ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
2018 թվականին Հայաստանում արտադրվել է 7 մլրդ 776 մլն 900 հազար կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 2017 թվականի համեմատ աճել է 0,2 տոկոսով: 2018 թվականին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն արտադրել են 5 մլն 100 հազար կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ՋԷԿ-երում արտադրելու դեպքում կօգտագործվեր ավելի քան 1500 տոննա վառելիք:
2018 թվականին աշխարհում կառուցվել է 104.1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արեւային էլեկտրակայաններ, այսինքնՙ 5% ավելի, քան 2017 թվականին (99,1 ԳՎտ): 2018 թվականին շուկան արձանագրել է աճ: Չինաստանում, որը համարվում է ոլորտի գերագույն ներկայացուցիչը, հետադարձ զարգացում չի արձանագրվել, թեպետ շոշափելի քանակով ավելի քիչ է արտադրվել 2017 թվականի համեմատ (44,1 ԳՎտ), ինչն էլ ընդհանուր առմամբ չէր կարող բացասաբար անդրադառնալ շուկայի վրա:
Գերմանիայում 2018 թվականին շահագործման է հանձնվել մոտ 3 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արեւային էլեկտրակայաններ: Գերմանիային հաջորդում են Թուրքիան (1,6 ԳՎտ), Նիդերլանդները (1,4 ԳՎտ), Ֆրանսիան (900 ՄՎտ) եւ Իտալիան (500 ՄՎտ):
5 կՎտ դրվածքային հզորությամբ 16 բազմաբյուրեղ վահանակներից կազմված արեւային էլեկտրակայանը շուտով շահագործման կհանձնվի Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Կայանի արտադրողականությունը տարեկան կկազմի 8100 կՎտժ:
Օրերս շահագործման կհանձնվի նաեւ Աբովյան քաղաքում 500 ԿՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան: