Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԱՀԱՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Գրքերն անպակաս են եղել Լիզա Բերքյան-Աբրահամյանի կյանքում: Նա եղել է գրադարանավար, թարգմանիչ, թերթի խմբագիր եւ գրող: Ծնվել է 1949-ին Սպիտակ-Ապարան խճուղու վրա գտնվող Գեղարոտ գյուղում, որտեղ բացված դամբարանադաշտում հայտնաբերել են բրոնզի եւ վաղ երկաթի դարերիՙ գրանիտի խոշոր կտորներով կառուցված եւ տուֆե սալաքարերով ծածկված դամբարաններ, կավի սեւ նախշազարդ եւ աննախշ ամանեղեն, բրոնզե կրծքազարդ ագաթից եւ սաթից ուլունքներ», այսպես է սկսում «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Մուրիել Միրաք-Վայսբախն իր հոդվածը, որտեղից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Լիզան Երեւանի մանկավարժական համալսարանը ավարտելուց հետո դարձել է իր ծննդավայրի գրադարանի տնօրենը, «Արագած» թերթի խմբագիրը եւ Կոմունիստական կուսակցության Արագածի շրջանային կոմիտեի պրոպագանդայի բաժնի վարիչը: 1992-ին Գերմանիա է տեղափոխվել իր ամուսնուՙ բժիշկ, ճարտարապետ եւ գրող, Բեյրութի ամերիկյան համալսարանից շրջանավարտ գերմանահայ Արա Բերքյանի հետ, որ վաղաժամ մահացել է 1994-ին: Լիզան 2014-ին հրատարակել է մի գիրք իր ամուսնու կյանքի եւ գործունեության մասին: Այնուհետեւ 2016-ին հայերեն է թարգմանել ամուսնու եւ համահեղինակ Էննո Մեյերի 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններին նվիրված «Հռենոսի եւ Արաքսի միջեւ» խորագրով հատորը, որի շնորհանդեսին ներկա են եղել հայ եւ օտար ականավոր անձնավորություններ:

Վերջերս նա լույս է ընծայել իր անձնական հիշողությունները «Վերհուշի մասունքներ» վերնագրի ներքո: Գրքի առաջին մասում նրա ծննդավայրի հիշողություններն են, երկրորդումՙ նրա հանդիպումները Ուիլյամ Սարոյանի, Մարիամ Ասլամազյանի, Հովհաննես Շիրազի, Սոս Սարգսյանի, Հրաչյա Մաթեւոսյանի, Վարազդատ Հարությունյանի եւ այլոց հետ: «Հիշողությունները նման են լուռ ստվերների, որոնք ուղեկցում են մեզ եւ որոնց հետ երկխոսություն ենք ծավալում նրանց հոտն ու համը զգալու համար: Նրանք տոն են պարգեւում մեզ, հոգեկան ներշնչանք, որ ուղեկցում է մեզ հավիտյան» համոզված է Լիզան: Իր ունեցած հանդիպումներից ամենավճռորոշը եղել է Արա Բերքյանի հետ հանդիպումը 1989-ին, որ եկել էր երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն ցուցաբերող խմբի հետ: Խումբը կարճ ժամանակով իրենց տուն է այցելել եւ Արայի համար դա դարձել է սեր առաջին հայացքից: Հաջորդ տարին Արան դարձյալ եկել է Հայաստան, իսկ 1991-ին Լիզային հրավիրել Գերմանիա:

Չնայած ամուսինը այդ ժամանակ խոստացել է, որ իրենք կվերադառնան Հայաստան, սակայն վաղաժամ մահը իրականություն չի դարձրել այդ երազանքը:

Այժմ, իր նոր գրքով, համոզված է Մուրիել Միրաք-Վայսբախը, նա փաստորեն վերադառնում է հայրենիք ինչպես իր ընտանիքի անցյալի, իր ծննդավայրի, այնպես էլ ականավոր մտավորականների հետ իր հանդիպումների մասին հարուստ հիշողություններով: «Հարուստ ու գրավիչ լեզու ունի Լիզան: Գաղափարները, մտքերն արտահայտիչ ու կենդանի են: Հպարտ եմ նման աշակերտուհի ունեցած լինելուս համար», գրել է գրքի շապիկին Լիզային դասավանդած պրոֆ. Խաչատուր Վարդանյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՊԵՐԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՎ ՀԻՄԱ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԻՎ ԵՎ ՊԱՏԻԺ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏԻՎ ԵՎ ՊԱՏԻԺ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական