Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՏԱԿ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բանակում սպան ինձ մեկ անգամ է ապտակել: Մեր զորամասի շտաբի պետն էր: Ես զորամասի մոտ հերթապահ էի, նրա մեքենան բարձրանում էր: Վարորդի հետ պայմանավորվել էինքՙ եթե շտաբի պետը հետը չէր լինում, մեքենայի լույսերը վառում-անջատում էր: Վառեց-անջատեց: Պարզվեց փոխգնդապետը իմացել էր մեր պայմանավորվածության մասին ու ինքն էր հրամայել իր վարորդին, որ լույսերըՙ վառի-մարի: Հասկանալով, որ շտաբի պետը մեքենայում չէ, ես զինվորական համազգեստիս կոճակներն արձակած, առանց գոտի, սիգարետով, գնացի մեքենային ընդառաջ: Փոխգնդապետն իջավ մեքենայից ու ապտակեց ինձ: Լավ արեց: Դրանից հետո ես համազգեստսՙ հավուր պատշաճի ու գոտիս ամուր սեղմած էի հերթապահում, կապ չունի որտեղ:

Երեւանյան մաքսատանը Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպն ինձ հիշեցրեց այս պատմությունը: Ինչպես գիտենքՙ վարչապետը գնացել է մաքսատուն, մտել սենյակներից մեկը, տեսել, որ դրա անկյուններից մեկում քցած է Հայաստանի պետական դրոշը, որը կեղտոտ է, կանչել է սենյակում աշխատող մաքսավորին, որը, պարզվում է, ավագ-լեյտենանտ է, ինչը շատ կարեւոր է, բարկացել կամ մուննաթ եկել նրա վրա (մոտեցման հարց է), հրահանգել, որ իր աշխատավարձով կարգի բերի դրոշն ու դիմում գրիՙ աշխատանքից ազատվի: Ավագ-լեյտենանտը ոչինչ չի ասել վարչապետին կամ նրա ներկայությամբ: Միայն, երբ Փաշինյանը գնացել է, լրագրողներից մեկին այս տղան ասել է, որ դրոշը ՊԵԿ-ի գույքը չէ, այլ ոստիկանության գույքն է: Գույքը, այսինքն դրոշըՙ ՀՀ պետական, ոստիկանության գույքն է: Կարող էր ՊԵԿ-ի գույքը լիներ, եթե լիներՙ գուցե ՊԵԿ աշխատակիցը մաքրեր ու գլխավերեւում կախեր, բայց քանի որ ոստիկանության գույքն է, թող ոստիկանները գան մաքրեն, հո ՊԵԿ աշխատակիցը ոստիկանության փոխարեն գործ չի՞ անելու…

Իրավունք ունի՞ արդյոք վարչապետը հրահանգել, որ աշխատողը դիմում գրի ազատվի, իրավունք ունի՞ ուսադիրներով մարդը գետնին նետել կամ գետնին պահել ՀՀ դրոշը, քանի՞ երեխա ունի այդ տղան, որը գործազուրկ դարձավ, ի՞նչ է նա ասելու իր կնոջը, երբ գնա տուն եւ հասկանա, որ ամբողջ երկրի առջեւ խայտառակ եղավ. սրանք կարեւոր հարցեր են, բայց ամենակարեւորը չեն: Ամենակարեւորը դասն է: Սրանից հետո Հայաստանի տարբեր գերատեսչություններում ու պետական կառույցներում նայելու են իրենց մոտ պահվող դրոշներին, նույնիսկ փորձելու են հիշել, թե որտե՞ղ են դրանք պահել, հանելու են պահարանների հետեւներից, տակերից, սենյակների անկյուններից, մաքրելու են ու տեղադրելու են իրենց գլխավերեւներումՙ դրոշի տեղում: Գուցե վարչապետի ահից, ինչը սարսափելի է, ու վտանգավոր: Գուցե գիտակցելով, հասկանալով, թե ինչ է դրոշը եւ ի՞նչ է նշանակում այն, որ մենք դրոշ ունենք: Ու եթե տասը մարդ հասկանա, թե ինչ է դրոշը, ապա մեկ մարդու գործազրկությունը ներելի է:

Կարո՞ղ էր վարչապետը նույն բանն ասեր, բայց հանգիստ, առանց բարկության կամ մուննաթի, իսկ կարո՞ղ էր մեր զորամասի շտաբի պետը գլուխս շոյեր ու ասեր, որ հաջորդ անգամ գոտիս ամուր ձգեմ: Իհարկե կարող էին, երկուսն էլ: Անշուշտ վարչապետը զինվորական չէ, մենք էլ երկիր ենք, ոչ թե զորամաս: Բայց որպեսզի զորամասը զորամաս դառնա, երկիրն էլՙ երկիր, միշտ պետք է լինի մեկը, որը կապտակիՙ հանուն դրոշի, որն առաջինն են դնում ազատագրված հողերում եւ առաջինն են վերցնում այն հողերից, որտեղից նահանջն անխուսափելի է:

Վերջերս իմացա, որ մեր զորամասի շտաբի պետը գնդապետ է դարձել: Շնորհավորում եմ, պարո՛ն գնդապետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՇԻՐԱԿ» ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՆ ՈՉ ԵՎՍ Է

Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԱ՞ՐԴ Է

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԱ՞ՐԴ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական