Մինչ հայ-ադրբեջանական դիվանագիտական թեւը խոսում է ինչ-որ անհասկանալի այլընտրանքներ ունեցող խաղաղության մասին, եւ Հայաստանի բարձրագույն իշխանության որոշ անդամներ էլ փորձում են համոզել, որ «ամեն ինչ լավ է» եւ պետք է պատրաստվել խաղաղությանը, Բաքվի խանը օրերս հանկարծակի հայտնվեց Արցախի Հանրապետության Մարտունու եւ Հադրութի շրջաններին հարակից Բեյողլանի շրջանում հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում եւ լուսանկարվեց «Смерч» «Солнецепек» «Гиацинт» կրակային համակարգերի ֆոնին: Գուցե խաղաղությա՞ն է պատրաստվում: