աշխատակիցների հետ հանդիպման է եկել ամերիկյան ինչ-որ մի պատվիրակություն, որը դահլիճում կատակային մթնոլորտ ստեղծելուց հետո ներկաներին բաժանել է երկար մի հարցարանՙ լրացնելու համար: Պատկերացնո՞ւմ եք… ո՞վ, ե՞րբ, ի՞նչ գործով են զբաղվել աշխատակիցները: Ի տես այդ անհեթեթության, ինձ պատմող բարեկամս ու նրա մի քանի գործընկերները սուսիկ-փուսիկ լքել են դահլիճը:

Առ այսօր, արեւմտյան ազդեցիկ լրատվամիջոցները Ռուսաստանի նախագահի մասին խոսելիս անպայման նշում ենՙ «նախկին լրտես»: Սակայն ոչ մի անգամ չեն հիշում, որ ԱՄՆ-իՙ այժմ հանգուցյալ նախագահ Ջորջ Բուշը լրտեսապետ էր, CIA-ի նախկին տնօրեն: Մինչդեռ, բարի եւ չար լրտեսներ ու գործակալներ չկան. բոլորն էլ աշխատում են իրենց երկրների համար:

Հիմա, անշուշտ, ոչ ոք թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ էլ որեւէ այլ երկրի համապատասխան ծառայություններին վերեւում պատմվածի նման բացորոշ քայլեր փորձել մեր երկրում: Սիրում եմ հավատալ, որ նման ոտնձգություններ չեն թույլատրվի նաեւ խորհրդապահական պայմաններում: Հիմա, ժամանակի ընթացքում, օտարերկրյա հետախուզական աշխատանքի, այս պարագայումՙ ներթափանցումի եւ ներազդեցության ձեւերը բոլորովին փոխված են: Հիմա կարելի է բիզնեսի, ժողովրդավարության, ազատ կամարտահայտության եւ մարդասիրական նախաձեռնությունների գեղեցկագույն գրավչությամբ թափանցել ամեն տեղ եւ ազդեցություն բանեցնել: Ինչը Հայաստանում արվում էՙ գունավոր, թափանցիկ կամ անթափանց հարյուրավոր գրանտակերների միջոցով: Նաեւՙ քաղաքական հինՙ ավանդական կապերի միջոցով: Իսկ համացանցը, ինքնին, այժմ դարձել է մի բաց գիրքՙ աենագաղտնի տեղեկություններն անգամ ձեռք բերելու: Էլ չխոսելով բարձր տեխնոլոգիական գաղտնալսումների մասին, որոնք կիրառվում են մեր դեմ, որի խայտառակ օրինակը տեսանք-լսեցինք դեռ վերջերս, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերիՙ իբր գաղտնի հեռախոսազրույցի միջոցով: Մոնտաժված կամ ոչՙ կարեւոր չէ: Իրեն հարգող որեւէ այլ երկրում նման սկանդալների բացահայտումից հետո նման պաշտոնյաները կա՛մ ինքնասպան կլինեին, կա՛մ, առնվազն, հրաժարական կտային: Պետական պատասխանատուներՙ որոնց պարտականություններից է հարկ եղած դեպքում գաղտնալսել, բայց երբեք չգաղտնալսվել:

Այս եւ բազմաթիվ այլՙ չկատարվող պարտականություններից կարելի է պնդել, որ մեր համապատասխան մարմինները, առաջին հերթինՙ ԱԱԾ-ն, իրենց բարձրության վրա չեն գտնվում: Դրա առաջին պատճառը, իմ տպավորությամբ, ներկա եւ նախորդ գործադիր իշխանություններից համապատասխան կարեւոր հանձնարարություններ չստանալն է, նկատի ունեմՙ հետախուզական եւ հակահետախուզական բնույթի: Երկրորդՙ ղեկավար անձնակազմի եւ առաջին հերթին ԱԱԾ պետի ոչ պրոֆեսիոնալ լինելը: Եվ հենց ա՛յդ հանգամանքներն են պատճառը նրաՙ իր իրավասություններին ու պարտականություններին չհամապատասխանող հանձնարակականներ ստանձնել-կատարելու: Իրեն հարգող ԱԱԾ պետը պիտի մերժեր ստանձնել օրինազանց քաղաքացիներ, կոռումպացված գործարարներ, նախկին ու ներկա պաշտոնյաներ բռնելու, թեկուզ «քաղաքակիրթ ներխուժմամբ» ձերբակալելու, ասֆալտին պառկեցնելու, գլուխը ջարդելու հանձնարարականները: Դրա համար կան այլ մարմիններՙ ոստիկանություն, դատախազություն, 6-րդ վարչություն եւ այլ:

Պատճառը, կրկնում եմ, անգործությունն է ու ոչ պրոֆեսիոնալ լինելը, համեմատաբար հեշտՙ «բռնոցի-թռնոցի» զբաղմունքով հասարակությանը տպավորելու ձգտումը:

Կարիք կա՞ ասելու, որ ազգային անվտանգության մարմինների առաքելությունը, հատկապես մեր տարածաշրջանի նման միջավայրում գտնվող երկրում, նույնքան կարեւոր է, որքան զինված ուժերինը, նկատի ունենալով այդ համակարգի կանխարգելիչ առաքելությունը: Ավելինՙ այն մեզ համար ունի առանձնահատուկՙ համազգայի՛ն նշանակություն, քանի որ հայության քարտեզը բազմակի անգամ գերազանցում է 42 հազար քառ. կմ պետական մեր տարածքը:

Հետեւաբար մենք իրավունք չունենք որեւէ բան խնայելու այդ համակարգի զարգացման, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, ժամանակակիցՙ այլ երկրների նկատմամբ մրցունակ կառույց ստեղծելու գործում:

Նախորդ գրառումը

ԾՈՎԱԿ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԸ ԿՀԵՌԱՆԱ՞ ՍԻՐԻԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՐԲԵՎԷ ՉԸՆԿՐԿԵԼ ՈՒ ՉԸՆԿՃՎԵԼ, ԱՅԼՙ ԴԻՄԱՆԱԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական