Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ օրերս լրացել է քաղաքագետ, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Արման Նավասարդյանի 80 տարին:
Մենքՙ Գյումրիում գործող «Թռչունյան տան» սաներս եւ աշխատակազմը, սիրով միանում ենք մինչ այս եղած շնորհավորանքներին, երկար ու առողջ կյանք մաղթում մեր սիրելի պապիկին:
Նրա շնորհիվ մենք տարիներ առաջ ունեցանք առաջին լրիվ կահավորված դասասենյակ:
Շնորհակալություն, մեր լավագույն մաղթանքները Ձեզ, սիրելի պապիկՙ Արման Նավասարդյան: