Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԿ-ները վախենում են Փաշինյանին քննադատել ու խոսում են անհասկանալի «արժեքներից»

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կատարվածը ոչ թե խայտառակություն էր, ամոթ կամ բռնի ուժի ցուցադրում, այլ պարզապես օրվա իշխանության դեմքն էր: Զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով քարշ տալը, ինչ է թե օրվա իշխանության ներկայացուցիչներն` ի դեմս վարչապետ Փաշինյանի պետք է ներկայացում խաղան ու ծնկի իջնեն պատերազմի մասնակից հերոսների շիրիմներին, Հայաստանի ժողովրդավարությամբ տարվածների աչքը կարելի է մտցնել: Նախորդ իշխանություններին անգամ զոհվածների հարազատների նկատմամբ բռնի ուժ կիրառելու մեջ մեղադրող նորեկները ոչ միայն ճիշտ եւ ճիշտ նույն գործելաոճն են ընդօրինակում, այլ մի բան էլ հատում են բարոյականության գրված ու չգրված բոլոր սահմանները, խախտում օրենքները՝ սեւազգեստ մայրերին իրենց իսկ երեխաների շիրիմների առաջ քարշ տալով: Սա երեւի պատմության մեջ չլսված ու չտեսնված իրադարձություն է, երբ տեղի ունեցածը նկարագրելու համար համարժեք բառեր չես գտնում անգամ: Որքան էլ որ տարօրինակ է, Եռաբլուրում տեղի ունեցածը դատապարտել, եւ, օ՜ զարմանք, ոստիկանապետի հրաժարականն են պահանջել հիմնականում եվրոպական դրամաշնորհներից օգտվող հասարակական կազմակերպությունները: Իսկ տարօրինակ է այն պարզ պատճառով, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո նրանք հետեւողականորեն լռել են ու անտես թելերով փորձել արդարացնել Փաշինյանի՝ անգամ ամենաակնառու ու կոպտագույն սխալները:Մոտ երեք տասնյակի հասնող ՀԿ-ների տարածած հայտարարությունում, որի հիմնական մեխը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականն է, այնուամենայնիվ, այնպիսի դրույթներ կան, որոնք երիցս հուշում են՝ այս մարդիկ բավական զգուշավոր են խոսում Փաշինյանի հետ՝ փորձելով նրան սիրաշահելու ինչ-որ տեղ թողնել:

«Ոստիկանության՝ նման ոճով ղեկավարումը ոչ միայն չի բխում 2018 թվականի հեղափոխության եւ, առհասարակ, ժողովրդավարության արժեքներից, այլեւ համալրում է այդ արժեքներին հակասող ու նախկինում արձանագրված մի շարք պրոցեսների ցանկը». ասում են դրսից սնվող կառույցներն ու շարունակում պնդել, թե 2018-ին հեղափոխություն է եղել: Եվ քանի առիթ է, այդ կազմակերպություններին ուզում եմ հարց ուղղել, թե այդ ի՞նչ կարգ, մոդել, վեկտոր է փոխվել Հայաստանում, որ տեղի ունեցածը հեղափոխություն են համարում: Բացի դրանից՝ այդ ի՞նչ ժողովրդավարական արժեքներ են տեսել 2018-ին, որ հիմա էլ դրանց հղում են անում:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ եթե Նիկոլ Փաշինյանն աշխատանքից չազատի Վահե Ղազարյանին, ապա ամբողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնելու: Նկատենք, որ այս մարդկանց համար անգամ այս պարագայում, երբ ակնհայտ է, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի անձն ատամներով պաշտպանելու համար են «ծեփենք պատերին, փռենք ասֆալտին» օպերացիան իրականացրել, դեռ շարունակում են նրա մեղավորությունը երկրորդական պլանում դիտարկել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հուղարկավորությունների ֆոնին՝ քարոզարշավ

Հաջորդ գրառումը

Ապրել` սպասումների տրվելով

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ապրել` սպասումների տրվելով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական